• Հայ
  • Рус
  • Eng
Օտարերկրացիների ուսուցման դեկանատի դեկանի թափուր պաշտոնի մրցույթ

«Հայաստաի Հարապետութուն» օրաթերթ

12.12.2018

 

«ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԵԿԱՆԱՏԻ ԴԵԿԱՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՄՐՑՈՒՅԹ

 

Մրցույթն անցկացվելու է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի սահմանված կանոնակարգով:

 Օտարերկրացիների ուսուցման դեկանի պաշտոնին կարող է հավակնել անձը, ով ունի՝

 1) բարձրագույն բժշկական կրթություն,

 2) գիտական աստիճան,

3) առնվազն 10 տարվա գիտամանկավարժական ստաժ՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում,

 4) օտար լեզուների (անգլերենի և ռուսերենի) գերազանց իմացություն:

Համալսարանի Գիտական խորհրդի քարտուղարություն ներկայացվող անհրաժեշտ  փաստաթղթերն են՝

 1) մրցութային ընտրությանը մասնակցելու մասին դիմում՝ հասցեագրված ռեկտորին, շարադրված ազատ ոճով,

2) համառոտ ինքնակենսագրություն՝ ժամանակագրական շարադրությամբ,

3) աշխատանքային գրքույկից քաղվածք կամ աշխատանքային գործունեության մասին տեղեկանք,

4) բարձրագույն կրթության՝ բակալավրի և մագիստրատուրայի (կամ համարժեք) դիպլոմը կամ նոտարի կողմից պատշաճ վավերացված դիպլոմ(ներ)ի պատճենները,

 5) գիտական աստիճանը հաստատող փաստաթուղթը կամ նոտարի կողմից պատշաճ վավերացված փաստաթղթերի պատճենները (այլ պետություններում հաստատված գիտական աստիճանները պետք է փոխճանաչված լինեն Հայաստանի բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից),

6) գիտական կոչումը հաստատող փաստաթղթի պատճենը և պարգևատրումների, մրցանակների, պատվավոր և այլ կոչումների մասին փաստաթղթերի պատճենները, եթե առկա են,

7) մրցույթին նախորդող 1 ամսվա ընթացքում տրված երաշխավորություններ, Համալսարանի ֆակուլտետի խորհրդի և(կամ) ամբիոնի և(կամ) այլ գիտական, կրթական կազմակերպության և(կամ) տվյալ մասնագիտության ոլորտի գիտնականի կողմից, եթե առկա են:

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով: Փաստաթղթերը ներկայացնել  Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան, վարչական մասնաշենք, 3-րդ հարկ  գիտական խորհրդի քարտուղարություն (հասցե՝  ք. Երևան,Կորյունի փ.2), ամեն օր ժամը 900-ից մինչև 17 00, բացի շաբաթ և կիրակի օրերից :

Ներկայացվող փաստաթղթերի պատճենների հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց բնօրինակները: Ներկայացված փաստաթղթերի պատճենները ետ չեն վերադարձվում: Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են զանգահարել 011621038 հեռախոսահամարով: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2018թ-ի դեկտեմբերի 27-ը ներառյալ: