• Հայ
  • Рус
  • Eng
Մարքեթինգային կարճաժամկետ դասընթաց բժշկական ոլորտի ներկայացուցիչների համար

Եթե բժշկական ոլորտի ներկայացուցիչ եք, ապա այս հայտարարությունը Ձեզ համար է։ ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետն առաջարկում է «Առողջապահության մարքեթինգ» խորագրով ժամանակակից մարքեթինգային կարճաժամկետ դասընթաց, որի նպատակն է բժշկական ոլորտի ներկայացուցիչներին տրամադրելու արդյունավետ առողջապահական մարքեթինգային գիտելիքներ և գործնական հմտություններ: 

Ծրագիրը նախատեսված է `

  • Բժիշկների
  • Բուժանձնակազմի
  • Մարքեթոլոգների
  • Հասարակայնության հետ կապերի պատասխանատուների
  • Դեղագործական կազմակերպությունների ներկայացուցիչների
  • Կառավարման և տնտեսագետության մասնագետների
  • Այլ մասնագիտությունների տեր մարդկանց համար

«Առողջապահության մարքեթինգ» ծրագրի շրջանակում մասնակիցներին կտրամադրվեն բժշկական հաստատությունների և ծառայությունների ժամանակակից մարքեթինգային սկզբունքների, մոդելների, գործընթացների առողջապահական տեղեկատվական համակարգերի վերաբերյալ պրակտիկ գիտելիքներ և հմտություններ: Կներկայացվեն նաև ցանկացած ծառայության շուկայում դիրքավորման և սեգմենտավորման, գնագոյացման, գովազդի, առաջընթացի սկզբունքները,  ինչպես նաև մարքեթինգային գործընթացների համար անհրաժեշտ տեղական և միջազգային լավագույն փորձը:

Հրավիրված դասընթացավարներն ունեն միջազգային որակավորումներ:

Դասընթացը տեղի կունենան ԵՊԲՀ-ում մայիսի 16-ից մինչև հուլիսի 5-ը,  յուրաքանչյուր հինգշաբթի և ուրբաթ օրերին ժամը 15:00-ից 19:00-ն։

Դասընթացը կրեդիտավորված է ՀՀ ԱՆ կողմից։ Ավարտին մասնակիցներին կտրամադրվի հավաստագիր:  Շտապեք գրանցվել: Տեղերը խիստ սահմանափակ են:

Մանրամասների համար զանգահարել 011 621- 018 հեռախոսահամարով: