• Հայ
  • Рус
  • Eng

Ֆիզիոլոգիայի ամբիոն

Պատմություն

Հիմնադրվել է 1930թ.-ին։

Հայաստանում «ֆիզիոլոգիա» առարկայի դասավանդումը և այդ ոլորտում գիտական հետազոտությունների կատարումը սկսվել է 1922թ.-ից, երբ ԵՊՀ-ի բժշկական ֆակուլտետում հիմնադրվեցին կենդանիների (վարիչ` Գ. Մուշեղյան) և մարդու (վարիչ` Ա. Հակոբյան) ֆիզիոլոգիայի ամբիոնները: Այդ տարիներին նշված ամբիոնների հիմնական ուժերն ուղղված էին կադրերի պատրաստմանը, որոնք հետագայում ներգրավվեցին հան¬րա¬պետության տարբեր ինստիտուտներում և լաբորատորիաներում:
1930-ին ԵՊՀ-ի բժշկական ֆակուլտետը վերակազմավորվեց որպես Երևանի պետական բժշկա¬կան ինստիտուտ (ԵՊԲԻ), և այդ ժամանակից բուհում գործում է մարդու ֆիզիոլոգիայի ամբիոնը:

Պատմություն

Հիմնադրվել է 1930թ.-ին։

Հայաստանում «ֆիզիոլոգիա» առարկայի դասավանդումը և այդ ոլորտում գիտական հետազոտությունների կատարումը սկսվել է 1922թ.-ից, երբ ԵՊՀ-ի բժշկական ֆակուլտետում հիմնադրվեցին կենդանիների (վարիչ` Գ. Մուշեղյան) և մարդու (վարիչ` Ա. Հակոբյան) ֆիզիոլոգիայի ամբիոնները: Այդ տարիներին նշված ամբիոնների հիմնական ուժերն ուղղված էին կադրերի պատրաստմանը, որոնք հետագայում ներգրավվեցին հանրապետության տարբեր ինստիտուտներում և լաբորատորիաներում:
1930-ին ԵՊՀ-ի բժշկական ֆակուլտետը վերակազմավորվեց որպես Երևանի պետական բժշկական ինստիտուտ (ԵՊԲԻ), և այդ ժամանակից բուհում գործում է մարդու ֆիզիոլոգիայի ամբիոնը: Մինչև 1936թ.-ը ամբիոնը ղեկավարել է Բեռլինի համալսարանի սան, հետագայում՝ խոշոր նյարդաբան և ֆիզիոթերապևտ, ԵՊՀ-ի բժշկական ֆակուլտետում ֆիզիոլոգիայի ամբիոնի և Կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի ինստիտուտի հիմնադիրներից մեկը՝ պրոֆեսոր Ա. Հակոբյանը:
1936-1964թթ.-ին ամբիոնի վարիչ է եղել Հայաստանի ԳԱԱ-ի ֆիզիոլոգիայի ինստիտուտի կազմակերպիչներից մեկը` դոցենտ Գ. Մուշեղյանը, ով հանրաճանաչ ֆիզիոլոգներ Լ. Օրբելու և Ա. Ուխտոմսկու աշակերտն էր:
1964-1984թթ.-ին ամբիոնը ղեկավարել է Մոսկվայի ֆիզիոլոգների դպրոցի սան, պրոֆեսոր Վ. Գրիգորյանը, ով աշխատել է այնպիսի կարկառուն ֆիզիոլոգների հետ, ինչպիսիք էին Վ. Չերնիգովսկին, Պ. Անոխինը, Է. Հասրա¬թյա¬նը: Բացի բեղմնավոր գիտական, մանկավարժական և կազմակերպչական գործունեությունից՝ Վ. Գրիգորյանը ձեռնարկել և տպագրել է ռուս-հայկական ֆիզիոլոգիայի տերմինաբանության բառարան: Նա երկար տարիներ աշխատել է որպես բուժական ֆակուլտետի դեկան, ուսումնական գծով պրոռեկտոր և բուհի ուսանողական գիտական ընկերության ղեկավար:
1984-ից մինչ այսօր ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչն է ՀՀ գիտությունների վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Դ. Խուդավերդյանը, ով Վ. Գրիգորյանի, ինչպես նաև Ռուսաստանի հանրաճանաչ ախտաֆիզիոլոգների դպրոցի ներկայացուցիչներ` պրոֆեսոր Լ. Գոլբերի և ակադեմիկոս Գ. Կրիժանովսկու սանն է:
Պրոֆեսոր Դ. Խուդավերդյանը եղել է ԵՊԲՀ-ի Կենտրոնական գիտահետազոտական լաբորատորիայի (ԿԳՀԼ) հիմնադիրն ու առաջին ղեկավարը (1972-1984թթ.), միջազգային կապերի գծով առաջին պրոռեկտորը (1989-1991թթ.): Աշխատել է նաև որպես գիտական գծով պրոռեկտոր (2006-2008թթ.): Նա հիմնադրել և զարգացրել է «Բնականոն և ախտաբանական պայմաններում կալցիում-ֆոսֆատային փոխանակության կարգավորիչ հորմոնալ համակարգի դերը տարբեր օրգանների գործունեության մեխանիզմներում», գիտական ուղղությունը, որը եղել է համալսարանի Կենտրոնական գիտահետազոտական լաբորատորիայի և ամբիոնի գիտական մշակումների առարկան: Վերջին տարիներին ամբիոնում մշակվում է նաև «Պրենատալ սթրեսը՝ որպես օնտոգենեզի հետծննդյան շրջանում օրգանիզմի տարբեր համակարգերի գործունեության խանգարման հիմք» թեման:

