• Հայ
  • Рус
  • Eng
Կանցկացվի միջազգային առցանց կրթական կուրս

Հոկտեմբերի 31-ին կանցկացվի միջազգային առցանց կրթական կուրս՝ «Ստամոքսաղիքային հիվանդություններ. սնուցման և աղիքային միկրոֆլորայի մոդուլյացիայի բուժական դերը» թեմայով, որը կազմակերպել է Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիան՝ եվրոպական EAGEN ասոցիացիայի հետ համատեղ: Միջոցառումը նվիրված է ԵՊԲՀ 100-ամյակին: Զեկուցումներով հանդես կգան ոլորտի եվրոպական խոշորագույն մասնագետները, ինչպես նաև Հայաստանի բժիշկները, այդ թվում՝ ԵՊԲՀ գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի ամբիոնի աշխատակիցները: Բոլորը կարող են մասնակցել՝ ոչ միայն ունկնդրի դերում, այլև ակտիվ հարց ու պատասխանի հնարավորություններից օգտվելով: Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել ստորև ներկայացված հղումով: Նույն հղումով էլ կարող եք ծանոթանալ կուրսի ծրագրին: Ուշագրավ է, որ այս կուրսի նախաձեռնությունը եվրոպական ասոցիացիայի կողմից էր: Կառույցի անդամները շատ էին տպավորվել 2018 թ. կազմակերպած միջազգային գիտաժողովից, և ցանկացել էին կրկին Հայաստան այցելել: Այս տարի նրանց այցը չստացվեց, սակայն մասնագետները ևս մեկ անգամ կհամոզվեն, որ Հայաստանը, չնայած բոլոր դժվարությունների, կարողանում է բարձր պահել մասնագիտական պատիվը տարբեր ոլորտներում, այս դեպքում՝ գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի:

 https://eagenarmenia2020.navus.io/