• Հայ
  • Рус
  • Eng
Ի գիտություն այլ բուհերից ԵՊԲՀ կլինիկական օրդինատուրա ընդունվել ցանկացող դիմորդների

ԵՊԲՀ բուժական, ինչպես նաև ստոմատոլոգիական և դեղագիտական մասնագիտություններով/վճարովի/ կլինիկական օրդինատուրայի կրթության ընդունելության քննությունները կանցկացվեն սեպտեմբերի 7-ին, 8-ին և 9-ին: Ժամանակացույցը և խմբերի վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի սեպտեմբերի 5-ին ԵՊԲՀ պաշտոնական կայքում (www.ysmu.am) և ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև կփակցվի Անատոմիական մասնաշենքի մուտքի մոտ: Համահարթեցման սկզբունքով կկատարվի գիտելիքների բանավոր ստուգում:

Հարցատոմսում ներառված կլինի երեք հարց՝ յուրաքանչյուր մասնագիտական առարկայից 1-ական հարց:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ +37411 621 000, ներքին՝ 366, 429, 365: