• Հայ
  • Рус
  • Eng
Ծաղկաձորում կանցկացվի եռօրյա միջոցառում Հայերեն Վիքիպեդիայում բժշկական հոդվածների ստեղծման և բարելավման նպատակով

Վիքիմեդիա Հայաստանը «Վիքին սիրում է գիտություն» նախագծի շրջանակներում դեկտեմբերի 13-16-ը Ծաղկաձորում կազմակերպում է եռօրյա միջոցառում Հայերեն Վիքիպեդիայում բժշկական հոդվածների ստեղծման և բարելավման նպատակով։

Միջոցառմանը կարող են մասնակցել այն ուսանողներն ու մասնագետները, որոնք ունեն բժշկական կրթություն, կարող են որակյալ թարգմանություններ կատարել անգլերենից և տիրապետում են համակարգչից օգտվելու հմտություններին։ Թարգմանվող հոդվածներն ընտրվել են Անգլերեն Վիքիպեդիայից, որտեղ դրանք ստուգվել են համապատասխան մասնագետների կողմից։

Միջոցառման ընթացքում մասնակիցները կսովորեն Վիքիպեդիայի խմբագրման կանոնները և գործիքները, փորձառու խմբագիրների օգնությամբ կստեղծեն կամ կբարելավեն Հայերեն Վիքիպեդիայի հոդվածներ։ Միջոցառումից հետո ակնկալվում է, որ մասնակիցները կշարունակեն հարստացնել Հայերեն Վիքիպեդիան։

Կացության, սննդի և Երևան-Ծաղկաձոր-Երևան տեղափոխման բոլոր ծախսերը հոգում է Վիքիմեդիա Հայաստանը։

Հայտը լրացնելուց խնդրում ենք հատուկ ուշադրություն դարձնել Ձեր մոտիվացիան նկարագրելուն, քանզի հայտերի ընտրության չափորոշիչներում դրանք առաջնային են։ Ձեզ մաղթում ենք հաջողություն:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը դեկտեմբերի 1-ն է։

Խնդրում ենք հայտը լրացնել հայատառ։ Ոչ հայատառ հայտերը չեն դիտարկվելու։
OOjs UI icon newWindow-ltr-invert.svgԼրացնել գրանցման հայտը