• Հայ
  • Рус
  • Eng
Հայտարարվում է ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 2 ամբիոնի վարիչի թափուր պաշտոնի մրցույթ

«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամը հայտարարում է Մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 2 ամբիոնի վարիչի թափուր պաշտոնի մրցույթ

Պահանջվող փաստաթղթերին ներկայացվող պայմանները

Թեկնածուների դիմումները և կից փաստաթղթերը կարող են ներկայացվել հայտարարության հրապարակման օրվանից հետո 30 օրվա ընթացքում: Հայտարարությամբ հրապարակված մրցութային ընտրությանը մասնակցել ցանկացող անձինք ԵՊԲՀ ամբիոնների և դասախոսական կազմի մասին կանոնակարգի ընթացակարգով սահմանված ժամկետում

Գիտական խորհրդի քարտուղարություն են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝ 1) Մրցութային ընտրությանը մասնակցելու մասին դիմում՝ հասցեագրված ռեկտորին, շարադրված ազատ ոճով.

2) Համառոտ ինքնակենսագրություն՝ ժամանակագրական շարադրությամբ.

3) Աշխատանքային գրքույկից քաղվածք կամ պատճենը՝ պատշաճ վավերացված գործատուի (եթե այդ պահին աշխատում է) կամ նոտարի կողմից.

4) Բարձրագույն կրթության՝ բակալավրի և մագիստրատուրայի (կամ համարժեք) դիպլոմը կամ նոտարի կողմից պատշաճ վավերացված դիպլոմ(ներ)ի պատճենները.

5) Գիտական աստիճանը հաստատող փաստաթղթերը կամ նոտարի կողմից պատշաճ վավերացված փաստաթղթերի պատճենները, եթե սույն կանոնակարգով տվյալ Թեկնածուի համար պահանջվում է։ Այլ պետություններում հաստատված գիտական աստիճանները պետք է փոխճանաչված լինեն ՀՀ ԲՈՀ-ի կողմից.

6) մրցույթին նախորդող 2 ամսվա ընթացքում տրված երաշխավորություններ, Համալսարանի ֆակուլտետի, համապատասխան ամբիոնի կամ այլ գիտական, կրթական կազմակերպության կամ տվյալ մասնագիտության ոլորտի գիտնականի կողմից, եթե առկա է.

7) դասախոսի որակավորման գնահատման (այսուհետ՝ ԴՈԳ) փաստաթուղթը, (վավերացված ամբիոնի վարիչի կողմից) եթե առկա է.

8) Համալսարանի որակավորման հանձնաժողովի երաշխավորությունը, եթե առկա է.

9) գիտական կոչումը հաստատող փաստաթղթի պատճենը և պարգևատրումների, մրցանակների, պատվավոր և այլ կոչումների մասին փաստաթղթերի պատճենները, եթե առկա են:

10) Գիտական հոդվածներ, հետևյալ ձևաչափով՝ ա) մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը հայտարարված մրցույթների դեպքում՝ մասնագիտական ամբիոնի վարիչի, պրոֆեսորի, դոցենտի, ավագ դասախոսի թափուր աշխատատեղի մրցույթին մասնակցելու համար թեկնածուն ներկայացնում է մրցույթին նախորդող 5 տարիներին տպագրված, ՀՀ ԲՈՀ-ի կողմից սահմանված կարգով տպագրված առնվազն 2 գիտական հոդված, ամբիոնի դասախոսը՝ մեկ հոդված, կից ներկայացված պատճեներով կամ այլ հիմնավորող փաստաթղթերով:

Մրցույթն անցկացվում է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի սահմանված կանոնակարգով:

Մրցույթի պայման­ներին կարելի է ծանոթանալ Երևանի Մ. Հերացու անվան  պետական բժշկական  համալսարանում՝ Կորյունի փ. 2, վարչական մասնաշենք, 3-րդ հարկ, գի­տա­­կան խորհրդի քարտուղարություն, հեռախոս՝ 011621.038:

Հիշեցնենք, որ դիմումներն ընդունվում են թերթի հրապարակման օրվանից հետո  30 օրվա ընթացքում:

   Նշենք, որ հայտարարությունը լույս է տեսել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի 23.10.18թ.-ի համարում: