• Հայ
  • Рус
  • Eng
Ամառային դպրոց՝ Բոստոնի հայտնի բժշկական ընկերությունների և հեղինակավոր բժշկական հաստատությունների ղեկավարությամբ

 

ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում գտնվող Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Համաշխարհային առաջնորդության ծրագիրը Մեծ Բոստոնի շրջանի Հայ-ամերիկյան բժշկական ասոցիացիայի հետ համատեղ ամառային դպրոցի մասնակցության հնարավորություն են ընձեռում ԵՊԲՀ ուսանողներին:

Ուսանողները հնարավորություն կունենան մասնակցելու կլինիկական ցիկլերի Բոստոնի տարածաշրջանի հայտնի բժշկական ընկերությունների և ամենահեղինակավոր բժշկական հաստատությունների ղեկավարության ներքո:  Ամառային դպրոցի տևողությունը ութ շաբաթ է՝  2020 թվականի հունիսի 22-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 14-ը:

Ուսանողները կաշխատեն Բոստոնի Հայ-ամերիկյան բժշկական ասոցիացիայի հետ, որի ընթացքում նրանք հնարավորություն կունենան ընտրելու իրենց հետաքրքրող 1 կամ ավելի կլինիկական ցիկլեր:

Մրցույթին կարող են մասնակցել  ԵՊԲՀ 4-րդ և 5-րդ  կուրսի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները (ամերիկյան գնահատման B կարգի), 19-26 տարեկան` անգլերենի գերազանց իմացությամբ (կարդալ, գրել, խոսել):

Ծրագրի ընթացքում ուսանողները կմասնակցեն ՀԲԸՄ Համաշխարհային առաջնորդության ծրագրին, որը իր մեջ ներառում է կացություն Հյուսիսարևելյան համալսարանում գտնվող հանրակացարանում, մասնակցություն բազմաթիվ մշակութային և սոցիալական ծրագրերի: https://agbu-glp.org/boston-2/

Բոստոնի Հայ-ամերիկյան բժշկական ասոցիացիան և ՀԲԸՄ համաշխարհային առաջնորդության ծրագիրը կտրամադրեն մասնակի ֆինանսական օգնություն կացության և ծրագրի գրանցման համար:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2020 թ.  հունվարի 1-ը:

Մասնակցության համար դիմել ՀԲԸՄ Մշակութային և հատուկ ծրագրերի ղեկավար Ինեսսա Մարգարյանին:

Հասցե՝ Հայաստան, 0010, Երևան
Մելիք-Ադամյան փող., 2/2 շենք

Հեռ.՝ (+374 60) 722222

Էլ. հասցե՝ inessa@agbu.am