• Հայ
  • Рус
  • Eng
Ամբիոնների պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնների մրցույթ

«Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամը հայտարարում է ամբիոնների պրոֆեսորադասախոսական կազմի  թափուր պաշտոնների մրցույթ

 

Հյուսվածաբանության ամբիոն

Ամբիոնի վարիչ                              1                                          

Պրոֆեսոր                                      2                                          

Դոցենտ                                          3                                                         

Ավագ դասախոս                            4                                          

Դասախոս                                      1                                          

                                                           

Ֆարմակոլոգիայի ամբիոն

Ամբիոնի վարիչ                              1                                          

Պրոֆեսոր                                      2                                          

Դոցենտ                                         3                                                         

Ավագ դասախոս                           4                                          

Դասախոս                                     5                                          

 

Սրտաբանության  ամբիոն

Ամբիոնի վարիչ                              1                                          

Պրոֆեսոր                                      2                           

Դոցենտ                                         3                                                         

Ավագ դասախոս                           2                                          

Դասախոս                                     6                                          

                             

Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի  ամբիոն

Ամբիոնի վարիչ                              1

Պրոֆեսոր                                      1

Դոցենտ                                         2            

Ավագ դասախոս                           3

Դասախոս                                     3

 

Հոգեբուժության ամբիոն

Ամբիոնի վարիչ                              1                                          

Պրոֆեսոր                                      1                                          

Դոցենտ                                         2                                                         

Ավագ դասախոս                           1                                          

Դասախոս                                      2                                          

                                            

Ֆիզիկական դաստիարակության ամբիոն

Ամբիոնի վարիչ                              1

Դոցենտ                                         3            

Ավագ դասախոս                           4

Դասախոս                                      4

 

Օտար լեզուների  ամբիոն

Ամբիոնի վարիչ                              1

 

Գիտական խորհրդի քարտուղարություն են ներկայացվում հետևյալ փաստաթղթղերը՝

1) Մրցութային ընտրությանը մասնակցելու մասին դիմում՝ հասցեագրված ռեկտորին, շարադրված ազատ ոճով.

 2) Համառոտ ինքնակենսագրություն՝ժամանակագրական շարադրությամբ.

3) Աշխատանքային գրքույկից քաղվածք կամ պատճենը՝պատշաճ վավերացված գործատուի (եթե այդ պահին աշխատում է) կամ նոտարի կողմից.

4) Բարձրագույն կրթության՝ բակալավրի և մագիստրատուրայի (կամ համարժեք) դիպլոմը կամ նոտարի կողմից պատշաճ վավերացված դիպլոմ(ներ)ի պատճենները.

5) Գիտական աստիճանը հաստատող փաստաթղթերը կամ նոտարի կողմից պատշաճ վավերացված փաստաթղթերի պատճենները, եթե սույն կանոնակարգով տվյալ Թեկնածուի համար պահանջվում է։ Այլ պետություններում հաստատված գիտական աստիճանները պետք է փոխճանաչված լինեն ՀՀ ԲՈՀ-ի կողմից.

6) մրցույթին նախորդող 2 ամսվա ընթացքում տրված երաշխավորություններ, Համալսարանի ֆակուլտետի, համապատասխան ամբիոնի կամ այլ գիտական, կրթական կազմակերպության կամ տվյալ մասնագիտության ոլորտի գիտնականի կողմից, եթե առկա է.

7) դասախոսի որակավորման գնահատման (այսուհետ՝ ԴՈԳ) փաստաթուղթը, (վավերացված ամբիոնի վարիչի կողմից) եթե առկա է.

8) Համալսարանի որակավորման հանձնաժողովի երաշխավորությունը, եթե առկա է.

9) գիտական կոչումը հաստատող փաստաթղթի պատճենը և պարգևատրումների, մրցանակների, պատվավոր և այլ կոչումների մասին փաստաթղթերի պատճենները, եթե առկա են:

10) Գիտական հոդվածներ, հետևյալ ձևաչափով՝ ա) մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը հայտարարված մրցույթների դեպքում՝ մասնագիտական ամբիոնի վարիչի, պրոֆեսորի, դոցենտի, ավագ դասախոսի թափուր աշխատատեղի մրցույթին մասնակցելու համար թեկնածուն ներկայացնում է մրցույթին նախորդող 5 տարիներին տպագրված, ՀՀ ԲՈՀ-ի կողմից սահմանված կարգով տպագրված առնվազն 2 գիտական հոդված, ամբիոնի դասախոսը՝ մեկ հոդված, կից ներկայացված պատճեներով կամ այլ հիմնավորող փաստաթղթերով:

 

Մրցույթն անց է կացվում «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի «ԵՊԲՀ ամբիոնների և դասախոսական կազմի մասին» կանոնակարգի համաձայն: Մրցույթի պայմաններին կարելի է ծանոթանալ Երևանի Մ. Հերացու անվան  պետական բժշկական  համալսարանում՝ Կորյունի փ. 2, վարչական մասնաշենք, 3-րդ հարկ, գիտական խորհրդի քարտուղարություն, հեռախոս՝ 011 621038: Դիմումներն ընդունվում են հրապարակման օրվանից հետո 30 օրվա ընթացքում:

Հայտարարությունը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հրապարակվել է 20.11.2019թ.: