• Հայ
  • Рус
  • Eng
Հայտարարվում է 2020-2021 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելություն

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հայտարարում է 2020-2021 ուսումնական տարվա պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելություն հետևյալ մասնագիտությունների գծով՝ 

  1. ԺԴ.00.03 «Ներքին հիվանդություններ» (ինֆեկցիոն)` 1 տեղ
  2. ԺԴ.00.06 «Մանկաբուժություն»` 1 տեղ
  3. ԺԴ.00.07 «Նյարդաբանություն, հոգեբուժություն և թմրաբանություն»` 1 տեղ
  4. ԺԴ.00.10 «Ախտաբանական և նորմալ ֆիզիոլոգիա»` 1 տեղ
  5. ԺԴ.00.17 «Հանրային առողջություն և առողջապահության կազմակերպում»` 1 տեղ
  6. ԺԴ.00.19 «Աչքի հիվանդություններ» (Արցախի Հանրապետություն)` 1 տեղ 

Մրցույթին կարող են մասնակցել բժշկական բուհի կլինիկական օրդինատուրայի շրջանավարտները կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող բժիշկ-մասնագետները:

Քննությունները մասնագիտական առարկաներից կազմակերպվելու են օգոստոսի 31-ից սեպտեմբերի 9-ը:

Փաստաթղթերն ընդունվում են հայտարարության հրապարակման օրվանից յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 10:00-13:00-ն, մինչև օգոստոսի 1-ը ներառյալ, ք. Երևան, Կորյունի փողոց 2, ԵՊԲՀ Գիտության վարչություն (մուտքը` Աբովյան փողոցից):

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել` (091) 36 04 63, (011) 62 10 22: