• Հայ
  • Рус
  • Eng
2020-2021 ուսումնական տարվա նպաստի ձևով՝ ուսման վճարի փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելություն

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հայտարարում է 2020-2021 ուսումնական տարվա նպաստի ձևով՝ ուսման վճարի փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելություն հետևյալ մասնագիտության գծով՝

 ԺԴ.00.14 «Դեղաբանություն»՝ 1 տեղ

Մրցույթին կարող են մասնակցել բժշկական բուհի կլինիկական օրդինատուրայի շրջանավարտները կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող բժիշկ-մասնագետները:

Քննությունը մասնագիտական առարկայից կազմակերպվելու են դեկտեմբերի 21-ից մինչև 23-ը:

Փաստաթղթերն ընդունվում են հայտարարության հրապարակման օրվանից յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 10:00-13:00-ն, մինչև դեկտեմբերի 19-ը ներառյալ, ք. Երևան, Կորյունի փողոց 2, ԵՊԲՀ Գիտության վարչություն (մուտքը` Աբովյան փողոցից):

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել` (011) 62 10 22, (091) 36 04 63: