• Հայ
  • Рус
  • Eng
Գերմանիայի տարբեր համալսարանների պրոֆեսորներ ԵՊԲՀ-ում հանդես կգան դասախոսությամբ

Սիրով տեղեկացնում ենք, որ ս/թ սեպտեմբերի 11-13-ը Երևանի պետական բժշկական համալսարանը կազմակերպում է «Ուռուցքաբանության ազգային ծրագրերի իրականացում և կառավարում» և «Միջդիսցիպլինար մոտեցումը որպես ուռուցքաբանության հիմնահարց» թեմաներով կոնֆերանսներ, որի ընթացքում Գերմանիայի տարբեր համալսարանների պրոֆեսորներ հանդես կգան դասախոսությամբ, ինչպես նաև կքննարկվեն կլինիկական դեպքեր: Կոնֆերանսները կանցկացվեն համընթաց թարգմանությամբ: 

Կոնֆերանսների մասնակիցներին կշնորհվեն ՇՄԶ կրեդիտներ:

Կրեդիտների նշումով վկայականները նախատեսված են միայն այն մասնակիցների համար, ովքեր յուրաքանչյուր միջոցառմանը մասնակցել են ամբողջությամբ:                                                       

  • 11 սեպտեմբեր՝ «Ուռուցքաբանության ազգային ծրագրերի իրականացում և կառավարում» - Թիրախային լսարան՝ ուռուցքաբաններ, առողջապահության կազմակերպիչներ՝ ՇՄԶ 4 տեսական կրեդիտ 

Անցկացման վայր՝  ԵՊԲՀ Հանրային առողջության ֆակուլտետի լսարան (ԵՊԲՀ վարչական մասնաշենք, 3-րդ հարկ) 

Օրակարգ 

 

  • 12-13 սեպտեմբեր՝ «Միջդիսցիպլինար մոտեցումը որպես ուռուցքաբանության հիմնահարց»

12 սեպտեմբեր - Թիրախային լսարան՝ ուռուցքաբաններ, ռադիոլոգներ, ախտաբանական անատոմներ, մանկաբարձ-գինեկոլոգներ (Մաս 1)՝ ՇՄԶ 4 տեսական կրեդիտ 

13 սեպտեմբեր – Թիրախային լսարան՝ ուռուցքաբաններ, թոքաբաններ, կրծքային վիրաբույժներ, ախտաբանական անատոմներ (Մաս 2)՝ ՇՄԶ 5 տեսական կրեդիտ 

Անցկացման վայր՝  Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ (Էզրաս Հասրաթյան փող., 9 շենք, Քանաքեռ-Զեյթուն վարչ. շրջան) 

Օրակարգ

 

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊԲՀ միջազգային համագործակցության բաժին՝ (+374 10) 547-263, (+374 10) 529-605 հեռախոսահամարներով: