• Հայ
  • Рус
  • Eng
Քրիստոֆեր Մարկոսյանը սեպտեմբերի 17-ից 9 ամիս անվճար անգլերեն կդասավանդի բժշկական համալսարանում

ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցության արդյունքում Fulbright ծրագրի դրամաշնորհառու Քրիստոֆեր Մարկոսյանը սեպտեմբերի 17-ից 9 ամիս անվճար անգլերեն կդասավանդի բժշկական համալսարանում:

Դասընթացի նպատակն է բարելավվել դասախոսների և ուսանողների անգլերենի խոսակցական և գրավոր իմացությունները: Դասընթացները կլինեն շաբաթական երկու անգամ: Մեկնարկից առաջ մասնագետը կանցկացնի թեստավորում՝ խմբերը դասակարգելու համար:

Հարցերի և գրանցվելու համար կարող եք զանգահարել 011621013 հեռախոսահամարով:

Գրանցման վերջնաժամկետը սեպտեմբերի 12-ն է։