• Հայ
  • Рус
  • Eng

Դատական բժշկության ամբիոն

Պատմություն

Հիմնադրվել է 1926 թ.-ին։

1926թ. մայիսի 17-ին Երևանի պետական համալսարանի բուժական ֆակուլտետի խորհրդի նիստը որոշում է ընդունում 5-րդ կուրսում որպես ուսումնական առարկա մտցնել նաև դատական բժշկությունը։ 1927-ին ամբիոնի վարիչ է նշանակվում Եղիշե Թադևոսի Շեկ-Հովսեփյանը։ Նա 1929-ից միաժամանակ կատարում է ՀՍՍՀ առժողկոմատի գլխավոր դատաբժշկական փորձագետի պարտականությունները։

Պատմություն

Հիմնադրվել է 1926 թ.-ին։

1926թ. մայիսի 17-ին Երևանի պետական համալսարանի բուժական ֆակուլտետի խորհրդի նիստը որոշում է ընդունում 5-րդ կուրսում որպես ուսումնական առարկա մտցնել նաև դատական բժշկությունը։ 1927-ին ամբիոնի վարիչ է նշանակվում Եղիշե Թադևոսի Շեկ-Հովսեփյանը։ Նա 1929-ից միաժամանակ կատարում է ՀՍՍՀ առժողկոմատի գլխավոր դատաբժշկական փորձագետի պարտականությունները։

1939-ին ամբիոնի վարիչ և հանրապետության գլխավոր դատաբժշկական փորձագետ է նշանակվում դոցենտ Ալեքսանդր Ադամի Հովսեփյանը։

1953-ին ամբիոնի վարիչ և հանրապետության գլխավոր դատաբժշկական փորձագետ է նշանակվում Նորայր Մկրտչի Ավագյանը: Դատական բժշկությունը զարգանում է արագ տեմպերով և կարճ ժամանակամիջոցում հասնում որոշակի հաջողությունների։

1954-ին կազմակերպվում է դատական բժիշկների համամիութենական գիտական ընկերության հայկական բաժանմունքը:

1993-ին ՀՀ առողջապահության նախարարության կոլեգիան որոշում է միավորել Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնը և հանրապետական դատաբժշկական բյուրոն` վերանվանելով ՀՀ ԱՆ դատական բժշկության գիտագործնական կենտրոն, որի ղեկավար և ՀՀ ԱՆ գլխավոր դատաբժշկական փորձագետ է նշանակվում հմուտ մանկավարժ և ճանաչված փորձագետ, բժշկական գիտությունների դոկտոր, բժշկության և իրավունքի պրոֆեսոր Շ. Ա. Վարդանյանը։ Նա ԱՊՀ երկրների դատական բժիշկների գիտական ընկերության նախագահության անդամ է, Բալթյան երկրների դատական բժիշկների միջազգային ասոցիացիայի պատվավոր անդամ և մանկավարժական ակադեմիայի թղթակից-անդամ, էներգատեղեկատվական ակադեմիայի իսկական անդամ, Եվրոպայի երկրների դատական բժիշկների ասոցիացիայի անդամ, Միջերկրյածովյան երկրների դատական բժիշկների ակադեմիայի իսկական անդամ, Ռուսաստանի Հանրության բժշկական իրավագետների ասոցիացիայի անդամ:

 

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցում

Առարկայի ուսուցումն անցկացվում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով, ցիկլային պարապմունքների ձևով(դասախոսություններ և գործնական պարապմունքներ): Ընդհանուր բժշկության և ռազմաբժշկական ֆակուլտետների  6-րդ կուրսի պարապմունքների տևողությունը 10 օր է (2 շաբաթ), իսկ ստոմատոլոգիական ֆակուլտետի 4-րդ կուրսինը՝ 5 օր (1շաբաթ):

Հետդիպլոմային ուսուցում


Հետդիպլոմային ուսուցումն ամբիոնում ներկայացված է կլինիկական օրդինատուրայով` 2 տարի և ասպիրանտուրայով` 3 տարի տևողությամբ:

