• Հայ
  • Рус
  • Eng
Սկսված է Brain Awareness Week 2020-ի կազմակերպչական աշխատանքներին մասնակցել ցանկացող երիտասարդների հայտագրումը

Ուրախ ենք տեղեկացնել, որ Brain Awareness Week 2020-ը, որը նախատեսված էր այս տարվա մարտին և հետաձգվել էր համաճարակաբանական իրավիճակից ելնելով, կանցկացվի սեպտեմբերին և կներկայանա փոփոխված ձևաչափով։

Աշխարհի տարբեր երկրներում սկսած 1996թ․-ից անցկացվում է այս միջոցառումը, որի նպատակն է բարձրացնել հանրության լայն շերտերի իրազեկվածությունը, ծանոթացնել ուղեղի կառուցվածքաֆունկցիոնալ առանձնահատկություններին, ինչպես նաև տարածել և քննարկել նեյրոգիտության ոլորտի բազմատեսակ հետազոտությունները:

Միջոցառումը կանցկացվի ԵՊԲՀ Ուսանողական գիտական ընկերության կողմից The Dana Foundation և FENS- Federation of European Neuroscience Societies-ի աջակցությամբ։

Այս տարի տարբեր տեսանկյուններից կներկայացվեն այնպիսի հետաքրքիր և արդիական թեմաներ, ինչպիսիք են էմոցիաները, ինտելեկտը և էմոցիոնալ ինտելեկտը։

Դե ինչ, մեզ սպասում է ևս մեկ հետաքրքիր շաբաթ, որը կհամախմբի օրգանիզմի ամենահանելուկային և առեղծվածային օրգանը ուսումնասիրել ցանկացողներին։ Սպասե՛ք լրացուցիչ ինֆորմացիայի… 

Տեղեկացնենք, որ սկսված է նաև ամենասպասված Brain Awareness Week 2020-ի կազմակերպչական աշխատանքներին մասնակցել ցանկացող երիտասարդների հայտագրման գործընթացը: 

Եթե դու՝ պատասխանատու ես, հետաքրքրասեր, նախաձեռնող, սիրում ես իրականացնել թիմային աշխատանք, և ուզում ես բացահայտել մեր զարմանհրաշ ուղեղը, ապա սիրով սպասում ենք քեզ։ 

Անցիր հետևյալ հղմամբ և պատմիր մեզ քո մասին։ 

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfJQD5Qo0y_LVKz6m5WV2UcFFH9KDgIy7bOXltDFhYquCL7Hw/viewform?usp=sf_link