• Հայ
  • Рус
  • Eng

Էնդոսկոպիկ և էնդոկրին վիրաբուժության ամբիոն

Պատմություն

Հիմնադրվել է 2011թ.-ին (1998թ.):

Էնդոսկոպիկ և էնդոկրին վիրաբուժության ամբիոնը հիմնադրվել է 1998թ.-ին ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի կազմում` «Մալաթիա» բժշկական կենտրոնի լապարասկոպիկ վիրաբուժական բաժանմունքի բազայի վրա:

Պատմություն

Հիմնադրվել է 2011թ.-ին (1998թ.):

Էնդոսկոպիկ և էնդոկրին վիրաբուժության ամբիոնը հիմնադրվել է 1998թ.-ին ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի կազմում` «Մալաթիա» բժշկական կենտրոնի լապարասկոպիկ վիրաբուժական բաժանմունքի բազայի վրա: Ամբիոնի վարիչ է ընտրվել բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Ռաֆայելի Մելիքյանը, ով ղեկավարում է ամբիոնն առ այսօր:

Ամբիոնում կազմակերպվել է լապարասկոպիկ վիրաբուժության և ընդհանուր էնդոսկոպիայի հետդիպլոմային ուսուցում, ինչպես նաև ընդհանուր վիրաբուժություն մասնագիտությամբ կլինիկական օրդինատորների պատրաստում:

2011թ.-ին ամբիոնին միացվեց նաև էնդոկրին վիրաբուժության հետդիպլոմային ուսուցման կուրսը:

Վերջին հինգ տարիների ընթացքում ամբիոնում ուսումնամեթոդական գործունեության բարելավման ուղղությամբ կատարվել են հետևյալ աշխատանքները`

գրադարանը համալրվել է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ժամանակակից գրականությամբ,
ձեռք է բերվել LapSim սարքավորումը, որը նախատեսված է լապարասկոպիկ վիրահատությունների մեջ հմտանալու համար և մեծապես նպաստում է էնդոսկոպիկ վիրաբուժության ուսուցման գործում գործնական ունակությունների զարգացմանը:
Ամբիոնի կլինիկական բազաներն են`

«Ռաֆայել» բժշկական կենտրոնը,
«Մալաթիա» բժշկական կենտրոնը,
«Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ն:

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցում

Հետդիպլոմային ուսուցումն ամբիոնում ներկայացված է օրդինատուրայով և ասպիրանտուրայով` 3 տարի տևողությամբ: Իրականացվում է վերապատրաստում և մասնագիտացում ընդհանուր և լապարասկոպիկ, էնդոկրին վիրաբուժություն մասնագիտություններով, ինչպես նաև կարճաժամկետ (2 շաբաթ) և երկարաժամկետ (7 շաբաթ) վերապատրաստում, մասնագիտացում (4 ամիս) լապարասկոպիկ վիրաբուժություն, էնդոսկոպիա, էնդոկրին վիրաբուժություն մասնագիտություններով:

Ուսումնառության ընթացքը ներառում է գործնական պարապմունքներ, դասախոսություններ և հերթապահություններ: Գործնական պարապմունքներն անցկացվում են վիրահատարանում, վիրակապարանում, հիվանդասենյակում և ախտորոշիչ բաժանմունքում, իրականացվում են LapSim սարքավորման վրա:

Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնում գիտահետազոտական աշխատանքներ են տարվում հետևյալ ուղղություններով`

վիրաբուժական հիվանդությունների բուժիչ և ախտորոշիչ լապարոսկոպիա,
սուր պանկրեատիտների բուժումը լապարասկոպիկ եղանակով,
սիմուլտան վիրահատությունների կատարումը լապարասկոպիկ եղանակով,
լեղածորանների վիրաբուժություն:
Ամբիոնում կատարվող գիտահետազոտական աշխատանքներն են`

«Որովայնի խոռոչի սուր վիրաբուժական հիվանդությունների լապարասկոպիկ բուժումը»,
«Սիմուլտան վիրահատությունների կատարման հնարավորությունը լապարասկոպիկ վիրաբուժությունում»,
«Կպումային պրոցեսների առկայության պայմաններում լապարասկոպիկ վիրահատությունների կատարման տեխնիկան և հնարավորությունները»:
Համագործակցություն

Մեծ Բրիտանիայի, ՌԴ-ի վիրաբուժական կլինիկաների հետ հաստատված սերտ կապերի շնորհիվ ամբիոնը մեծ վերելք է ապրում լապարասկոպիկ վիրաբուժության ոլորտում:

 

Աշխատակազմ