Ամբիոնի կլինիկական բազան է ՀՀ ԱՆ դատական բժշկության գիտագործնական կենտրոնը (տնօրեն` պրոֆեսոր Շ. Ա. Վարդանյան):

Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնում կատարվող գիտահետազոտական աշխատանքները տարբեր տարիների վերաբերել են հելիակենսաբանությանը, հանկարծամահության խնդիրներին, լազերի ազդեցությանը մարդու մարմնի և հագուստի վրա, խլացուցիչով հրազենի դատաբժշկական բնութագրին, գազային հրազենից առաջացած վնասվածքների դատաբժշկական ախտորոշմանը, հրդեհի պայմաններում վնասվածքների դատաբժշկական բնութագրին, փսիլոցիբին պարունակող սնկերով թունավորումների դատաբժշկական բնութագրին, խոշորամաշտաբ աղետների ժամանակ դատաբժշկական փորձաքննության առանձնահատկություններին, անձի նույնացմանը գենետիկական և ստոմատոլոգիական եղանակներով:

Ներկա գիտահետազոտական աշխատանքների թեմաներն են`

մահվան ժամկետի որոշումը ծնկային հոդի թաղանթներով և ծնկահոդի հեղուկով,
բժշկական իրավախախտումները Հայաստանի Հանրապետությունում:
Համագործակցություն

Ամբիոնը համագործակցում է Սանկտ Պետերբուրգի Ի. Պավլովի անվան թիվ 1 բժշկական, ինչպես նաև մանկաբուժական ուղղվածության համալսարանների, Մոսկվայի Ի. Սեչենովի անվան պետական բժշկական համալսարանի  դատական բժշկության ամբիոնների, Ռուսաստանի դատական բժշկության գիտահետազոտական կենտրոնի հետ:  Համատեղ կատարվել են գիտական բազմաթիվ աշխատանքներ:

Ամբիոնի հիմնական գիտական ձեռքբերումներից են «Հայաստանի քաղաքային բնակչության հանկարծամահությունները և բռնի մահը և նրանց կախվածությունը հելիոֆիզիկական, օդերևույթաբանական և այլ գործոններից», «Լազերը և դատական բժշկությունը», «Խլացուցիչով հրազենի օգտագործման բժշկաքրեագիտական բնութագիրը», «Հագուստի հրազենային վնասվածքները և դրանց նկարագրումը», «Կոտորակային գազային հրազենի վնասվածքները», «Թունավորումներ փսիլոցիբին պարունակող սնկերով», «Թմրամիջոցներ, հոգեմետ և ուժեղ ազդող նյութեր» մենագրությունները, ինչպես նաև այդ թեմաների շուրջ պաշտպանված դոկտորական և թեկնածուական ատենախոսությունները:

Շ.Ա.Վարդանյանն արժանացել է ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ պաշտպանության նախարարի գրավոր շնորհակալությանը, ՀՀ ԱՆ պատվոգրերի, ԵՊԲՀ-ի, Հանովերի բժշկական ակադեմիայի Ռենտգենի անվան և ՌԴ բժշկատեխնոլոգիական ակադեմիայի ոսկե մեդալների: Նա հեղինակ է 109 գիտական աշխատանքների, այդ թվում 5 ուսումնական ձեռնարկների և 8 մենագրությունների:

Դոցենտներ Ա. Է. Բաբայանը և Գ.Կ. Հարությունյանն արժանացել են ԵրՊԲՀ-ի արծաթե մեդալի, իսկ ասիստենտ Հ. Հ. Անդրիասյանը` շնորհակալագրի:

Միջազգային գիտաժողովներ

Ամբիոնի աշխատակիցները զեկուցումներով հանդես են եկել ԱՊՀ, Եվրոպական, Ասիական և Աֆրիկական մի շարք երկրներում, նախագահել միջազգային մի շարք գիտաժողովներ, միջազգային դատական բժիշկների մի շարք ասոցիացիաների անդամ են:

 

Աշխատակազմ