• Հայ
  • Рус
  • Eng

Բժշկական մանրէաբանության ամբիոն

Պատմություն

Հիմնադրվել է 1923թ.-ին:
Ամբիոնը ղեկավարել են պրոֆ. Ա.Ի. Իսահակյանը (1923-51թթ.), պրոֆ. Բ.Գ. Ավետիքյանը (1951-54 թթ.), պրոֆ. Վ.Գ. Միքայելյանը (1954-75 թթ.), դոց. Լ.Ա. Ֆրանգուլյանը (1975-86 թթ.), պրոֆ. Վ.Ա. Շեկոյանը (1986 թ. առ այսօր): 
Ամբիոնի հիմնադիր, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Աբգար Իսահակի Իսահակյանը (1885-1977թթ.) ծնվել է Շուլավերում (Վրաստան): 1911թ. ավարտել է Օդեսայի համալսարանի բժշկական ֆակուլտետը և աշխատել է նույն համալսարանի ընդհանուր ախտաբանության և մանրէաբանության լաբորատո-րիայում: 1914թ. զինվորական ծառայության է անցել Հայաստանում և գիտագործնական աշխատանքներ է կատարել ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի կանխարգելման միջոցառումների մշակման ուղղությամբ: Ակտիվորեն մասնակցել է սանհիգիենիկ գիտահետազոտական և անասնաբուժական, անասնաբուծական ինստիտուտների հիմնադրմանը, տարիներ շարունակ ղեկավարել է առաջինի մանրէաբանական բաժանմունքը, իսկ երկրորդի՝ մանրէաբանության ամբիոնը: Նրա գրչին են պատկանում ավելի քան 40 գիտական աշխատանքներ: 

