• Հայ
  • Рус
  • Eng
Թափուր պաշտոնների մրցույթ

«ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ  ՄՐՑՈՒՅԹ

 

 

Օտար լեզուների ամբիոն

Ամբիոնի վարիչ՝             1

 

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոն

Ամբիոնի վարիչ՝             1

Պրոֆեսոր՝                      2

Դոցենտ՝                          3

Ավագ դասախոս՝           2

Դասախոս՝                      3

 

Մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոն

Ամբիոնի վարիչ՝             1

Պրոֆեսոր՝                      1

Դոցենտ՝                          2

Ավագ դասախոս՝           1

Դասախոս՝                      3

 

ԼՕՌ հիվանդությունների ամբիոն 

Ամբիոնի վարիչ՝           1

Պրոֆեսոր՝                   2

Դոցենտ՝                       4

Ավագ դասախոս՝        2

Դասախոս՝                   3

 

Նյարդաբանության ամբիոն

Ամբիոնի վարիչ՝           1

Պրոֆեսոր՝                    2

Դոցենտ՝                       4

Ավագ դասախոս՝        1

Դասախոս՝                   4

 

Էնդոկրինոլոգիայի ամբիոն

Ամբիոնի վարիչ՝           1

Պրոֆեսոր՝                    1

Դոցենտ՝                       2

Ավագ դասախոս՝        1

Դասախոս՝                   3

 

Ճառագայթային ախտորոշման ամբիոն

Ամբիոնի վարիչ՝         1

Պրոֆեսոր՝                  2

Դոցենտ՝                      3

Ավագ դասախոս՝       2

Դասախոս՝                  6

 

Գիտական խորհրդի քարտուղարություն են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը՝

1) մրցութային ընտրությանը մասնակցելու մասին դիմում՝ հասցեագրված ռեկտորին, շարադրված ազատ ոճով,

2) համառոտ ինքնակենսագրություն՝ ժամանակագրական շարադրությամբ,

3) աշխատանքային գրքույկից քաղվածք կամ պատճենը՝ պատշաճ վավերացված գործատուի (եթե այդ պահին աշխատում է) կամ նոտարի կողմից,

4) բարձրագույն կրթության՝ բակալավրի և մագիստրատուրայի (կամ համարժեք) դիպլոմը կամ նոտարի կողմից պատշաճ վավերացված դիպլոմ(ներ)ի պատճենները,

5) գիտական աստիճանը հաստատող փաստաթղթերը կամ նոտարի կողմից պատշաճ վավերացված փաստաթղթերի պատճենները, եթե սույն կանոնակարգով տվյալ Թեկնածուի համար պահանջվում է։ Այլ պետություններում հաստատված գիտական աստիճանները պետք է փոխճանաչված լինեն ՀՀ ԲՈՀ-ի կողմից,

6) մրցույթին նախորդող 2 ամսվա ընթացքում տրված երաշխավորություններ, Համալսարանի ֆակուլտետի, համապատասխան ամբիոնի կամ այլ գիտական, կրթական կազմակերպության կամ տվյալ մասնագիտության ոլորտի գիտնականի կողմից, եթե առկա է,

7) դասախոսի որակավորման գնահատման (այսուհետ՝ ԴՈԳ) փաստաթուղթը, (վավերացված ամբիոնի վարիչի կողմից) եթե առկա է.

8) համալսարանի որակավորման հանձնաժողովի երաշխավորությունը, եթե առկա է,

9) գիտական կոչումը հաստատող փաստաթղթի պատճենը և պարգևատրումների, մրցանակների, պատվավոր և այլ կոչումների մասին փաստաթղթերի պատճենները, եթե առկա են,

10) մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը հայտարարված մրցույթների դեպքում՝ մասնագիտական ամբիոնի վարիչի, պրոֆեսորի, դոցենտի, ավագ դասախոսի թափուր աշխատատեղի մրցույթին մասնակցելու համար թեկնածուն ներկայացնում է մրցույթին նախորդող 5 տարիներին տպագրված, ՀՀ ԲՈՀ-ի կողմից սահմանված կարգով տպագրված առնվազն 2 գիտական հոդված, ամբիոնի դասախոսը՝ մեկ հոդված, կից ներկայացված պատճեներով կամ այլ հիմնավորող փաստաթղթերով:

                                                                      

Մրցույթն անց է կացվում  «ԵՊԲՀ ամբիոնների և դասախոսական կազմի մասին» կանոնակարգի համաձայն: Պայմաններին կարելի է ծանոթանալ Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ Կորյունի փ.2, վարչական մասնաշենք, 3-րդ հարկ, գիտական խորհրդի քարտուղարություն, հեռախոս՝ 011621.238: Դիմումներն ու կից փաստաթղթերն ընդունվում են հայտարարության հրապարակման օրվանից հետո 30 օրվա ընթացքում: Հայտարարությունը տրվել է <<Հայաստանի Հանրապետություն>> օրաթերթի 12.04.2019 թ-ի համարում: