• Հայ
  • Рус
  • Eng

Ճառագայթային ախտորոշման ամբիոն

Պատմություն

Հիմնադրվել է 2001թ.-ին:

Հայաստանում ռենտգենաբանական առաջին հիմնարկները կազմավորվել են Բ. Ֆանարջյանի և Վ. Աբգարովի նախաձեռնությամբ: Սկիզբը դրվեց 1927-ին` Երևանի համալսարանի բժշկական ֆակուլտետի ռենտգենաբանության ամբիոնի հիմնադրմամբ: 1946-ին ստեղծվեց ռենտգենաբանության և ուռուցքաբանության ինստիտուտը (այժմ`Բ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն), որտեղ սկսեցին ուսումնասիրել չարորակ ուռուցքների համաճարակագիտության և պատճառագիտության, ուռուցքային հիվանդությունների կլինիկայի, ախտորոշման և բուժման համակցված եղանակների մշակման հարցերը:

1980-ականների սկզբին ռենտգենաբանության կուրսն ընդգրկվեց Երևանի բժշկական ինստիտուտի ուռուցքաբանության ամբիոնում` պրոֆեսոր Անդրեաս Համբարձումյանի ղեկավարությամբ: 2001-ին ճառագայթային ախտորոշման ամբիոնն առանձնացվեց ուռուցքաբանության ամբիոնից:

Պատմություն

Հիմնադրվել է 2001թ.-ին:

Հայաստանում ռենտգենաբանական առաջին հիմնարկները կազմավորվել են Բ. Ֆանարջյանի և Վ. Աբգարովի նախաձեռնությամբ: Սկիզբը դրվեց 1927-ին` Երևանի համալսարանի բժշկական ֆակուլտետի ռենտգենաբանության ամբիոնի հիմնադրմամբ: 1946-ին ստեղծվեց ռենտգենաբանության և ուռուցքաբանության ինստիտուտը (այժմ`Բ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն), որտեղ սկսեցին ուսումնասիրել չարորակ ուռուցքների համաճարակագիտության և պատճառագիտության, ուռուցքային հիվանդությունների կլինիկայի, ախտորոշման և բուժման համակցված եղանակների մշակման հարցերը:

1980-ականների սկզբին ռենտգենաբանության կուրսն ընդգրկվեց Երևանի բժշկական ինստիտուտի ուռուցքաբանության ամբիոնում` պրոֆեսոր Անդրեաս Համբարձումյանի ղեկավարությամբ: 2001-ին ճառագայթային ախտորոշման ամբիոնն առանձնացվեց ուռուցքաբանության ամբիոնից:

Հետագայում ԵՊԲՀ-ում բացվեց ուլտրաձայնային ուսուցողական համալսարանական կենտրոն` Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և Ֆիլադելֆիայի Թ. Ջեֆերսոնի անվան ուլտրաձայնային հետազոտությունների ու կրթության ինստիտուտի կողմից (հիմնադիր` Թ. Ջեֆերսոնի համալսարանի պրոֆեսոր Լևոն Նազարյան): Այստեղ ուլտրաձայնային հետազոտության ժամանակակից սարքերի օգնությամբ սկսեցին իրականացվել ներքին օրգանների, մասնավորապես` սրտի համակողմանի հետազոտություններ: Ամբիոնի գերակա ուղղությունը չարորակ նորագոյացությունների վաղ ախտորոշումն էր:

2010-ին համալսարանում ՀԲԸՄ-ի օգնությամբ ստեղծվեց նաև «Լևոն և Քլոտիա Նազարեան» ռադիոլոգիայի կենտրոն, որը դարձավ ճառագայթային ախտորոշման ամբիոնի հիմնական բազան:

Կարդալ ավելին
Փակել

 

Ուսուցում

Ամբիոնում ուսուցումն իրականացվում է բազային՝ բակալավրիատ և մագիստրատուրա, ինչպես նաև հետդիպլոմային կրթության համակարգերում: Բազային կրթության համակարգում ուսուցումը հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով անցկացվում է ընդհանուր բժշկության, ռազմաբժշկական ֆակուլտետների 4-րդ և 6-րդ, իսկ ստոմատոլոգիական ֆակուլտետում՝ 4-րդ և 5-րդ կուրսերում: Ծրագրերով նախատեսված նյութը մատուցվում է դասախոսությունների, դիդակտիկ նյութերի կիրառման միջոցով: Գործնական պարապմունքներին բժիշկ-դասախոսների հսկողությամբ ուսանողները կատարում են նաև հետազոտություններ:

Հետդիպլոմային կրթության ընթացքում մասնագիտական ուսուցումը կատարվում է տարբեր տևողությամբ. Հայաստանի և մի քանի այլ երկրների քաղաքացիների համար`2, Իրանի քաղաքացիների համար` 4 տարի ժամկետով: Ամբիոնի կլինիկական բազաներն են ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի «Լևոն և Քլոտիա Նազարեան» ռադիոլոգիայի կենտրոնը, ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրը, Բ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը, «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտը, Հայ-ամերիկյան առողջության (մամոգրաֆիայի) և «Ուլտրաիմիջինգ» ախտորոշիչ կենտրոնները:

2011-12 ուսումնական տարում ամբիոնում մասնագիտանում են 25 արտասահմանցի և 14 հայ կլինիկական օրդինատորներ:

Գիտահետազոտական աշխատանքներ

Մշակվել են կերակրափողի, ստամոքսի, խթաղու և վերջնաղու ախտահարումների ռենտգենաբանական ախտորոշման հարցերը (Բ. Ֆանարջյան, Զ. Մովսիսյան, Հ. Գրիգորյան): Առաջարկվել է 12-մատնյա աղու և նրա կոճղեզի ռենտգենաբանական հետազոտության նոր եղանակ, բացահայտվել է որոշակի օրինաչափություն` «Ֆանարջյանի օրինաչափություն», կապված կոճղեզում խոցի տեղակայման հետ (Բ. Ֆանարջյան, «Ռենտգենախտորոշում», 1977 թ., ռուսերեն): Մշակվել է ստամոքսի պատի իսկական կամ կեղծ ուռուցքային ինֆիլտրացիայի տարբերակման նոր եղանակ` պրոզերինի օգնությամբ (Բ. Ֆանարջյան, Հ. Դանիելյան), նաև` պարիետոգրաֆիայի մեթոդը: Հետազոտության ռենտգենաբանական և ընդերադիտման համակցված եղանակների կիրառման շնորհիվ զգալիորեն բարելավվել է ստամոքսի հիվանդությունների ճիշտ ախտորոշումը (Հ.Սաղաթելյան, «Կերակրափողի և ստամոքսի հիվանդությունների ռենտգենախտորոշումը և ստամոքսադիտումը», 1966 թ. ռուսերեն): Բացահայտվել են զստա-կույրաղիքային շրջանի ուռուցքների և բորբոքումների ռենտգենաբանական տարբերակիչ ախտորոշման նշանները:

Աշխատանքներ են տարվել թոքերի ուռուցքների և էխինոկոկի ռենտգենաբանական տարբերակիչ ախտորոշման ուղղությամբ. նկարագրվել է շնչափողի, բրոնխյալ ծառի շնչառական գործունեությունը բնականոն պայմաններում, քաղցկեղի և թոքերի թարախակալման դեպքում, ինչպես նաև թոքերի էխինոկոկի ռենտգենաբանական ախտորոշման նոր ախտանշանները (Ս. Հովհաննիսյան, Բ. Ֆանարջյան, Վ. Կարապետյան, «Թոքերի էխինոկոկի ռենտգենախտորոշումը», 1969 թ., ռուսերեն): Մշակվել են ոսկրային, միզասեռական ու ավշային համակարգերի, լսողական ապարատի, վահանաձև գեղձի ախտահարումների ռենտգենաբանական տարբերակիչ ախտորոշման հարցերը, նկարագրվել են ոսկրային սարկոմաների ռենտգենաբանական պատկերի նոր ախտանիշները, մշակվել տարբերակիչ ախտորոշման հարցերը (Բ. Ֆանարջյան, Ի. Տագեր «Յուինգի ուռուցք», 1973 թ., ռուսերեն):

Մշակվել են նաև վահանաձև գեղձի հիվանդությունների ախտորոշման և բուժման մի շարք հարցեր (Գ. Ղազարյան), նաև` հանգուցավոր խպիպի չարորակ դարձած կղզյակների ռադիոիզոտոպային ախտորոշման համակցված եղանակը: Ուսումնասիրվել են լյարդի և ներքին այլ օրգանների ուռուցքային հիվանդությունների ռադիոակտիվ իզոտոպներով հայտնաբերման հարցերը:

Ստեղծվել է սկենոգրամմայի քանակական գնահատման սարք: Ապացուցվել է կրծքագեղձի նախաքաղցկեղային հիվանդությունների և քաղցկեղի դեպքում համակցված հետազոտությունների անհրաժեշտությունը:


Վերջին տարիներին ամբիոնում պաշտպանվել են երկու թեկնածուական ատենախոսություններ, երեք հոդվածներ: Այժմ ամբիոնը ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնի հետ զբաղվում է «Սփռված սկլերոզի վաղ հայտնաբերում և բուժում» գիտական թեմայով: Այս տարի ամբիոնի կողմից կազմվել և հրատարակման են ներկայացվել «Ճառագայթային ախտորոշում», «Ճառագայթային ախտորոշումը ստոմատոլոգիայում» հայերեն, ռուսերեն և անգլերեն ուսումնամեթոդական ձեռնարկները:

Համագործակցություն
Ամբիոնը համագործակցում է ԵՊԲՀ գիտական կենտրոնի, «Դիագնոստիկ կենտրոն» ԲԿ-ի, «Այրվածքաբանության և ճառագայթային հիվանդության կենտրոն» ԲԿ-ի հետ:

Աշխատակազմ