• Հայ
  • Рус
  • Eng
Ի գիտություն աշխատակիցների և սովորողների

Դեռևս 2017 թվականի տարեսկզբից, հակահրդեհային նորմերին համապատասխանությունը պարզելու նպատակով՝ ԵՊԲՀ-ի բոլոր ստորաբաժանումներում իրականացվել է հրդեհատեխնիկական նպատակային ուսումնասիրություն:

Թարմացվել է հակահրդեհային անվտանգության համակարգերը, հակահրդեհային ազդանշանային համակարգը, հրդեհաշիջման, հակածխային պաշտպանությունը, կրակը հանգցնող սարքերի քանակն ավելացվել է, պատերին փակցվել են տարհանման պլանները՝ անհրաժեշտ քանակով:

ԵՊԲՀ ռեկտորի հրամանով համապատասխան աշխատակիցները մշտապես հետևում են հակահրդեհային անվտանգության համակարգին։

2017 թվականի սեպտեմբերից պաշտոնապես դիմել ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն՝ բուհի համապատասխան աշխատակիցներին մասնագիտական խորհրդատվություն և ցուցումներ տրամադրելու համար:

Նշենք, որ նախատեսված  տարեկան պլանային տարհանման աշխատանքներին զուգահեռ, պարբերաբար իրականացվում են տարբեր մասնաշենքերի ընթացիկ՝ տարհանման և տեխնիկական անվտանգության ուսումնավարժանքներ: