• Հայ
  • Рус
  • Eng
Ամառային պրակտիկայի հնարավորություն Պիրոգովի անվան բժշկական համալսարանում՝ ԵՊԲՀ-ի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանողների համար

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական և Մոսկվայի Ն.Ի. Պիրոգովի անվան Ռուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարանների համագործակցության համաձայնագրի շրջանակներում 2018թ.-ի հուլիսի 1-ից մինչև հուլիսի 21-ը ներառյալ նախատեսվում է    5 (հինգ) ուսանողների ամառային պրակտիկան Մոսկվայի բուհում անցկացնելու հնարավորություն:

Մրցույթին կարող են մասնակցել ԵՊԲՀ-ի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 2017/2018թթ.-ի ուսումնական տարվա 5-րդ կուրսի ուսանողները:

Մրցույթին մասնակցելու պայմաններն են`

ա) ռուսերեն լեզվի լավ իմացությունը,

բ) առաջադիմության (ՄՈԳ) բարձր ցուցանիշները:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս/թ մայիսի 25-ը ներառյալ (մինչև ժամը 16:30)

ԵՊԲՀ պրակտիկայի կազմակերպման բաժին ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

  • մոտիվացիոն հիմնավորում (ռուսերեն լեզվով, 1 էջի սահմաններում),
  • տեղեկանք դեկանատի կողմից՝ ուսանողի կարգավիճակի և առաջադիմության մասին,
  • անձնագրի պատճենը,
  • մեկ լուսանկար (3x4սմ):

* Ռուսերենի իմացությունը պարտադիր է:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել պրակտիկայի բաժին՝

բաժնի պետ Դավիթ Մհերի Ղազարյանին (հեռ.՝ (011) 62 10 88,

       (055) 33 74 85) կամ

ԲՈւՀ-երի ինտեգրման ծրագրի ղեկավար Մարինա Ռուդոլֆի Օհանյանին 

(հեռ.՝ (060) 62 12 83, (091) 31 99 37):