• Հայ
  • Рус
  • Eng
Հայտարարվում է մրցույթ

«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2017 թվականի հուլիսի 24-ի թիվ 12 որոշմամբ ստեղծված ներքոհիշյալ պաշտոններն զբաղեցնելու նպատակով հայտարարվում է մրցույթ.

1. «Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոն»՝
1) կենտրոնի ղեկավար 1,0
2) մասնագետ 1,0

2. «Բժշկական մասնագիտական կրթության բաժին»
1) բաժնի պետ 1,0
2) ավագ մասնագետ 2,0
3) մասնագետ 1,0

3. «Ստոմատոլոգիական և դեղագիտական մասնագիտական կրթության բաժին»
1) բաժնի պետ 1,0
2) ավագ մասնագետ 2,0
3) մասնագետ 1,0

4. «Շարունակական մասնագիտական զարգացման բաժին»
1) բաժնի պետ 1,0
2) ավագ մասնագետ 2,0 
3) մասնագետ 1,0:

Մրցույթը տեղի կունենա 2017 թվականի դեկտեմբերի 15-ին ժամը 15:00-ին Համալսարանի լաբորատոր մասնաշենքի 11-րդ լսարանում:

Մրցույթին մասնակցելու համար անձը մարդկային ռեսուրսների կառավարման բաժին է ներկայացնում ինքնակենսագրություն (CV՝ Ձևը կցվում է):

Պաշտոնի նկարագրերին և պահանջներին դիմողները կարող են ծանոթանալ մարդկային ռեսուրսների կառավարման բաժնում:

Մրցույթին դիմելու վերջնաժամկետն է 2017 թվականի դեկտեմբերի 8-ը:

 

Ռեկտոր՝ Ա. Ա. Մուրադյան