• Հայ
  • Рус
  • Eng
Ամբիոնական հայտ և հաշվետվություն

Հարգելի գործընկերներ,

Պահպանելով լավագույն ավանդույթները և ղեկավարվելով գիտական գործունեության միջազգայնացմանն ու մեր համալսարանի միջազգային վարկանիշի բարելավմանն ուղղված ԵՊԲՀ քաղաքականությամբ՝ տարեվերջին կազմակերպվող տարեկան հաշվետու գիտաժողովի շրջանակներում տեղի կունենա «Գիտության շաբաթ» միջոցառումների շարք՝ համալսարանում իրականացվող գիտական հետազոտությունները ամփոփելու և գիտական գործունեության զարգացման հեռանկարները նախանշելու նպատակով:

Կից ներկայացվում են ամբիոնի (գիտական ստորաբաժանման) կողմից ընթացիկ տարում իրականացված գիտական գործունեության մասին հաշվետվության, գիտական հետազոտության եռամյա նախագծի, թեզիսներին և զեկուցումներին ներկայացվող պահանջների վերաբերյալ ձևաթղթերի փաթեթները:

Խնդրում ենք նշված ժամկետներում ներկայացնել Ձեր ղեկավարությամբ իրականացվող հետազոտությունների վերաբերյալ տեղեկատվություն՝ պահպանելով կից գրությամբ (Նամակ ամբիոնի վարիչին) ներկայացվող ձևաչափերը:


Նամակ ամբիոնի վարիչին

Հարգելի գործընկերներ

ԵՊԲՀ գիտակոորդինացիոն խորհրդի վերջին նիստում գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կ.Բ. Ենկոյանի «ԵՊԲՀ գիտության շաբաթ 2017» գիտական միջոցառման, ԵՊԲՀ գիտական անձնագրի և գիտական ստորաբաժանումների հետազոտական գործունեության վերաբերյալ ներկայացված զեկուցման պահանջներից ելնելով, ինչպես նաև հաշվետվությունների լրացման աշխատանքն ավելի դյուրին դարձնելու նպատակով՝ ևս մեկ անգամ կից ֆայլերով ներկայացվում են անհրաժեշտ ձևաթղթերը՝

ա) Գիտական անձնագիր, ներառյալ՝ Ձև 1Հավելված 1Հավելված 2

(վերջնաժամկետ՝ «20» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2017թ.)

բ) Գիտական ստորաբաժանման (ամբիոն, գիտական լաբորատորիա, բազային ֆինանսավորման ծրագրի ենթախումբ, թեմատիկ մրցույթով հաստատված գիտական թեմա) հետազոտական գործունեության տարեկան հաշվետվություն՝ Ձև 2 և Գիտական հետազոտության եռամյա նախագիծ Ձև 3

(վերջնաժամկետ՝ «27» ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2017թ.)

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «ԵՊԲՀ գիտության շաբաթ 2017» գիտական միջոցառման շրջանակներում տպագրվող թեզիսները ընդունվում են միայն էլեկտրոնային տարբերակով՝ (վերջնաժամկետ՝ «13» ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2017թ.)

Թեզիսներին ներկայացվող պահանջներին կարող եք ծանոթանալ և դրանք բեռնել հետևյալ հղմամբ՝


Հարգանքով՝ Գիտության վարչություն

Կոնտակտային տվյալներ
Հեռ. (060) 621-223
Էլ. հասցե՝ science@ysmu.am