• Հայ
  • Рус
  • Eng
«Հերացի» ավագ դպրոցը մայիսի 1-ից հայտարարում է 2018-2019 ուսումնական տարվա ընդունելություն

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցը  մայիսի 1-ից հայտարարում է 2018-2019 ուսումնական տարվա ընդունելություն հետևյալ հոսքերով.


Բնագիտամաթեմատիկական հոսք.
• Կենսաքիմիական ենթահոսք
• Տնտեսագիտական ենթահոսք
Հումանիտար հոսք.
• Լեզվաբանական ենթահոսք
• Պատմաիրավագիտական ենթահոսք


Դպրոց ընդունվելու համար անհրաժեշտ է մասնակցել գիտելիքի ստուգմանը` առարկայական ստուգում, հարցազրույց և ամառային դպրոց: Առարկայական ստուգման հարցաշարերը կարող եք ներբեռնել  http://heraci.schoolsite.am/%D5%A8%D5%B6%D5%A4%D5%B8%D6%82…/


Առարկայական ստուգում իրականացվելու է հետևյալ առարկաներից.
Կենսաքիմիական ենթահոսք
1. Քիմիա
2. Կենսաբանություն
3. Մաթեմատիկա
Տնտեսագիտական ենթահոսք 
1. Մաթեմատիկա
2. Օտար լեզու /անգլ.,ֆր., գերմ./
3. Հայոց լեզու
Հումանիտար հոսք 
1. Հայոց լեզու
2. Օտար լեզու/անգլ.,ֆր., գերմ./
3. Պատմություն

Գիտելիքի ստուգման ժամանակացույցն է.
1. Առարկայական ստուգում – 20.06-22.06.2018թ.
2. Ամառային դպրոց – 25.06-29.06.2018թ.
3. Հարցազրույց – ըստ ժամանակացույցի
Գիտելիքի ստուգման արդյունքների ամփոփում՝ 03.07.2018թ.


Գիտելիքի ստուգմանը մասնակցելու նպատակով անհրաժեշտ է ներկայացնել. 
1. ծննդյան վկայական
2. լուսանկար (3x4) - 2 հատ 
3. Օրինական ներկայացուցչի դիմումը

Գիտելիքի ստուգումը հաղթահարած և դպրոց ընդունված աշակերտները ներկայացնում են նաև.
1. Կրթության վկայական
2. Բժշկական գործ /26 ձև/
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել`
(010) 28-53-60