Պատմություն

Հիմնադրվել է 1923թ.-ին:
Ամբիոնը ղեկավարել են պրոֆ. Ա.Ի. Իսահակյանը (1923-51թթ.), պրոֆ. Բ.Գ. Ավետիքյանը (1951-54 թթ.), պրոֆ. Վ.Գ. Միքայելյանը (1954-75 թթ.), դոց. Լ.Ա. Ֆրանգուլյանը (1975-86 թթ.), պրոֆ. Վ.Ա. Շեկոյանը (1986 թ. առ այսօր):
Ամբիոնի հիմնադիր, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Աբգար Իսահակի Իսահակյանը (1885-1977թթ.) ծնվել է Շուլավերում (Վրաստան): 1911թ. ավարտել է Օդեսայի համալսարանի բժշկական ֆակուլտետը և աշխատել է նույն համալսարանի ընդհանուր ախտաբանության և մանրէաբանության լաբորատո-րիայում: 1914թ. զինվորական ծառայության է անցել Հայաստանում և գիտագործնական աշխատանքներ է կատարել ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի կանխարգելման միջոցառումների մշակման ուղղությամբ: Ակտիվորեն մասնակցել է սանհիգիենիկ գիտահետազոտական և անասնաբուժական, անասնաբուծական ինստիտուտների հիմնադրմանը, տարիներ շարունակ ղեկավարել է առաջինի մանրէաբանական բաժանմունքը, իսկ երկրորդի՝ մանրէաբանության ամբիոնը: Նրա գրչին են պատկանում ավելի քան 40 գիտական աշխատանքներ:
Շուրջ 20 տարի ամբիոնը ղեկավարել է ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Վերգինե Գևորգի Միքայելյանը, որը մեծ ավանդ ունի Հայաս¬տանում բժշկական կրթության, մանրէաբանության և իմունաբանության զարգացման գործում: Վ.Գ.Միքայելյանը ծնվել է 1903թ. Գյումրիում: 1927թ. առաջին 32 շրջանավարտների թվում ավարտել է Երևանի պետական համալսարանի բժկական ֆակուլտետը և անցել աշխատանքի գործնական առողջապահության համաճարակաբանական ծառայությունում, գործունեություն ծավալելով Հայաստանի մի շարք շրջաններում: 1932թ. աշխատել է բժշկական ինստիտուտում՝ սկզբում որպես համաճարակաբանության ամբիոնի ասիստենտ, այնուհետև 1938-44թթ. եղել է բժշկական ինստիտուտի ռեկտոր, 1951-54թթ. սննդի հիգիենայի ամբիոնի վարիչ, 1954-75թթ. ղեկավարել է մանրէաբանության ամբիոնը: 1940թ. պաշտպանել է թեկանածուական, իսկ 1948թ. դոկտորական ատենախոսություններ: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են ավելի քան 15 թեկնածուական և մեկ դոկտորական ատենախոսություններ, որոնք նվիրված են եղել ինֆեկցիոն հիվանդությունների ախտորոշման, կանխարգելման և իմունաբանական հիմնահարցերի լուծմանը: Նա հանդիսացել է մանրէաբանների և ինֆեկցիոնիստների հանրապետական գիտական ընկերության նախագահ, համամիութենական նույնանուն ընկերության վարչության անդամ, պարգևատրվել է Աշխատանքային Կարմիր Դրոշի, Պատվո նշան երկու շքանշաններով և մեդալներով:
1986թ.-ից ամբիոնը ղեկավարում է բ.գ.դ., պրոֆեսոր Վլադիմիր Արմենակի Շեկոյանը: Ծնվել է Երևանում 1942թ.: 1964թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժպրոֆիլակտիկ ֆա¬կուլտետը և շուրջ 53 տարի գիտամանկավարժական գործունեություն է իրականացնում բժշկական համալսարանում, անցնելով աշխատանքային հետևյալ ուղին՝ մանրէաբանության ամբիոնի ասպիրանտ, ասիստենտ, պրոֆեսոր և ամբիոնի վարիչ: 1979-81թթ. աշխատել է ինստիտուտի ԿԳՀԼ-ում որպես իմունաբանության լաբորոտորիայի վարիչ: 1967թ. պաշտպանել է թեկնածուական, իսկ 1978թ. Լենինգրադում՝ դոկտորական ատենախոսություններ: 1982թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: Ավելի քան 50 տարի նրա գիտական գործունեությունը նվիրված է նյարդային և իմուն համակարգերի փոխազդեցության դերի ուսումնասիրությանը իմունաբանական պրոցեսներում: Հեղինակ է շուրջ 140 ուսումնագիտական հրապարակումների, այդ թվում՝ մենագրության, երեք դասագրքի և մի շարք ուսումնական ձեռնարկների: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են մեկ դոկտորական և ինը թեկնածուական ատենախոսություններ: Պրոֆեսոր Վ.Ա.Շեկոյանը ընտրվել է Հայաստանի հանրապետության Բժշկական Գիտությունների ակադեմիայի և Ռուսաստանի դաշնության բնական գիտությունների ակադեմիայի (Հայաստանյան մասնաճյուղի) ակադեմիկոս, պաշտպանական մասնագիտական և մի շարք գիտական հանդեսների խմբագրական խորհուրդների անդամ է: 1979-82թթ. ընտրվել է ինստիտուտի արհկոմիտեի նախագահ, 1983-91թթ. բուժական ֆակուլտետի դեկան, իսկ 2002-2011թթ. աշխատել է համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր:
Բազմամյա ու բեղմնավոր կազմակերպչական և գիտամանկավարժական գործունեության համար 2000թ. ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մ.Հերացու անվան մեդալով, 2010թ. նրան շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
Տարբեր տարիներ ամբիոնում իրենց գիտամանկավարժական գործունեությունն են ծավալել Ա.Հ.Միրզաբեկյանը, Լ.Ա. Ֆրանգուլյանը, Մ.Ի.Ալավերդյանը, Ջ.Հ.Ամյանը, Մ.Հ.Մելքումյանը, Է.Գ.Շեկո¬յանը, Ջ.Ա.Ահարոնովան, Ռ.Հ.Մանուկյանը, Ն.Պ.Բաբայանը, Լ.Դ.Մխեյանը, Վ.Ս. Թովմասյանը, Ն.Ա.Թարվերդյանը, Մ.Ս.Հովհաննիսյանը, Կ.Ղ.Մանուկյանը, Ս.Ց.Չիլինգարյանը, Կ.Խ.Քալաշյանը, Դ.Մ.Մուրադյանը, Ս.Յու.Զալինյանը, Ք.Հ.Աբգարյանը, Գ.Մ. Պողոսյանը, Վ.Ա.Ասոյանը, Լ.Ա.Սարգսյանը, Զ.Հ.Գևորգյանը և ուրիշներ:

 

