• Հայ
  • Рус
  • Eng

Ատամնատեխնիկական գործ

Քոլեջի «Ատամնատեխնիկական գործ» մասնագիտությամբ ուսանողները մասնագիտական առարկաների գործնական դասընթացներն անցկացնում են գործող մասնավոր ատամնատեխնիկական լաբորատորիաներում, որտեղ հատուկ կահավորված ուսումնական սենյակները լիովին համապատասխանում են ատամնատեխնիկական լաբորատորիաների համար սահմանված չափանիշներին:

Ուսանողների կատարած աշխատանքները ստուգվում են «Գնահատող հանձնաժողովի» կողմից, որի կազմում են Երևան քաղաքի հայտնի ատամնատեխնիկական լաբորատորիաների տնօրեններ: Դա ուսանողին հնարավորություն է տալիս ԵՊԲՀ քոլեջն ավարտելուց հետո ավելի հեշտությամբ գտնել աշխատանք, քանի որ ուսանողները հնարավորություն ունեն իրենց գիտելիքներն ու գործնական հմտությունները ներկայացնել ապագա գործատուներին:

Կարդալ ավելին
Փակել

Դասավանդվող դասընթացների ցանկն՝ ըստ կուրսերի

I կուրս (միջնակարգ ընդհանուր կրթության հիմքով)

II կուրս (հիմնական ընդհանուր կրթության հիմքով)

Ընդհանուր հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական և ընդհանուր բնագիտական

Հայոց լեզվի և խոսքի մշակույթ, քաղաքացիական պաշտպանություն և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր, օտար լեզու, ռուսաց լեզու, ֆիզդաստիարակություն: 

Առանցքային հմտություններ

 Հաղորդակցություն, անվտանգություն և առաջին օգնություն, համակարգչային օպերատորական գործի հիմունքներ: 

Ընդհանուր մասնագիտական

Մարդու անատոմիա, 

Հատուկ մասնագիտական

Ատամների անատոմիա և ֆիզիոլոգիա, ատամների մորֆոլոգիա, ատամնատեխնիկական նյութագիտություն, ատամնատեխնիկական աշխատատեղի կառուցվածքը, գամիկների և ներդիրների պատրաստման տեխնիկա, արհեստական ատամների պատրաստման տեխնիկա, մասնակի շարժական թիթեղային պրոթեզների պատրաստման տեխնիկա, լրիվ շարժական թիթեղային պրոթեզների պատրաստման տեխնիկա:

II կուրս (միջնակարգ ընդհանուր կրթության հիմքով)

III կուրս (հիմնական ընդհանուր կրթության հիմքով)

Ընդհանուր հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական և ընդհանուր բնագիտական

Քաղաքագիտություն և սոցիոլոգիայի հիմունքներ, տնտեսագիտություն, իրավունքի հիմունքներ, պատմություն, Էկոլոգիա և լանդշաֆտագիտության հիմունքներ, ֆիզդաստիարակություն:

Առանցքային հմտություններ

Անվտանգություն և առաջին օգնություն:

Ընդհանուր մասնագիտական

Առաջին բժշկական օգնություն, ստոմատոլոգիական հիվանդություններ, աղետների բժշկություն: 

Հատուկ մասնագիտական

Օրթոդոնտիկ ապարատների պատրաստման տեխնիկա, կամրջաձև պրոթեզների պատրաստման տեխնիկա, մետաղկերամիկական կոնստրուկցիաների պատրաստման տեխնիկա, բյուգելային պրոթեզների պատրաստման տեխնիկա, ձուլման գործ: