• Հայ
  • Рус
  • Eng
Կլինիկական օրդինատուրայի ընդունելություն

ՀՀ կառավարության 2020 թվականի նոյեմբերի 26-ի N 1841-Ն որոշմամբ կատարվել են փոփոխություններ և լրացումներ «Հայաստանի Հանրապետությունում 2020/2021 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության օգոստոսի 13-ի N 1329-Ն որոշման մեջ:

Հաստատված որոշման համաձայն, «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամը հայտարարում է Կլինիկական օրդինատուրայի ընդունելություն:

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐ

(ՆՊԱՏԱԿԱՅԻՆ)

Մասնագիտություն

Քանակ

Ներքին բժշկություն     

1

Մանկական անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա

1

 

ԸՆԴԱՄԵՆԸ

2

 

Դիմումներն ընդունվում են մինչև դեկտեմբերի 14-ը ներառյալ մինչև ժամը 16:00-ն: Արդյունքները կամփոփվեն  դեկտեմբերի 15-ին, ժամը 11:00-ին:

Նշված մասնագիտություններով կլինիկական օրդինատուրայի ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ /բնօրինակները սկանավորված/ 

  1. Ռեկտորին ուղղված դիմում
  2. Անհատական տվյալների թերթիկ
  3. Դիպլոմ/ներ/ (բակալավրի, մագիստրոսի, ինտեգրված անընդհատ կրթության)
  4. Դիպլոմ/ներ/ի հավելվածներ (բակալավրիատ, մագիստրատուրա, ինտեգրված անընդհատ կրթություն)
  5. Անձնագիր և սոց. քարտ /ՀԾՀ տեղեկանք/ կամ նույնականացման քարտ՝ 2 /երկու/ կողմերը,
  6. Արական սեռի անձինք նաև Զին.գրքույկ (բոլոր էջերը)
  7. 1 լուսանկար 3x4 չափի

Դիմումները պետք է ներկայացնել ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոն, Վարչական մասնաշենք, 3-րդ հարկ, կամ առցանց՝ admissions.postgraduate.gm@ysmu.am  էլեկտրոնային հասցեով։

 Հարցերի դեպքում զանագահարել +374 11 621 000, ներքին՝ 365, 366, 428, 429: