• Հայ
  • Рус
  • Eng

Բժշկական կենսաբանության ամբիոն

 Պատմություն

Հիմնադրվել է 1930թ.-ին:

ԵՊԲՀ բժշկական կենսաբանության ամբիոնը հիմնադրվել է 1930-ին՝ պրոֆեսոր Սիմոն Յուզբաշյանի ակտիվ աջակցությամբ։ Նա ամբիոնը ղեկավարել է մինչև 1935թ.-ը: Այնուհետև ամբիոնի վարիչներ են եղել պրոֆեսորներ՝ հանրապետության նշանավոր կենսաբան Ավետիք Տեր-Պողոսյանը (1935-1948թթ.), հայտնի պարազիտոլոգ Շավարշ Մաթևոսյանը (1949-1969թթ.), Հարություն Կարապետյանը (1969-1989թթ.), Սոս Սիսակյանը (1989-2007թթ.), Հռիփսիմե Մաթևոսյանը (2007-2009թթ.-ին և 2012թ.-ից մինչ օրս): Հարկ է նշել, որ առաջին հայալեզու «Պարազիտ նախակենդանիներ և որդեր» ուսումնական ձեռնարկը հեղինակել են պրոֆեսոր Շ. Մաթևոսյանը և դոցենտ Տ. Գասպարյանը 1959թ.-ին, որը զարկ տվեց մայրենի լեզվով ուսումնական գրականության ստեղծմանը:

 Պատմություն

Հիմնադրվել է 1930թ.-ին:

ԵՊԲՀ բժշկական կենսաբանության ամբիոնը հիմնադրվել է 1930-ին՝ պրոֆեսոր Սիմոն Յուզբաշյանի ակտիվ աջակցությամբ։ Նա ամբիոնը ղեկավարել է մինչև 1935թ.-ը: Այնուհետև ամբիոնի վարիչներ են եղել պրոֆեսորներ՝ հանրապետության նշանավոր կենսաբան Ավետիք Տեր-Պողոսյանը (1935-1948թթ.), հայտնի պարազիտոլոգ Շավարշ Մաթևոսյանը (1949-1969թթ.), Հարություն Կարապետյանը (1969-1989թթ.), Սոս Սիսակյանը (1989-2007թթ.), Հռիփսիմե Մաթևոսյանը (2007-2009թթ.-ին և 2012թ.-ից մինչ օրս): Հարկ է նշել, որ առաջին հայալեզու «Պարազիտ նախակենդանիներ և որդեր» ուսումնական ձեռնարկը հեղինակել են պրոֆեսոր Շ. Մաթևոսյանը և դոցենտ Տ. Գասպարյանը 1959թ.-ին, որը զարկ տվեց մայրենի լեզվով ուսումնական գրականության ստեղծմանը:

Ամբիոնի կազմավորման և բժշկական կադրերի պատրաստման գործում զգալի ավանդ են ներդրել հմուտ մանկավարժներ, դոցենտներ Տիգրանուհի Գասպարյանը և Էլբիս Կարասեֆերյանը, Մարտին Համբարձումյանը, Զուլֆի Իսահակյանը և Դոնարա Մանուչարյանը:

Ամբիոնի կազմավորման սկզբնական շրջանում գիտահետազոտական աշխատանքներն ընթացել են Հայաստանում արյունածուծ տզերի տեսակային կազմի և տարածվածության ուսումնասիրության, բժշկական պրոտոզոոլոգիայի կարևորագույն խնդիրների բացահայտման ուղղությամբ («Լեռնային և նախալեռնային շրջաններում մալարիա հիվանդության և նրա փոխանցողների կենսաբանական առանձնահատկությունները», «Թռչունների և մարդու տոքսոպլազմոզը»):

1970-ից պրոֆեսոր Հ. Կարապետյանի նախաձեռնությամբ ամբիոնը համալրվել է գիտամանկավարժական նոր կադրերով (Ս. Սիսակյան, Ա. Ենգիբարյան, Հ. Մաթևոսյան, Ն. Կրասնիկով, Ա. Թուսուզյան):

Պրոֆեսոր Հ. Կարապետյանի կողմից մշակվել է լյամբլիաների կուլտիվացման մեթոդ, որն ամբիոնի գիտահետազոտական աշխատանքների նոր ուղղվածության հիմք է հանդիսացել և լայնորեն կիրառվել բազմաթիվ պրոտոզոոլոգիական լաբորատորիաներում: Ա. Ենգիբարյանի նախաձեռնությամբ ամբիոնին կից լաբորատորիայում կիրառվեց ավտոռադիոգրաֆիայի մեթոդը: Պրոֆեսորներ Ս. Սիսակյանի, Ա. Ենգիբարյանի և Հ. Մաթևոսյանի ջանքերով ամբիոնում սկիզբ է դրվել գիտական բոլորովին նոր ուղղվածության՝ սրտամկանի ոչ կորոնարոգեն ախտահարման և դրա կանխարգելման հիմնահարցերի ուսումնասիրությունը:

Այդ թեմայի իրականացման շրջանակներում պաշտպանվել են մի շարք թեկնածուական ու դոկտորական ատենախոսություններ:

Պրոֆ Հ.Շ. Մաթևոսյանը բժշկակական համալսարանի համար նախատեսված 2 դասագրքի  (հայերեն և ռուսերեն) հեղինակ է:

2016-2017թ.թ.-ին ամբիոնի մանկավարժական կազմը համալրվեց անգլերենին տիրապետող նոր АН РА կադրերով (Զաքարյան Հ.Ս., Ֆեսչյան Ս.Մ.), որոնք հաջողությամբ աշխատում են թե՛ անգլիախոս և թե՛հայալեզու ուսանողների հետ:

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցում

Առարկան դասավանդվում է համալսարանի բակալավրիատի 1-ին կուրսի ուսանողներին՝ դասախոսությունների և գործնական պարապմունքների ձևով, երեք լեզուներով (հայերեն, ռուսերեն և անգլերեն): Առարկան ընդգրկում է ցիտոլոգիա, բժշկական գենետիկա, բժշկական պարազիտոլոգիա և օնտոգենեզ բաժիններիը (3 կրեդիտ): Գործնական պարապմունքներին ուսանողները դիտում են միկրո-, մակրոպատրաստուկներ, ինքնուրույն պատրաստում ժամանակավոր և մշտական պատրաստուկներ, կազմում և ուսումնասիրում տոհմաբանական քարտեզներ: Դասախոսություններն ուղեկցվում են հարուստ ցուցադրական նյութով: «Բժշկական կենսաբանություն» առարկայի դասավանդումն ավարտվում է տարեվերջին համակարգչային թեստային քննությամբ:

Ամբիոնում հրատարակվել են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով դասագրքեր, մեթոդական ձեռնարկներ:

 Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնում գիտական աշխատանքներ են տարվում հետևյալ թեմաներով.

  • «Փորձարարական կենդանիների սրտամկանի մետաբոլիկ ախտահարման հետևանքով առաջացած մորֆոֆունկցիոնալ փոփոխությունները և նրանց դեղաբանական կանխարգելումը»,
  • «Հյուսվածքների օքսիդատիվ վնասման մեխանիզմները և կարդիոպրոտեկտիվ գործոները միոկարդի ադրենալինային մեռուկի պայմաններում»,
  • Միոդիստրոֆիաների (Դյուշենի, Բեկկերի և սպինալ մկանային ատրոֆիայի (SMA) համաճարակաբանական և կլինիկոգենետիկական բնութագրերը Հայաստանի Հանրապետությունում»:

Ամբիոնի աշխատակիցների կողմից տարեկան հրատարակվում են բազմաթիվ գիտական աշխատանքներ հանրապետական և միջազգային ամսագրերում:

Ամբիոնի աշխատակիցները ելույթներով մասնակցում են հանրապետությունում և արտասահմանյան երկրներում տարբեր գիտաժողովների:

2016թ. թեկնածուական թեզ են պաշտպանել ամբիոնի երեք աշխատակիցներ՝ Լ.Ն. Սիմոնյանը, Ա.Է. Միսակյանը, Ս.Մ. Ֆեսչյանը:

 

Համագործակցություն

Ամբիոնը համագործակցում է՝

  • ՀՀ ԳԱԱ Հր. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի,
  • ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի,
  • Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի հետ:

 

Աշխատակազմ