Միացյալ Թագավորության Չեսթերի համալսարանը 2-3 տարի ժամկետով դասավանդելու և հետազոտական աշխատանքներ կատարելու նպատակով հրավիրում է PhD աստիճան ունեցող կենսաքիմիայի և բջջային կենսաբանության ոլորտների մասնագետների: Հրավերի մանրամասներին ու պայմաններին կարելի ծանոթանալ հետևյալ հղումով՝ Pilot FEBS teaching fellowship scheme.
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2019թ. փետրվարի 18-ը ԵՊԲՀ Միջազգային բաժին (Վարչական մասնաշենքի 3-րդ հարկ) ներկայացնել ինքնակենսագրական`Europass տարբերակով (http://europass.cedefop.europa.eu/documents/curriculum-vitae)
Մասնակցության համար անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Հարցերի դեպքում դիմել ԵՊԲՀ միջազգային համագործակցության բաժին
Հեռ.՝ (010) 547263, (010) 529605