• Հայ
  • Рус
  • Eng

Կենսաքիմիայի ամբիոն

 

Պատմություն

Հիմնադրվել է 1923թ.-ին:


Հիմնադրվել է 1923թ.-ին, Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետում` որպես ֆիզիոլոգիական քիմիայի ամբիոն: Ամբիոնի առաջին վարիչը եղել է ԵՊՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Հակոբ Գարեգինի Հովհաննիսյանը:1930թ.-ին ԵՊՀ-ից բժշկական ֆակուլտետի անջատման և Երևանի պետական բժշկական ինստիտուտի ստեղծման արդյունքում ֆիզիոլոգիական քիմիայի ամբիոնը տեղափոխվել է նորաստեղծ ինստիտուտ և անվանվել կենսաբանական քիմիայի ամբիոն: Ամբիոնի վարիչը Երևանի պետական բժշկական ինստիտուտի հիմնադիր ռեկտոր, պրոֆեսոր Հակոբ Գարեգինի Հովհաննիսյանն էր: Նրա ղեկավարությամբ կատարվել են կիսաացետալային սինթեզի կատալիզատորների որոնման, որոշ վիտամինների և օքսիպուրինների հակաօքսիդանտային հատկությունների ուսումնասիրության աշխատանքներ:

Պատմություն

Հիմնադրվել է 1923թ.-ին:


Հիմնադրվել է 1923թ.-ին, Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետում` որպես ֆիզիոլոգիական քիմիայի ամբիոն: Ամբիոնի առաջին վարիչը եղել է ԵՊՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Հակոբ Գարեգինի Հովհաննիսյանը:1930թ.-ին ԵՊՀ-ից բժշկական ֆակուլտետի անջատման և Երևանի պետական բժշկական ինստիտուտի ստեղծման արդյունքում ֆիզիոլոգիական քիմիայի ամբիոնը տեղափոխվել է նորաստեղծ ինստիտուտ և անվանվել կենսաբանական քիմիայի ամբիոն: Ամբիոնի վարիչը Երևանի պետական բժշկական ինստիտուտի հիմնադիր ռեկտոր, պրոֆեսոր Հակոբ Գարեգինի Հովհաննիսյանն էր: Նրա ղեկավարությամբ կատարվել են կիսաացետալային սինթեզի կատալիզատորների որոնման, որոշ վիտամինների և օքսիպուրինների հակաօքսիդանտային հատկությունների ուսումնասիրության աշխատանքներ:
1937թ.-ին ամբիոնի վարիչ է դարձել Հրաչյա Խաչատուրի Բունիաթյանը, ով 1943թ.-ին Հայաստանի այլ ականավոր գիտնականների հետ հիմնադրել է ՀՍՍՀ Գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱ): Նրա ղեկավարության տարիներին ամբիոնում իրականացվել են լայնածավալ նեյրոքիմիական հետազոտություններ նվիրված`
• գլխուղեղի դրդման և արգելակման, ինչպես նաև պայմանական ռեֆլեքսների հիմքում ընկած կենսաքիմիական պրոցեսների (Համամիութենական նեյրոխորհրդի անդամ Գաբրիել Սամսոնի Խաչատրյան և ուրիշներ),
• սիմպաթիկոադրենալային համակարգի ադապտացիոն տրոֆիկական ազդեցության կենսաքիմիական հիմունքների (Էմիլ Երեմի Մխեյան և ուրիշներ) բացահայտմանը:
Ամբիոնի գիտական նվաճումների զարգացմանը նպաստել են նաև պրոֆեսոր Գաբրիել Սամսոնի Խաչատրյանի գիտական աշխատանքները: Նրա ղեկավարությամբ ամբիոնում ստեղծվել է Ուղեղի բիոսինթետիկ ռեակցիաների լաբորատորիա, որտեղ ուսումնասիրվում էին ածխաջրերի փոխանակության այլընտրանքային ուղիների առանձնահատկություններն ուղեղում, ինչպես նաև տարբեր նուկլեյնաթթուների դերը ուղեղում և հիշողության մեխանիզմներում պայմանական ռեֆլեքսների առաջացման գործում:
1961թ.-ից ամբիոնը ղեկավարել է ՀՍՍՀ ԳԱԱ թղթակից անդամ, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Վահան Գրիգորի Մխիթարյանը, ում ղեկավարությամբ ուսումնասիրվել են քլորոպրենային թունավորման մեխանիզմները: Հետագայում դրանք հիմք են ծառայել լիպիդային գերօքսիդացման ազատ ռադիկալային շղթայական ռեակցիաների, ինչպես նաև այդ պրոցեսը կարգավորող հակաօքսիդանտային համակարգի ուսումնասիրության համար: Այդ ուղղությունը, որը կոչվել է «Օքսիդացիոն սթրես», հետագա զարգացում է ստացել ամբիոնի ներկայիս վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միխայիլ Իոսիֆի Աղաջանովի կողմից, ում դոկտորական թեզը նվիրված է այրվածքային հիվանդության պայմաններում վերոնշյալ պրոցեսների ուսումնասիրությանը:
Նույն ուղղության շրջանակներում իրենց դոկտորական թեզերն են պաշտպանել պրոֆեսորներ Էլեոնորա Միքայելի Միքայելյանը, Դիանա Մկրտչի Գևորգյանը և Մագդալինա Մհերի Մելքոնյանը:
1986թ.-ից ամբիոնը ղեկավարել է պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովը, ում գլխավորությամբ շարունակվել են լիպիդային գերօքսիդացման մեխանիզմների ուսումնասիրությունները տարբեր պաթոլոգիաների ժամանակ:
2008-2011թթ.-ին ամբիոնի վարիչը եղել է պրոֆեսոր Հասմիկ Գուրգենի Վահրադյանը:
2011թ.-ից մինչ օրս ամբիոնը նորից ղեկավարում է ՀՀ ԲԳԱ ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միխայիլ Իոսիֆի Աղաջանովը:
________________________________________

