• Հայ
  • Рус
  • Eng
«Հերացի» ավագ դպրոցը հայտարարում է 2020-2021 ուսումնական տարվա 10-րդ դասարանի ընդունելություն

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցը հայտարարում է 2020-2021 ուսումնական տարվա 10-րդ դասարանի ընդունելություն բնագիտամաթեմատիկական հոսքի կենսաքիմիական և տնտեսագիտական ենթահոսքերում։

Փաստաթղթերի ընդունումը կազմակերպվում է առցանց։

Ընդունվելու համար անհրաժեշտ է լրացնել (ձեռագիր) հայտադիմումը և հարցաթերթը, սկանավորել և հիմնական կրթության վկայականի լուսապատճենի (սկան) հետ միասին հունիսի 1-ից 30-ը ուղարկել heratsihighschool@gmail.com էլ.փոստին՝ որպես վերնագիր նշելով դիմորդի անուն, ազգանուն, հայրանունը։

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը 30/06/20 թ. 15.00 է։ Ավելի ուշ ուղարկված հայտերը կհամարվեն անվավեր։

Թերի լրացված, ոչ ամբողջական կամ նշված ժամկետից ուշ ուղարկված փաստաթղթերի փաթեթները ընդունող հանձնաժողովի կողմից չեն քննարկվի։

Հաշվի առնելով համավարակի հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը՝ դիմորների գիտելիքների ստուգում չի կազմակերպվի։ Որպես հիմք կընդունվեն հարցաթերթը և հայտադիմումը, որոնք կփոխարինեն ընդունելության կանոնակարգով սահմանված հայրցազրույցին, իսկ գիտելիքների ստուգման գնահատանիշ կհամարվեն հիմնական կրթության վկայականում առկա գնահատականները։
Ընդունվածների ցուցակը կհրապարակվի օգոստոսի 5-ին ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի պաշտոնական կայքում, ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև Երևանի №145 հիմնական դպրոցի նախամուտքի մոտ, որի մասնաշենքում ժամանակավորապես տեղակայված է մեր դպրոցը (հասցեն՝ Երևան, Հովսեփ Էմինի 8)։

Դպրոց ընդունված աշակերտների ծնողները օգոստոսի 10-15-ը պետք է ներկայացնեն
1. Դիմում
2. Երեխայի հիմնական կրթության վկայականը /բնօրինակ/
3. Ծննդյան վկայականը /կրկնօրինակ և բնօրինակ/
4. Բժշկական համապատասխան փաստաթղթեր /26 ձև/
5. լուսանկար (3x4) - 2 հատ
6. Ծնողի կամ օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթ /կրկնօրինակ/

Նրանց հետ կկնքվի կրթական ծառայությունների մատուցման մասին պայմանագիր:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010) 22-03-60 և (010) 22-03-61 հեռախոսահամարներով։

Հայտադիմումը և հարցաթերթը անհրաժեշտ է ներբեռնել հետևյալ հղումով https://wetransfer.com/…/6d0831041f1238f5fdda291e057…/390dbb

Դիմումները մերժելու վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի տրվում: