• Հայ
  • Рус
  • Eng
Աշխատանքի հնարավարություն ԵՊԲՀ շրջանավարտների և ուսանողների համար

ԵՊԲՀ հարգելի շրջանավարտ, տեղեկացնում ենք, որ պայմանագրային հետազոտական կազմակերպությունում առկա է 70 ժամանակավոր (3-4 ամիս տևողությամբ) աշխատատեղ: Սա շատ լավ հնարավորություն է նաև ուսանողների համար (ոլորտին ծանոթանալու և կարիերա սկսելու տեսակետից), քանի որ այս ծրագրի համար կրթության որակավորման աստիճանը պարտադիր չէ և հնարավոր է համատեղել ուսման հետ:

 Ամենակարևոր պահանջը անգլերեն լեզվի գոնե միջին մակարդակի իմացությունը և շփվելու կարողությունն է: Ասեմ ավելին, արդեն ունենք ԵՊԲՀ-ից մի քանի թեկածու ուսանողներ,  ովքեր անցել են հաջորդ փուլ: Նշենք նաև, որ լավագույն աշխատակիցներին այս ծրագրի ավարտից հետո կառաջարկվի հիմնական աշխատանքային պայմանագիր:

Աշխատանքի հակիրճ բնութագիրը՝

Աշխատանքի բնույթը՝ տվյալների մուտքագրում։

 Պահանջները՝ անգլերենի իմացության միջին մակարդակ, համակարգչային ծրագրերի նվազագույն իմացություն։  

Աբողջական դրույք ( 8 ժամ) աշխատելու կարողություն պարտաճանաչություն որակով և ժամանակին հանձնարարված ամենօրյա աշխատանքային ծավալները ապահովվելու համար:

Աշխատանքային գրաֆիկը կկազմակերպվի երկու հերթով։  Առաջին հերթի աշխատանքը ժամը 07:00-16:00-ի ժամանակահատվածում է, իսկ երկկրորդ հերթինը՝ 17:00-02:00-ն։ Բաց թողած ժամերը հնարավոր է լրացնել շաբաթ և կիրակի:

 Վարձատրությունը՝ 150.000 ՀՀ դրամ  է և հավելյալ օրական 1000 դրամ տրանսպորտի համար (որպեսզի վաղ առավոտյան հասնեն աշխատանքի և գիշերը տուն հասնեն տաքսիով):

Ցանկացողները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները (անգլերենով) CareerCenter@ysmu.org էլեկտրոնային փոստին։