• Հայ
  • Рус
  • Eng
«Բուժհաստատությունների կառավարում» (MBA in Healthcare Management) մագիստրոսական ծրագրի ընդունելություն

 Ներածություն

Բիզնես վարչարարություն որակավորմամբ «Բուժհաստատությունների կառավարում» (MBA in Healthcare Management) մագիստրոսական ծրագրի ընդունելություն

Ծրագիրը նախատեսված է բուժհաստատությունների ավագ բուժաշխատողների համար, ովքեր ցանկանում են՝

  • Շարունակել իրենց բարձրագույն կրթությունը առողջապահության կառավարման ոլորտում
  • Փորձի փոխանակում իրականացնել առողջապահության և բիզնես բնագավառներից փորձագետների և մասնագետների հետ
  • Ծանոթանալ բուժհաստատությունների կառավարման միջազգային լավագույն փորձին
  • Ձեռք բերել գիտելիքներ բուժհաստատությունների և այլ կազմակերպությունների կառավարման ժամանակակից մոտեցումների վերաբերյալ

Դասախոսական կազմ
Դասախոսական կազմը բաղկացած է ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանից հրավիրված կառավարման ոլորտում մասնագիտական կրթություն և բարձր որակավորում ունեցող դասախոսներից, որոնք ունեն նշանակալի փորձ կառավարման, դասավանդման և համապատասխան գիտելիքներ գործնական կիրառման բնագավառում:

Մանրամասներ

Տևողություն։ 1 ուս. տարի (սեպտեմբեր-հուլիս)

Դասընթացների օրերը։ ուրբաթ և շաբաթ՝ 14:30-20:30 (որոշ դասընթացների դեպքում նաև հինգշաբթի օրերին)

Մասնակիցների քանակը։ 25-30

Դասավանդման լեզուն։ հայերեն

Վայրը։ Երևանի պետական բժշկական համալսարան

Դիմորդների համար բժշկական կրթությունը պարտադիր չէ:

Փաստաթղթերի ընդունում՝ հունիսի 24-ից մինչև օգոստոսի 23-ը:

 

Ծրագրի բովանդակությունը

Ծրագիրը կազմված է հիմնական և մասնագիտական դասընթացներից:

  • Հիմնական դասընթացները վերաբերվում են տարբեր բնագավառների կառավարման սկզբունքներին, կառավարման մոդելներին, հաստատության տարբեր մակարդակներում ընթացող գործընթացների արդյունավետ կառավարմանը, մարդկային ռեսուրսների, ՏՏ համակարգերի, մարկեթինգի և ֆինսական կառավարմանը, ինչպես նաև հաստատության գործունեության ճիշտ կազմակերպմանը:
  • Մասնագիտական դասընթացները ընդգրկում են բժշկական հաստատությունների գործունեության կազմակերպման և կառավարման, ֆինանսների, առողջապահական իրավունքի, առողջության ապահովագրության, հավատարմագրման, ժամանակակից բուժհաստատությունների ստանդարտների վերաբերյալ դասընթացներ:

 

Վերջնական արդյունք

Բիզնես վարչարարության մագիստրոսի որակավորում բուժհաստատություների կառավարման բնագավառում (MBA in Healthcare Management):

 

Թիրախային լսարան

  • Բուժհաստատությունների ղեկավարներ և տնօրեններ
  • Բժիշկներ
  • Առողջապահական հիմնարկների աշխատակիցներ

Ընդունելության համար դիմել ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետի դեկանատ՝

Հեռ։  (+37411) 621018, (+37460) 651473: