• Հայ
  • Рус
  • Eng
Հայտարարվում է Երևանի առաջին 24-ժամյա գրադարանի բաց մրցույթ

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը և Հայաստանի ճարտարապետների միությունը հայտարարում են «24-ժամյա գրադարանի» նախագծի բաց մրցույթ: Գրադարանը նախատեսվում է կառուցել համալսարանի լաբորատոր մասնաշենքին կից՝ Հերացու փողոցի կողմից՝ արդեն գոյություն ունեցող մեկ հարկանի կառույցի տանիքի վրա: Նորակառույց գրադարանը կներառի նաև լաբորատոր մասնաշենքի երկրորդ հարկում գործող գրադարանի տարածքը: Բուն գրադարանի կառուցումից և ներքին դիզայնից բացի՝ անհրաժեշտ է նաև մասնաշենքի ճակատը հարդարել ժամանակակից էլեմենտներով:

Աշխատանքները ներկայացվում են 2 պլանշետով (100x70). հիմնական գծագրերը՝ գրադարանի հատակագիծը, մասնաշենքի ճակատը, կտրվածքը 1:100 մասշտաբով, լրացուցիչ, օգնող մանրամասներն՝ ըստ հայեցողության: Ցանկալի է՝ աշխատանքը ներառի նաև հեռանկար Երևանի տարբեր հատվածներից: Մասնակիցները ազատ են օգտագործվող նյութի ընտրության հարցում: Մասնակիցները, ովքեր գտնվում են արտերկրում, աշխատանքները կարող են ներկայացնել նաև pdf տարբերակով: Աշխատանքները և հեղինակների անունները ներկայացվում են փակ ծրարով՝ վեցանիշ ծածկագրով: Մասնակիցների գնահատումը կկատարվի ըստ ներկայացված աշխատանքի արժեքի:

Համալսարանը չի երաշխավորում մրցույթում հաղթած աշխատանքների կառուցումը: Մրցույթում հաղթած  հեղինակի աշխատանքի օգտագործման նպատակով կկնքվի օրենսդրությամբ սահմանված պայմանագիր:

Մրցանակներ ստացած աշխատանքների նյութերը համարվում են ԵՊԲՀ սեփականությունը:

Մրցույթում հաղթած          մասնակիցների համար նախատեսվում են մրցանակներ՝

  • Առաջին մրցանակ – 300,000 դրամ
  • Երկրորդ մրցանակ – 200,000 դրամ
  • Երրորդ մրցանակ  – 100,000 դրամ

Հայտարագրման և աշխատանքների ներկայացման ժամկետը՝ 15.06.2018: Աշխատանքները ներկայացնել ԵՊԲՀ մարքեթինգի բաժին՝ ժամը 10:00-ից մինչև 18:00: Մրցույթում հաղթողների անունները կհրապարակվեն 22.06.2018: Մասնակիցները կարող են ստանալ անհրաժեշտ նյութերը (լուսանկարներ, հատակագիծ) ԵՊԲՀ մարքեթինգի բաժնից (ԵՊԲՀ լաբորատոր մասնաշենք, առաջին հարկ):

Մրցանակի չարժանացած աշխատանքները վերադարձվում են մրցույթի մասնակիցներին:

 

Ժյուրիի կազմը՝

Արմեն Մուրադյան – ԵՊԲՀ ռեկտոր

Դրաստամատ Խուդավերդյան – ԵՊԲՀ ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ

Ալեքսանդր Բադալյան – ՀՃՄ առաջին փոխնախագահ

Տիգրան Բարսեղյան - Երևանի գլխավոր ճարտարապետ

Սաշուլ Քալաշյան – վաստակավոր ճարտարապետ

Ասլան Մխիթարյան – վաստակավոր ճարտարապետ

Լիանա Քյուրքչյան – ճարտարապետ

 

Հարցերի և այլ մանրամասների համար զանգահարել՝ 093963245: