• Հայ
  • Рус
  • Eng
Հեռակա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելություն

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հայտարարում է 2019-2020 ուսումնական տարվա նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելություն հետևյալ մասնագիտությունների գծով՝

 

  1. ԺԴ.00.03 «Ներքին հիվանդություններ»՝ 5 տեղ
  2. ԺԴ.00.15 «Վիրաբուժություն» (պլաստիկ)` 1 տեղ
  3. ԺԴ.00.17 «Հանրային առողջություն և առողջապահության կազմակերպում»` 2 տեղ
  4. ԺԹ.00.01 «Բժշկական հոգեբանություն»` 1 տեղ

 

Մրցույթին կարող են մասնակցել բժշկական բուհի կլինիկական օրդինատուրայի շրջանավարտները կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող բժիշկ-մասնագետները, ովքեր հանձնել են «Օտար լեզու» և «Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հմտություններ» առարկաներից տարբերակված ստուգարքները` հաղթահարելով անհրաժեշտ անցումային շեմերը:

Քննությունները մասնագիտական առարկաներից կազմակերպվելու են դեկտեմբերի 20-ից մինչև 23-ը:

Փաստաթղթերն ընդունվում են հայտարարության հրապարակման օրվանից յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 10:00-13:00-ն, մինչև դեկտեմբերի 18-ը ներառյալ, ք. Երևան, Կորյունի փողոց 2, ԵՊԲՀ Գիտության վարչություն (մուտքը` Հերացի փողոցից):

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել` (011) 621-022: