• Հայ
  • Рус
  • Eng

Հյուսվածաբանության ամբիոն

Պատմություն

Հիմնադրվել է 1922թ.-ին:

Ամբիոնի առաջին վարիչը եղել է Գ.Ս. Հայրապետյանը:  Սակայն ամբիոնի իրական հիմնադիր կարելի է համարել Հ.Գ. Չախմախչյանին (1924-1952թթ.), որը երկու անգամ գործուղվել է Գերմանիա և կահավորել է ամբիոնը անհրաժեշտ սարքավորումներով: Հ.Գ. Եփրեմյանից (1952-1970թթ.) և Կ.Հ. Կարապետյանից (1971-1976թթ.) հետո, 28 տարի ամբիոնը ղեկավարել է բ.գ.դ. պրոֆ. Ա.Վ. Ազնաուրյանը (1976-2008թթ.), ով մեծ ներդրում է ունեցել ամբիոնի կայացման մեջ: Այդ ընթացքում ամբիոնը արդյունավետ աճ է ունեցել ինչպես գիտական, այնպես էլ ուսումնական պրոցեսների ոլորտում: Ամբիոնը վերցրել է նոր գիտական ուղղվածություն, նվիրված երկարատև ճնշման համախտանիշին:

Ազնաուրյանի ղեկավարությամբ պաշտպանվել են 33 թեկնածուական և 7 դոկտորական ատենախոսություններ: 2008-2011թթ. ամբիոնը միավորվել է Նորմալ անատոմիայի և կլինիկական անատոմիայի ամբիոնների հետ, վերանվանվել է մորֆոլոգիայի ամբիոն, որը  ղեկավարել է բ.գ.դ., պրոֆ. Գ.Պ. Քյալյանը: 2011թ ամբիոնը տարանջատվել է և 2012թ.-ից առ այսօր այն ղեկավարում է կ.գ.դ., պրոֆ. Կ.Թ. Սահակյանը:

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցում

Հյուսվածաբանություն առարկան դասավանդվում է ընդհանուր բժշկության, ռազմաբժշկական և ստոմատոլոգիական ֆակուլտետների 1-ին կուրսի 2-րդ կիսամյակի և 2-րդ կուրսի 1-ին կիսամյակի ընթացքում: Ուսումնական պրոցեսն ապահովելու նպատակով ամբիոնում առկա են 8 դասասենյակներ, որոնք համալրված են ժամանակակից մանրադիտակներով, հյուսվածաբանական պատրաստուկներով, պաստառներով: Ամբիոնն ունի հյուսվածաբանական լաբորատորիա, որտեղ կատարվում են հյուսվածաբանական պատրաստուկների վերականգնում և գիտական աշխատանքներ: 

Ծրագրով նախատեսված թեմատիկ նյութերը մատուցվում են դասախոսությունների, գործնական պարապմունքների, ինչպես նաև ինքնուրույն աշխատանքների ձևով: Ամբիոնն ունի իր կողմից ստեղծած հայերեն լեզվով տեսադասախոսություն և շարունակում է աշխատել նոր դասախոսությունների ստեղծման ուղղությամբ, որոնք կհամապատասխանեն ժամանակակից պահանջներին: Ուսումնական գործընթացի արդյունավետության և առարկայի նկատմամբ հետաքրքրության զարգացման նպատակով ամբիոնում անցկացվում են նաև ուսանողական կոնֆերանսներ, որոնցում մասնակցում են հյուսվածաբանության առարկայի գիտական խմբակի ուսանողները: 

Ամբիոնում գիտահետազոտական աշխատանքները կատարվում են երկու ուղղությամբ`

  • Փորձարարական երկարատև ճնշման համախտանիշի պայմաններում տարբեր օրգան-համակարգերում կառուցվածքագործառույթային փոփոխություններն ու դրանց հնարավոր կանխարգելումը:
  • Թիմալինի ազդեցությունը ենթաստամոքսային գեղձի արտազատական և ներզատական ապարատների կառուցվածքագործառույթային վիճակի վրա փորձարարական առաջացրած «ստրեպտոզոտոցինային դիաբետի» և «արգինինային պանկրեատիտի» մոդելների պայմաններում: 

Վերը նշված թեմաներով պաշտպանվել է 7 թեկնածուական և 4 դոկտորական ատենախոսություններ: 

Ամբիոնն ակտիվորեն մասնակցում է Հայաստանի մորֆոլոգների ասոցիացիաների նիստերին, որի նախագահը պրոֆ. Ա.Վ. Ազնաուրյանն է:

Աշխատակազմ