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցում

Ամբիոնում ուսուցումը տարվում է ինտեգրված ուսուցման համակարգի դեղագիտական ֆակուլտետի ուսանողների համար III և IV կիսամյակներում (II կուրս), ընդհանուր բժշկության և ստոմատոլոգիական ֆակուլտետների ուսանողների համար IV և V կիսամյակներում (II և III կուրս) հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով: 2011թ.-ից կազմակերպված է ուսուցում <Մանրէաբանություն> մասնագիտությամբ կլինիկական օրդինատորների համար և երկարաժամկետ ու կարճաժամկետ վերապատրաստման և մասնագիտացման դասընթացներ բժիշկ մանրէաբանների և լաբորանտների համար: Դասավանդվում է բժշկական մանրէաբանություն, վիրուսաբանություն իմունաբանություն առարկաները: Համապատասխան ծրագրերով նախատեսված նյութը ինտեգրված ուսուցման համակարգի ուսանողներին, կլինիկական օրդինատորներին և բժիշկ մանրէաբաններին մատուցվում է դասախոսությունների, գործնական և լաբորատոր աշխատանքների ձևով:
Ամբիոնում մեծ աշխատանք է կատարվում ուսումնական գործընթացի կատարելագործման, ուսումնամեթոդական գրականության ստեղծման և նոր տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ: Համակարգչային տեխնիկայի և ինտերնետ կապի հնարավորությունների կիրառմամբ ստեղծվել է էլեկտրոնային բանկ, որը ներառում է երեք լեզուներով մշակված և ունիֆիկացված դասախոսություններ ու թեստեր, մանրէների մորֆոլոգիան և ուլտրակառուցվածքը ներկայացնող էլեկտրոնային ատլաս, առարկայի տարբեր բաժինները ներկայացնող տեսաֆիլմեր, մուլտիմեդիաներ, լազերային սկավառակներ և այլ ցուցադրական նյութեր: Անգլերեն լեզվով դասավանդումը ամբիոնում սկսվել է 2002/03ուս. տարում, որի արդյունավետ կազմակերպման նպատակով պատրաստվել են որակյալ դասախոսներ (դասավանդում են 5 դոցենտ և 3 դասախոս), և ուսումնամեթոդական գրականություն առարկայի բոլոր բաժիններից:
Վերջին տարիներին ամբիոնի կողմից հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով հրատարակվել են դասագիրք՝ <Բժշկական մանրէաբանություն, վիրուսաբանություն և իմունաբանություն> (2009), <Բժշկական մանրէաբանություն, վիրուսաբանություն և իմունաբանություն> (2015)և ուսումնական ձեռնարկներ՝ <Մեթոդական մշակումներ ընդհանուր մանրէաբանությունից> (2003), <Methodical instructions for practical lessons of common microbiology> (2001), <Methodical Instructions for Practical lessons of special Microbiyology>, (2002), <Viruses. General characteristics of viruses. Viral structure. Taxonomy of viruses. Viral multiplication. Cultivation of viruses. Bacteriophage> (2003), <Microflora of plant drug raw material, phythopathogenic microorganisms, microbial control of drug material, Microbiology and immunology of stomatologic diseases> (2008), <Special microbiology> (2016), <Общая микробиология> (2008), <Частная микробиология> (2016):
Ամբիոնում մշտապես գործում է ուսանողական գիտական խմբակ, որի անդամները մասնակցում են նաև փորձարարական աշխատանքներին:

_______________________________________________

Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնը կազմավորման սկզբնական շրջանում զբաղվել է արևադարձային տեղական վարակների ուսումնասիրություններով: Ա.Իսահակյանն առաջինն է Հայաստանում բացահայտել պապատաչի տենդը, լեյշմանիոզները, տզային հետադարձ տիֆը, նախակենդանիներով փոխանցվող աղիքային վարակները և մալթայան տենդը (բրուցելյոզ): Միաժամանակ ուսումնասիրվել են այդ հիվանդությունների հարուցիչները, տարածման ուղիները և դրանց դեմ պայքարի միջոցները: Հետագայում ամբիոնի աշխատակիցները զբաղվել են ՀՍՍՀ երկրամասային ախտաբանության՝ աիքային վարակների հարցերով (Բ.Ավետիքյան, Վ.Միքայելյան, Ա.Միրզաբեկյան, Ջ.Ահարոնովա, Լ.Ֆրանգուլյան, Է.Շեկոյան և ուրիշներ): Ուսումնասիրվել են նաև դիֆթերիայի հարուցիչը (Ջ.Ամյան), վերքային ինֆեկցիաների հարուցիչները (Բ.Ավետիքյան, Մ.Ալավերդյան) և պնևմոնիայի միկոպլազմաներով հարուցված հիվանդությունը (Ն.Բաբայան): Հետազոտվել են նաև հակաբիոտիկների, արդյունաբերական թույների, գյուղատնտեսական թունաքիմիկատների ազդեցությամբ օրգանիզմի իմունաբանական տեղաշարժերը, նյարդահումորալ մեխանիզմների դերը՝ մասնավորապես հարվահանագեղձի, օրգանիզմի իմուն պրոցեսների կարգավորման հարցում (Վ.Շեկոյան): Ամբիոնի գործունեության տարբեր տարիներին ուսումնասիրվել է նաև էլեկտրոստատիկ դաշտի ազդեցությունը առաջնային իմուն պատասխանի և մակրոֆագերի ակտիվության վրա (Վ.Թովմասյան), կարդիովիրա¬բու¬ժական միջամտությունների ազդեցությունը իմունակարգավորման օղակի վրա և վերջինիս դերը թարախասեպտիկ բարդությունների առաջացման խնդրում (Լ.Մխեյան), անաէրոբ-աէրոբ մանրէների փոխազդեցության ասոցացված դերը վերքային ինֆեկցիաների պաթոգենեզում (Ն.Թարվերդյան), ժամանակակից հրազենային վնասվածքի մանրէաբանա¬կան հատկանիշների փոփոխման դինամիկան (Կ.Բարոյան), Երևան քաղաքի երեխաների և դեռահասների ֆիզիկական զարգացման և սեռական հասունացման տեմպերի և աղիների նորմալ միկրոբիոցենոզի վիճակը (Մ.Հովհաննիսյան), ռոտավիրուսային գաստրոէնտերի¬տով հիվանդացությունը Հայաստանում (Կ.Մանուկյան), աղիքային ինֆեկցիաներով հիվանդացության համաճարակաբնությունը ԼՂՀ-ում (Զ.Ասրիյան):
1986 թվականից բժշկական մանրէաբանության ամբիոնի գիտական գործունեությունը նվիրված է նյարդային և իմուն համակարգերի փոխազդեցության դերի ուսումնա¬սիրությանը իմունաբանական գործընթացներում: Հետազոտություն-ների արդյունքները թույլ են տվել առաջին անգամ պարզաբանելու հիպոթալամուսի մոդուլացնող դերը մոնոնուկլեար ֆագոցիտար համակարգի բջիջների, մասնավորապես մակրոֆագերի և դրանց լիզոսոմալ ապարատի ֆունկցիոնալ ակտիվության գործում (Վ.Շեկոյան): Հետագայում պարզաբանվել է ԳԱԿԹ-էրգիկ համակարգի նեյրոմեդիատորների, մասնավորապես ԳԱԿԹ-ի (գամմաամի¬նոկա-րագա¬թթու) փոքր դոզաների իմունոխթանիչ ազդեցությունը բնական իմունիտետի կարևորագույն գործոնների (ֆագոցիտոզ, կոմպլեմենտի ակտիվություն) և առաջնային իմուն պատասխանի վրա, որն իրականացվում է մոնոնուկլեար ֆագոցիտար համակարգի բջիջների միջոցով (Վ.Շեկոյան, Դ.Մուրադյան): Բացահայտվել է ԳԱԿԹ-ի նպատակա¬ուղղված օգտագործման հնարավորությունը, որպես իմունոմոդուլյատոր, իմուն պրոցեսների կարգավորման նպատակով նորմայում և տարբեր ախտաբանական պրոցեսներում՝ վեր¬քային ինֆեկցիոն պրոցես (Վ.Շեկոյան, Ն.Թարվերդյան, Լ.Մխեյան, Կ.Մանուկյան) իմոբիլիզացիոն սթրես (Վ.Շեկոյան, Վ.Թովմասյան), սակավաշարժություն (Վ.Շեկոյան, Ս.Զալինյան, Ք.Աբգարյան, Գ.Պողոսյան),: 2005-16թթ. ընթացքում հրատարակվել են շուրջ 60 աշխատանքներ, որոնք ներկայացվել են միջազգային գիտաժողովներում (Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա, Ռուսաստանի Դաշնություն):
Վերջին տարիներին ուսումնասիրվել է սակավաշարժության պայմաններում իմունոգե¬նեզի օրգաններում կառուցվածքային և իմունաբանական տեղաշարժերը: Հետազոտության նպատակն է իմունոգենեզի օրգաններում 3,7,14,30 օր սակավաշարժության պայմաններում ուսումնասիրել ցիտոարխիտեկտոնիկան, IL-6 արտադրող B-լիմֆոցիտար պոպուլյացիայի կազմը, ԳԱԿԹ-ի բաշխման տոպիկ առանձնահատկությունները, TNF-α-ի, IL-2-ի և պրոլակտինի մակարդակները, ԳԱԿԹ-ի փոքր դոզաների համուղղող ազդեցությունը, ինչպես նաև ներկայումս հետազոտվում է սպիտակ առնետների հաստ աղու նորմալ միկրոֆլորան և դրա ներկայացուցիչների հնարավոր տրանսլոկացիան տարբեր ներքին օրգաններ և արյուն՝ տարբեր տևողության հիպոկինեզիայի պայմաններում:

_______________________________________________


Համագործակցություն

Բժշկական մանրէաբանության ամբիոնը սերտորեն համագործակցում է ԵՊԲՀ գիտահետազոտական կենտրոնի և Պերուջիայի (Իտալիա) համալսարանի հետ:

Աշխատակազմ