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցում

«Ֆիզիոլոգիա» առարկան դասավանդվում է ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական, դեղագիտական և ռազմաբժշկական ֆակուլտետների ուսանողներին։ Ուսանողները «Ֆիզիոլոգիա» առարկան ուսումնասիրում են 2 կիսամյակների ընթացքում, ընդ որում՝ ընդհանուր բժշկության, ռազմաբժշկական և ստոմատոլոգիական ֆակուլտետների ուսանողները՝ 3-4-րդ կիսամյակներում, իսկ դեղագիտական ֆակուլտետի ուսանողները՝ 2-3-րդ կիսամյակներում։
Ծրագրով նախատեսված թեմատիկ նյութն ուսանողներին մատուցվում է դասախոսությունների, գործնական պարապմունքների և ուսանողների ինքնուրույն աշխատանքի տեսքով, ընդ որում՝ ընդհանուր բժշկության և ռազմաբժշկական ֆակուլտետների համար դասախոսությունների և գործնական պարապմունքների ժամաքանակը կազմում է համապատասխանաբար 34 և 136 ժամ, իսկ ստոմատոլոգիական և դեղագիտական ֆակուլտետներում՝ 34 և 102 ժամ:

Բացի ՌԲՖ-ից՝ մնացած բոլոր ֆակուլտետներում դասավանդումը ընթանում է երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն:
Գիտելիքների ստուգումը տեղացի 2-րդ կուրսի ուսանողների համար կատարվում է ամենօրյա բանավոր հարցումների միջոցով, որոնցից դուրս է բերվում միջինը և ծառայում որպես կիսամյակային: Առաջին կուրսում դասընթացը սկսող դեղագիտական ֆակուլտետի և օտարերկրյա ուսանողների գնահատումը կատարվում է գրավոր (յուրաքանչյուր կիսամյակում՝ մեկ հարցում) թեստային հարցման միջոցով համալսարանում ընդունված կարգով կազմած հարցաթերթիկներով: Երկու կիսամյակայինների տվյալների միջինացմամբ ձևավորվում է տարեկան գնահատականը: Քննությունը կազմակերպվում է երկրորդ կիսամյակի վերջում՝ տեղացի ուսանողների համար՝ համակարգչային թեստային եղանակով, օտարերկրյա (ռուսալեզու և անգլալեզու) ուսանողների համար գրավոր թեստային եղանակով:

