• Հայ
  • Рус
  • Eng
Հանրային առողջության ֆակուլտետի մասնագիտացված մագիստրոսական կրթական ծրագրերի ընդունելություն

ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետը հայտարարում է ընդունելություն մագիստրոսական հետևյալ ծրագրերին`

  • Առողջապահության կազմակերպում և կառավարում
  • Համաճարակաբանություն
  • Շրջակա միջավայրի հիգիենա

Հանրային առողջության ֆակուլտետի մագիստրոսական ծրագրերը կազմված են Հանրային առողջապահության դպրոցների միության (Association of Schools of Public Health (ASPH) www.asph.org) կողմից հանրային առողջապահական ծրագրերի վերաբերյալ սահմանված հանձնարարականների հիման վրա:

Ընդունելությունն իրականացվում է հարցազրույցի և ՄՈԳ-ի հիման վրա: Ծրագրի ավարտին շնորհվում է հանրային առողջապահության մագիստրոսի որակավորում (MPH):

Հանրային առողջության ֆակուլտետ կարող են ընդունվել, ինչպես բժշկական, այնպես էլ ոչ բժշկական կրթությամբ դիմորդներ (առնվազն բակալավրի աստիճանով): Բժշկական կրթությամբ դիմորդները կարող են դիմել բոլոր երեք մագիստրոսական ծրագրերին, իսկ ոչ բժշկական կրթությամբ դիմորդները` միայն «Առողջապահության կազմակերպում և կառավարում» մագիստրոսական ծրագրին:

  Հանրային առողջության ֆակուլտետի մագիստրոսական ծրագրերի տևողությունը 1,5 տարի է, արժեքը՝ 500.000 դրամ տարեկան:

Դիմորդները կարող են ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը Երևանի պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետի դեկանատ (վարչական մասնաշենք 3-րդ հարկ):

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ.

  1. Դիմում ռեկտորի անունով
  2. Չորս լուսանկար ( 3х4 )
  3. Դիպլոմ և միջուկ (բնօրինակ և պատճեն): Եթե դիպլոմը դեռ տրված չէ անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք ուսումնական հաստատությունից դիպլոմը տրամադրելու ժամկետի վերաբերյալ:
  4. Անձնագիր (բնօրինակ և պատճեն)
  5. Ինքնակենսագրական
  6. Արտոնություններից օգտվելու համապատասխան փաստաթղթեր (առկայության դեպքում)

Փաստաթղթերը ընդունվում են հունիսի 24-ից մինչև օգոստոսի 23-ը, 2019 թ.:

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել Հանրային առողջության ֆակուլտետի դեկանատ՝  011 621-018, 060 651-473: