• Հայ
  • Рус
  • Eng
Պրակտիկայի շարժունության հնարավորություն ԵՊԲՀ ընդհանուր բժշկության և ռազմաբժշկական ֆակուլտետի ուսանողների համար

 

ՌԴ Մոսկվայի Մ. Սեչենովի անվան 1-ին պետական բժշկական համալսարանի և Երևանի Մ. Հերացու անվան Պետական բժշկական համալսարանների միջև համագործակցու­թյան 2017/2018 շարժունության ծրագրի շրջանակներում ընդհանուր բժշկության և ռազմաբժշկական ֆակուլտետների 4-րդ կուրսի ուսանողների ամառային պրակտիկան նախատեսվում է իրականացնել նաև Մոսկվայի ԲՈՒՀ-ում:

Ամառային պրակտիկայի փոխանակման ծրագրի ժամկետն է.              ս/թ հուլիսի 17-ից   մինչև հուլիսի 31-ը:

Մրցույթին կարող են մասնակցել ընդհանուր բժշկության և ռազմաբժշկական ֆակուլտետների 4-րդ կուրսի ուսանողները ռուսերեն լեզվի լավ իմացությամբ և առաջադիմության (ՄՈԳ-ի) բարձր ցուցանիշներով:

         Ցանկացողները մինչև ս/թ մայիսի 25-ը ներառյալ կարող են ներկայացնել բոլոր պահանջվող փաստաթղթերը պրակտիկայի բաժին:

 

Պահանջվող փաստաթղթերի ցանկ.

1.Մոտիվացիոն հիմնավորում.

2.Տեղեկանք դեկանատի կողմից ուսանողի կարգավիճակի և առաջադիմության մասին.

  1. Անձնագրի պատճենը.
  2. Մեկ գունավոր լուսանկար 3x4սմ.

* ռուսերենի իմացությունը  պարտադիր է

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել պրակտիկայի բաժին՝

 բաժնի պետ Դավիթ Մհերի Ղազարյանին (հեռ.՝ (011) 62 10 88,

                                                                                   (055) 33 74 85) կամ

ԲՈւՀ-երի ինտեգրման ծրագրի ղեկավար Մարինա Ռուդոլֆի Օհանյանին 

 (հեռ.՝ (060) 62 12 83, (091) 31 99 37):