• Հայ
  • Рус
  • Eng

Բուժական գործ

Ուսումնական ծրագրերը կազմված են ԵՊԲՀ տեսական և կլինիկական ամբիոնների դասախոսների կողմից՝ ՀՀ ԿԳ և ՊՆ նախարարության կողմից հաստատված չափորոշիչներին համապատասխան:

Ուսումնական պրակտիկաներն անցկացվում են ԵՊԲՀ համալսարանական կլինիկաների բաժանմունքներում և ՀՀՊՆ բուժհաստատություններում: Չափահաս ուսանողները կմասնակցեն ամառային ռազմական ճամբարային հավաքների:

Ուսումնական ծրագրերը կազմված են ԵՊԲՀ տեսական և կլինիկական ամբիոնների դասախոսների կողմից՝ ՀՀ ԿԳ և ՊՆ նախարարության կողմից հաստատված չափորոշիչներին համապատասխան:

Ուսումնական պրակտիկաներն անցկացվում են ԵՊԲՀ համալսարանական կլինիկաների բաժանմունքներում և ՀՀՊՆ բուժհաստատություններում: Չափահաս ուսանողները կմասնակցեն ամառային ռազմական ճամբարային հավաքների:

 

Կարդալ ավելին
Փակել

Դասավանդվող դասընթացների ցանկն՝ ըստ կուրսերի

II կուրս (հիմնական ընդհանուր կրթության հիմքով)

Ընդհանուր հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական և ընդհանուր բնագիտական

Հայոց լեզվի և խոսքի մշակույթ, տնտեսագիտություն, քաղաքագիտություն և սոցիոլոգիայի հիմունքներ, իրավունքի հիմունքներ, պատմություն, օտար լեզու, ռուսաց լեզու, ֆիզդաստիարակություն: 

Առանցքային հմտություններ

Հաղորդակցություն, անվտանգություն և առաջին օգնություն, համակարգչային օպերատորական գործի հիմունքներ: 

Ընդհանուր մասնագիտական

Լատիներեն լեզու և տերմինաբանություն, մարդու անատոմիա, հյուսվածքաբանություն, բժշկական գենետիկայի հիմունքներ, պացիենտի կրթում, մարդու կենսագործունեության փուլեր, ընդհանուր զինվորական պատրաստություն, ԱԲԱԿ: 

III կուրս (հիմնական ընդհանուր կրթության հիմքով)

Ընդհանուր հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական և ընդհանուր բնագիտական

Ֆիզդաստիարակություն, էկոլոգիա և լանդշաֆտագիտության հիմունքներ

Ընդհանուր մասնագիտական

Նորմալ ֆիզիոլոգիա, կենսաքիմիա, մանրէաբանություն, վիրուսաբանություն, իմունաբանություն, ընդհանուր  և մասնավոր դեղաբանություն, հիգիենա և մարդու էկոլոգիա, ախտաֆիզիոլոգիա, ընդհանուր և բժշկական հոգեբանության հիմունքները, պացիենտի և բուժաշխատողի իրավունքներ, ԲԾԿՄ:

Հատուկ մասնագիտական

Բուժական գործի հիմունքներ.

Ինֆեկցիոն վերահսկողության հիմունքներ: Բուժական գործը անհետաձգելի իրավիճակներում, մարմնի բիոմեխանիկա, բուժհաստատություններում թունավոր և վնասակար գործոնների ազդեցությունը բուժանձնակազմի վրա, հիվանդի խնամք: Դեղերի ներմուծման ուղիները, հոգնաներ, արհեստական խուղակներ: 

Բուժական գործը թերապիայում. Հիվանդների հետազոտման եղանակները, շնչառական համակարգի հիվանդությունները, առաջացման պատճառները, ախտանիշները, բուժումը, խնամքը:

Բուժական գործը մանկաբուժությունում: Երեխաների բուժկանխարգելիչ օգնություն, նեոնատալ ծառայության հիմնական սկզբունքները, բուժական գործի իրականացումը, նորածնային շրջանի հիվանդությունները, Վաղ մանկական տարիքի հիվանդություններ: Շնչառական համակարգի հիվանդությունները երեխաների մոտ:

Բուժական գործը վիրաբուժությունում, ընդհանուր վիրաբուժություն:

Բուժական գործը մանկաբարձությունում և գինեկոլոգիայում, ֆիզիոլոգիական մանկաարձություն:

 

IV կուրս (հիմնական ընդհանուր կրթության հիմքով)

Ընդհանուր մասնագիտական

Համաճարակաբանություն, Ռազմական թունաբանություն, ճառագայթաբանություն, բժշկական պաշտպանվածություն, արտակարգ իրավիճակների բժշկություն, ռազմադաշտային թերապիա, ռազմադաշտային վիրաբուժություն, ռազմական հիգիենա, ռազմական համաճարակաբանություն:

Հատուկ մասնագիտական

Բուժական գործը թերապիայում.

Հիվանդների հետազոտման եղանակները, շնչառական համակարգի հիվանդությունները, առաջացման պատճառները, ախտանիշները, բուժումը, խնամքը: Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների առաջացման պատճառները, ախտանիշները, բուժումը, խնամքը: Մարսողական և արտազատման համակարգերի հիվանդությունների առաջացման պատճառները, ախտանիշները, բուժումը, խնամքը: Արյունաստեղծ, ներզատական համակարգերի հիվանդությունների առաջացման պատճառները, ախտանիշները, բուժումը, խնամքը: Ոսկրամկանային համակարգի հիվանդությունների և ալերգոզների առաջացման պատճառները, ախտանիշները, բուժումը, խնամքը:

Բուժական գործը մանկաբուժությունում.

ստամոքսաղիքային, արյան և արյունաստեղծ, սիրտ-անոթային, միզային, ներզատական համակարգերի հիվանդությունները երեխաների մոտ: Ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելումը երեխաների մոտ, կանխարգելիչ պատվաստումներ, տուբերկուլյոզը, օդակաթիլային հիվանդությունները երեխաների մոտ: Աղիքային ինֆեկցիոն հիվանդությունները, վիրուսային հեպատիտները, պոլիոմիելիտը երեխաների մոտ:

Բուժական գործը վիրաբուժությունում՝ մասնավոր վիրաբուժություն:

Բուժական գործը մանկաբարձությունում և գինեկոլոգիայում, ախտաանական մանկաբարձություն, գինեկոլոգիա:

Բուժական գործը վարակիչ հիվանդությունների ժամանակ՝ ընդհանուր և մասնավոր բաժիններ:

Բուժական գործը նյարդաբանությունում: Բուժական գործը հոգեբուժությունում : Բուժական գործը մաշկային և սեռավարակ հիվանդությունների ժամանակ: Բուժական գործը քիթ, կոկորդ, ականջի հիվանդությունների ժամանակ: Բուժական գործը ակնաբուժությունում: Բուժական գործը գերիատրիայում: Բուժական գործը վերակենդանացման և ինտենսիվ թերապիայում: Բուժական գործը վերականգնողական և ավանդական բժշկությունում: Կլինիկական դեղաանություն: Դիետոլոգիա և սնուցում: Ամոքիչ խնամք: