• Հայ
  • Рус
  • Eng

Էնդոկրինոլոգիայի ամբիոն

Պատմություն

Հիմնադրվել է 2011թ.-ին (1993թ.):

Ամբիոնը հիմնադրվել է 1993թ.-ին, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտում: Հայաստանում առաջին էնդոկրինոլոգիայի ամբիոնն առ այսօր ղեկավարում է հիմնադիր Էդվարդ Թորոմոնյանը;

Ամբիոնի կազմավորմանը մասնակցել են Մերի Աբովյանը, Մարինա Բադալյանը, Սաթենիկ Բաղդասարյանը:

Պատմություն

Հիմնադրվել է 2011թ.-ին (1993թ.):

Ամբիոնը հիմնադրվել է 1993թ.-ին, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտում: Հայաստանում առաջին էնդոկրինոլոգիայի ամբիոնն առ այսօր ղեկավարում է հիմնադիր Էդվարդ Թորոմոնյանը;

Ամբիոնի կազմավորմանը մասնակցել են Մերի Աբովյանը, Մարինա Բադալյանը, Սաթենիկ Բաղդասարյանը:

Էնդոկրինոլոգիայի ամբիոնը զբաղվում է էնդոկրինոլոգիայի բոլոր ճյուղերի ուսումնասիրությամբ`

  • դիաբետոլոգիա,
  • թիրեոիդիոլոգիա,
  • անդրոլոգիա,
  • ռեպրոդուկտոլոգիա
  • հիպոթալամո-հիպոֆիզար համակարգի հիվանդություններ,
  • մակերիկամի հիվանդություններ և այլն:

Ամբիոնի կլինիկական բազաներն են`

  • «Մուրացան. համալսարանական պոլիկլինիկա,
  • «Արմենիա» հանրապետական և
  • «Արաբկիր» բժշկական կենտրոնները:

 

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցում
Ամբիոնում ուսուցումն իրականացվում է օրդինատորների համար: Ներկայումս ամբիոնում սովորում է 24 օրդինատոր: Նրանք ակտիվ գործունեություն են ունենում՝ վարում են հիվանդներ, մասնակցում են համայցերին և քննարկումներին:

Ամբիոնում կազմակերպվում են նաև վերապատրաստման դասընթացներ.

Կլինիկական էնդոկրինոլոգիայի ժամանակակից հարցերը (էնդոկրինոլոգների և մանկական էնդոկրինոլոգների համար) - 7 շաբաթ

Մանկական հասակի էնդոկրինոլոգիայի արդի հարցերը (էնդոկրինոլոգների, մանկաբույժների համար) - 2 շաբաթ

Հիպոթալամո-հիպոֆիզո-մակերիկամային համակարգ, Ֆիզիոլոգիան և պաթոլոգիան (էնդոկրինոլոգների, թերապևտների, մանկաբույժների և մանկաբարձ-գինեկոլոգների համար) - 2 շաբաթ

Շաքարախտաբանության ժամանակակից տեսակետներ (թերապևտիկ պրոֆիլի բոլոր բժիշկների համար) - 2 շաբաթ

Վահանաձև և հարվահանաձև գեղձերի հիվանդություններ (էնդոկրինոլոգների, թերապևտների, մանկաբույժների և մանկաբարձ-գինեկոլոգների համար) - 2 շաբաթ

Ռեպրոդուկտիվ էնդոկրինոլոգիայի արդի հարցեր (էնդոկրինոլոգների և մանկաբարձ գինեկոլոգների համար) - 2 շաբաթ

Ներզատական խնդիրները հերիատրիայում - 1 շաբաթ

Ռացիոնալ սննդակարգ նյութափոխանակության համախտանիշի և ներզատիչ համակարգի հիվանդությունների ժամանակ - 1 շաբաթ

 

Միջին բուժանձնակազմի կատարելագործում

Էնդոկրին բաժանմունքների և կաբինետների բուժքույրերի աշխատանքի առանձնահատկությունները - 5 շաբաթ

 

Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնի աշխատակիցների կողմից հրատարակվել են մի շարք ձեռնարկներ `

  • «Ինսուլինկախյալ դիաբետով (1-ին տիպ) հիվանդ երեխաների և պատանիների բուժումն ու խնամքը,
  • «Յոդային անբավարարության կորեկցիան» և այլն,
  • «Ես և դիաբետը»,
  • «Շաքարային դիաբետի ինքնահսկման ուղեցույց»:

 

Համագործակցություն

1994-1996թթ.-ին էնդոկրինոլոգիայի ամբիոնը UNICEF-ի հետ մասնակցել է Հայաստանում յոդի դեֆիցիտին նվիրված աշխատանքներին:

1995-1997թթ.-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ համատեղ ամբիոնի կողմից կազմակերպվել են փախստականների,ՀՀ տարբեր մարզերի և Երևանի բնակիչների մոտ շաքարային դիաբետի տարածվածության ուսումնասիրմանն ուղղված աշխատանքներ:

Աշխատակազմ