• Հայ
  • Рус
  • Eng

Ֆիզիոթերապիայի և ռեաբիլիտացիայի կլինիկա

Հիմնադրվել է 2008թ.-ին (1982թ.): 
Կլինիկայի ղեկավար՝ Հասմիկ Վահանի Հարությունյան


Պատմություն
1982թ.-ից 4-րդ մանկական հիվանդանոցի պոլիկլինիկայում գործել են առանձին ֆիզիոթերապիայի, ասեղնաբուժության և մերսման կաբինետներ: 2008թ.-ից վերոհիշյալ կաբինետները միավորվել են, ինչի արդյունքում կազմավորվել է Ֆիզիոթերապիայի և ռեաբիլիտացիայի կլինիկան:


Հիմնադրվել է 2008թ.-ին (1982թ.):
Կլինիկայի ղեկավար՝ Հասմիկ Վահանի Հարությունյան


Պատմություն
1982թ.-ից 4-րդ մանկական հիվանդանոցի պոլիկլինիկայում գործել են առանձին ֆիզիոթերապիայի, ասեղնաբուժության և մերսման կաբինետներ: 2008թ.-ից վերոհիշյալ կաբինետները միավորվել են, ինչի արդյունքում կազմավորվել է Ֆիզիոթերապիայի և ռեաբիլիտացիայի կլինիկան:

Կարդալ ավելին
Փակել

Կլինիկայում գործում են հետևյալ ծառայությունները՝
• Ֆիզիոթերապիա
• ռեֆլեկսոթերապիա (ասեղնաբուժություն)
• ռեաբիլիտացիա
• բուժական մերսում
• բուժական կոսմետոլոգիա


Ֆիզիոթերապիայի և ռեաբիլիտացիայի կլինիկայում կանխարգելվում և բուժվում են՝
• ԼՕՌ հիվանդություններ (տոնզիլիտ, ռինիտ, ֆարինգիտ, լարինգիտ)
• շնչուղիների բորբոքումներ (տրախեիտ, բրոնխիտ, թոքաբորբ և այլն)
• նորածնային հիվանդություններ (ծուռվզություն, ծուռթաթություն, ռախիտ և այլն)
• նյարդաբանական հիվանդություններ (նևրոզներ, նևրիտներ, նևրալգիաներ, գիշերամիզություն )
• հենաշարժական համակարգի հիվանդություններ (օստեոխոնդրոպաթիաներ, օստեոխոնդրոզ, ոսկրային գերաճներ, հոդաբորբեր, արթրոզ, արթրիտ, օստեոպորոզ)
• ստամոքսաղիքային համակարգի հիվանդություններ (գաստրիտ, կոլիտ, խոցային հիվանդություն, լեղուղիների դիսկինեզիա, ոչ քարային խոլեցիստիտ)
• միզասեռական հիվանդություններ
• գինեկոլոգիական հիվանդություններ (վուլվովագինիտ, հեշտոցի էրոզիաներ, մաստիտ, կրծքագեղձի պտուկի ճաքեր)
• մաշկային հիվանդություններ (հետայրվածքային և հետվիրահատական սպիների հարթեցում, մաշկի թարախային ախտահարումներ, պսորիազ, էկզեմա)
• ստոմատոլոգիական հիվանդություններ (կարիես, պերիոդոնտիտ, պարադոնտիտ)
• վիրաբուժական հիվանդություններ (կոտրվածքների սերտաճման արագացում, տրոֆիկ խոցեր, կպումային հիվանդություն, պառկելախոցեր, այրվածքներ, ցրտահարություն)
• ճարպակալում և ցելուլիտ
• կոսմետոլոգիա/դեմքի մաքրում, հետքերի հեռացում, մազածածկի հեռացում, բիոէպիլյացիա, էլեկտրոէպիլյացիա, ֆիբրոմաների հեռացում և այլն
Կլինիկայում կիրառվող գործիքային և ասեղնաբուժական պրոցեդուրաների համակցումը դեղորայքային բուժման հետ կրճատում է հիվանդությունների բուժման ընթացքը:


Ֆիզիոթերապիայի կլինիկայում կիրառվում են հետևյալ բուժական պրոցեդուրաները՝
• գերձայնային թերապիա (ֆոնոֆորեզ)
• հալվանացում (էլեկտրոֆորեզ)
• մագնիտոթերապիա
• լուսաբուժություն
• տուբուս-կվարց
• ինհալացիա
• պարաֆինային թերապիա
• դարսոնվալացում
• ԳԲՀ գերբարձր հաճախականության թերապիա
• ուլտրաձայնային պիլինգ

Համագործակցություն
Կլինիկան համագրծակցում է հանրապետության հիվանդանոցների, ֆիզիոթերապիայի և սպորտային բժշկության ինստիտուտի և ապահովագրական կազմակերպությունների հետ:


Անձնակազմ

Հարությունյան Հասմիկ Վահանի

կլինիկայի ղեկավար

Զարաֆյան Աղավնի Հարությունի

բժիշկ-օրդինատ/ռեաբիլիտոլոգ/

Վարդանյան Հրանուշ Վարդանի

բժիշկ-օրդինատ/ռեֆլեքսոթերապևտ/

Վիլասլյան Գայանե Գոռի

թերապիստ