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցում


Ամբիոնում ուսուցումն անցկացվում է բոլոր ֆակուլտետների երկրորդ կուրսի ուսանողների համար` հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Ծրագրով նախատեսված թեմատիկ նյութն ուսուցանվում է դասախոսությունների, գործնական պարապմունքների և սեմինարների ձևով: Բոլոր դասախոսությունները ներկայացվում են PowerPoint համակարգչային ծրագրով պրեզենտացիաների ձևով, բժշկագիտական պրոցեսների կենսաքիմիական մեկնաբանությամբ ու ժամանակակից կենսաքիմիական հետազոտություններով կլինիկական դիագնոստիկայի հիմնավորմամբ:
Ուսանողների գիտելիքները ստուգվում են համակցված՝ բանավոր, թեստային հարցումների միջոցով: Ամբիոնում ստեղծված է թեստային բանկ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով, որն ընդգրկում է մի քանի հազար անընդհատ նորացվող թեստեր:Առարկայի ավարտական գիտելիքները ստուգվում են համակարգչային եղանակով:
Ամբիոնին կից գործում է ուսանողական գիտական խմբակ, որտեղ ուսանողները հանդես են գալիս ռեֆերատիվ զեկուցումներով, իսկ լավագույններն ընդգրկվում են ամբիոնի գիտահետազոտական աշխատանքներում:
Ամբիոնում հրատարակվել են հայերեն լեզվով 2 դասագրքեր՝
• Գ.Ս. Խաչատրյան, Մ.Ի. Աղաջանով - «Կենսաքիմիա», Երևան, 2001թ.,
• Մ.Ի. Աղաջանով և այլոք - «Բերանի խոռոչի կենսաքիմիա», դասագիրք, Երևան, 2015թ.:
Ամբիոնի դասախոսական կազմի կողմից կազմվել են ուսումնամեթոդական ձեռնարկներ կենսաքիմիայի բոլոր բաժիններից, որոնք ամփոփված են երկու ուսումնական ձեռնարկների տեսքով (2013թ.,2015թ.):
________________________________________

Գիտահետազոտական աշխատանքներ


Ամբիոնում գիտահետազոտական աշխատանքները կատարվում են 3 ուղղությամբ: Ամբիոնի գիտական առաջին ուղղությունը “Ալցհեյմերի հիվանդության և այլ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների պաթոգենեզի կենսաքիմիական մեխանիզմների հետազոտությունը և դրանց կանխարգելման ու բուժման նոր եղանակների բացահայտումները”: Ղեկավար՝ պրոֆ. Մ. Ի. Աղաջանով: Նշված աշխատանքների արդյունքները ամփոփված են մի քանի թեկնածուական և դոկտորական ատենախոսություններում:
2002 թ. ստեղծվեց Ալցհեյմերի հիվանդության հայկական ասոցիացիան պրոֆեսոր Մ.Ի. Աղաջանովի ղեկավարությամբ:
Ամբիոնի գիտական երկրորդ ուղղությունը « Աստրոգլիայով միջնորդված իմուն ախտահարումները և վարքային տեղաշարժերը փորձարարական աուտիզմի պայմաններում» : Այդ ուղղության ղեկավարն է պրոֆեսոր Կ.Բ. Ենկոյանը:
Ամբիոնի գիտական երրորդ ուղղությունը «Օպիոիդ ռեցեպտորային համակարգի դերը ճարպակալման նեյրոքիմիական մեխանիզմներ» : Այս ուղղության ղեկավարն է պրոֆեսոր Գ. Ս. Վարդանյանը:

________________________________________
Համագործակցություն


Կենսաքիմիայի ամբիոնը համագործակցում է`
• ԵՊԲՀ-ի պաթոֆիզիոլոգիայի, պաթանատոմիայի ամբիոնների հետ,
• ԵՊԲՀ-ի գիտական կենտրոնի հետ,
• Կենտրոնական գիտահետազոտական լաբորատորիայի հետ,
• «Մուրացան» համալսարանական կլինիկայի հետ,
• ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան Կենսաքիմիայի ինստիտուտի հետ,
• ՀՀ ԳԱԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտի հետ,
• «Էրեբունի» և «Արմենիա» բժշկական կենտրոնների հետ,
• «Արմենիկում» փակ բաժնետիրական ընկերության հետ,
• ՀՀ ԱՆ Պրիոնային հիվանդություւների լաբորատորիայի հետ,
• Ստոկհոլմի Կարոլինյան ինստիտուտի (Շվեդիա) հետ,
• Ալցհեյմերի միջազգային ասոցիացիայի (Լոնդոն) հետ:

Աշխատակազմ