• Հայ
  • Рус
  • Eng
ՌԴ բուհերում ամառային պրակտիկայի հնարավորություն ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողների համար

ԵՊԲՀ միջազգային համագործակցության բաժինը ակադեմիական շարժունության ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ ընդհանուր բժշկության ֆակուլտետի  3-րդ, 4-րդ և 5-րդ կուրսերի ուսանողների համար՝ ներքոհիշյալ համալսարաններում ամառային պրակտիկա անցնելու նպատակով.

* Մոսկվայի Ի.Մ.Սեչենովի անվան 1-ին պետական բժշկական համալսարան  

ԵՊԲՀ 4-րդ կուրսի ուսանողների համար

Տևողությունը՝ 2 շաբաթ, ս/թ հունիսի 26-ից - հուլիսի 7-ը ընկած ժամանակահատվածում  

* Ն.Ի.Պիրոգովի անվան Ռուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարան 

ԵՊԲՀ 5-րդ կուրսի ուսանողների համար

Տևողությունը՝ 3 շաբաթ, ս/թ հուլիսի 1-ից - հուլիսի 19-ը ընկած ժամանակահատվածում 

Սանկտ Պետերբուրգի պետական մանկաբուժական բժշկական համալսարան  

ԵՊԲՀ 3-րդ, 4-րդ և 5-րդ կուրսերի ուսանողների համար

Տևողությունը՝ 2 շաբաթ, ս/թ հուլիսի 1-ից - հուլիսի 31-ը ընկած ժամանակահատվածում

 

Մրցույթին կարող են  մասնակցել ռուսերենի լավ իմացությամբ և բարձր առաջադիմություն (ՄՈԳ-ի ցուցանիշներ) ունեցող ուսանողները: 

Մրցույթի նախնական փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2019թ. ապրիլի 23-ը Միջազգային համագործակցության բաժին (Վարչական մասնաշենքի 3-րդ հարկ) ներկայացնել հետևյալ փաստաթղթերը. 

  1. Մոտիվացիոն հիմնավորում`ռուսերենով (կես էջ)
  2. Տեղեկանք դեկանատի կողմից ուսանողի կարգավիճակի և առաջադիմության մասին
  3. Անձնագրի պատճենը
  4. Մեկ գունավոր լուսանկար (3x4սմ) 

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Բուհերի ինտեգրման ծրագրի ղեկավար Մարինա Ռուդոլֆի Օհանյանին

Հեռ.՝ 011 621 000, բջջ. 091 31 99 37

 

Միջազգային համագործակցության բաժին

Հեռ.՝ 060 621 207, 011 621 007