Հետդիպլոմային ուսուցումն ամբիոնում ներկայացված է ասպիրանտուրայով՝ 3 տարի տևողությամբ:
Ուսանողները ներգրավված են ամբիոնի գիտահետազոտական աշխատանքներում, մասնավորապես գրականության տվյալների որոնման, ռեֆեռատիվ զեկուցումների կազմման և ամբիոնի թեմայով փորձարարական աշխատանքների կատարման մեջ:
Ամբիոնի աշխատակիցների կողմից առաջին անգամ կազմվել և հրատարակվել են`
• «Մար¬դու ֆիզիոլոգիայի հիմունքներ» դասագիրքը հայերեն լեզվով (1998թ.),
• «Ֆիզիոլոգիայի կրճատ դասընթացներ» ռուսերեն (2006թ.) և անգլերեն լեզուներով (2008թ.),
• նախորդ տարիներին՝ հայերեն, ռուսերեն եվ անգլերեն լեզուներով լաբորատոր պարապմունքների ձեռնարկ¬ներ:
• 2009 և 2010թթ.-ին պրոֆեսոր Դ. Խուդավերդյանը Ռուսաստանի, Բելառուսի և Ղազա¬խստանի հանրաճանաչ ֆիզիոլոգների հետ միասին հրատարակել է նորմալ ֆիզիոլոգիայի 2 դասագիրք ԱՊՀ երկրների բժշկական համալ¬սա¬րան¬ների ստոմոտոլոգիական, մանկաբուժական և բուժական ֆակուլտետների համար, որոնք հրատարակվել են 2010 և 2011թթ.-ին:
Ամբիոնի աշխատակիցների ուժերով նախապատրաստվում է ֆիզիոլոգիայի նոր ժամանակակից դասագիրք, նախատեսված բոլոր ֆակուլտետների ուսանողների համար:

Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնի գիտահետազոտական աշխատանքները տարվում են հետևյալ ուղղություններով՝
• «Կալցիում-կարգավորիչ հորմոնալ համակարգի դերը տարբեր համակարգերի գործունեության մեխանիզմներում՝ բնականոն, ախտաբանական և արտակարգ ազդեցությունների պայմաններում»,
• «Պրենատալ սթրեսը՝ որպես օնտոգենեզի հետծննդյան շրջանում օրգանիզմի տարբեր համակարգերի գործունեության խանգարման հիմք»:
Ներկայումս կատարվում են հետևյալ գիտական աշխատանքները.
• «Վիտամին D3-ի և կալցիտոնինի դերը սրտի ռիթմածին ակտիվության և կծկողական ֆունկցիայի իրականացման բջջային մեխանիզմներում», որն ընդգրկված է ՀՀ բյուջեից ֆինանսավորվող դրամաշնորային ծրագրում,
• «Պրենատալ սթրեսի ենթարկված կենդանիների և մարդկանց հարմարվողականության և վարքային ռեակցիաների հորմոնալ մեխանիզմների վիճակը»,
• «Պրեքոնդրոբլաստների դերը աճառի վերականգնման գործընթացում»:
Նշված թեմաների շրջանակներում ամբիոնում կատարվում է 1 դոկտորական և 1 թեկնածուական ատենախոսական աշխատանք:
Ամբիոնում վերջին 5 տարիների ընթացքում պաշտպանվել է 5 թեկնածուական ատենախոսություն, տպագրվել է 79 գիտական աշխատանքներ: Ամբիոնի գիտական աշխատանքներն ամփոփված են 3 մենագրություններում:

Համագործակցություն

Ամբիոնը տարիներ շարունակ համագործակցել է
• Կարոլինսկա բժշկական ինստիտուտի (Շվեդիա, Ստոկհոլմ),
• Վաշինգտոնի անվան համալսարանի (ԱՄՆ, Սենտ Լուիս),
• Սուանսի համալսարանի (Միացյալ Թագավորություն, Սուանս),
• ՌԴ ԲԳԱ Ընդհանուր Ախտաբանության և ախտաբանական ֆիզիոլոգիայի ինստիտուտի (Մոսկվա),
• ՈւԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի (Կիև),
• ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի, Կենսաքիմիայի, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտների հետ:

Միջազգային գիտաժողովներ

Ամբիոնի աշխատակիցները բազմաթիվ անգամ մասնակցել են ԱՄՆ-ում, եվրոպական (Ավստրիա, Ֆրանսիա, Իսպանիա, Միացյալ Թագավորություն), ԱՊՀ-ի երկրներում (ՌԴ, Ուկրաինա) և մեր հանրապետությունում տեղի ունեցող միջազգային գիտաժողովներին, ինչպես նաև պարբերաբար գումարվող ԱՊՀ երկրների ֆիզիոլոգների համագումարներին (Սոչի, Քիշինև, Յալտա):

 

 

Աշխատակազմ