• Հայ
  • Рус
  • Eng

Կլինիկական ախտորոշիչ լաբորատորիա

Բիոքիմիական և իմունոքիմիական լաբորատորիան հագեցած է 4-րդ սերնդի Cobas  սարքավորումներով` Cobas e 311 բիոքիմիական և Cobas e 411 իմունոբիոքիմիական, որոնք կատարում են հետևյալ հետազոտությունները՝

  • Սուբստրատներ
  • Ֆերմենտներ
  • Լիպիդային փոխանակություն
  • Կոագուլոգրամմա
  • Էլեկտրոլիտներ
  • Կարդիոմարկերներ
  • Շաքարային դիաբետի մոնիթորինգ
  • Վահանաձև գեղձի հորմոններ
  • Մակերիկամի ֆունկցիայի ախտորոշում
  • Ռեպրոդուկցիայի խանգարման ախտորոշում
  • Սուր փուլի սպիտակուցներ
  • Ինֆեկցիաների ախտորոշում
  • Անեմիայի ախտորոշում

Համապատասխան մասնագետների հմտությունը և առկա սարքավորումները թույլ են տալիս կարճ ժամանակում ախտորոշել հիվանդությունը, դրանով իսկ օգնելով բժշկին` ճիշտ կողմնորոշվել բուժման գործում: 

Ղեկավար` Գայանե Սերյոժայի Պետրոսյան

Հիվանդանոցն ունի ավելի քան 100 տարվա պատմություն։ Գործունեության ողջ ընթացքում լաբորատոր ծառայությունը եղել է հիվանդանոցի կարևորագույն ախտորոշիչ օղակներից մեկը: Ստեղծման պահից ի վեր` մինչև օրս, լաբորատորիայում աշխատել և աշխատում են հմուտ և բանիմաց մասնագետներ՝ Ն.Լ. Վարդունի, Մ.Ս. Մելիք-Իսրայելյան, Մ.Ե. Մարտիրոսյան, Ե.Վ. Իոանեսյան, Ռ.Վ. Հովհաննիսյան, Վ.Ա. Ասոյան, Լ.Ռ. Կրիկյան, Լ.Ռ. Ղարիբյան, Հ.Շ. Հարությունյան և ուրիշներ, ովքեր կարողացել են ապահովել և պահպանել լաբորատորիայի բարի ավանդույթներն ու համբավը:

2010թ.-ի հոկտեմբերին լաբորատորիան տեխնիկապես համալրվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ֆինանսական աջակցությամբ և վերանվանվել՝ ԵՊԲՀ-ի բժշկական ուլտրաախտորոշման լաբորատորիա:

Ախտորոշման կենտրոնում գործում են հետևյալ լաբորատոր ծառայությունները՝

  • Բիոքիմիական և իմունոբիոքիմիական
  • Ընդհանուր կլինիկական
  • Շճաբանական
  • ՊՇՌ
  • Մանրէաբանական
  • Էքսպրես

Բիոքիմիական և իմունոքիմիական լաբորատորիան հագեցած է 4-րդ սերնդի Cobas  սարքավորումներով` Cobas e 311 բիոքիմիական և Cobas e 411 իմունոբիոքիմիական, որոնք կատարում են հետևյալ հետազոտությունները՝

  • Սուբստրատներ
  • Ֆերմենտներ
  • Լիպիդային փոխանակություն
  • Կոագուլոգրամմա
  • Էլեկտրոլիտներ
  • Կարդիոմարկերներ
  • Շաքարային դիաբետի մոնիթորինգ
  • Վահանաձև գեղձի հորմոններ
  • Մակերիկամի ֆունկցիայի ախտորոշում
  • Ռեպրոդուկցիայի խանգարման ախտորոշում
  • Սուր փուլի սպիտակուցներ
  • Ինֆեկցիաների ախտորոշում
  • Անեմիայի ախտորոշում

Համապատասխան մասնագետների հմտությունը և առկա սարքավորումները թույլ են տալիս կարճ ժամանակում ախտորոշել հիվանդությունը, դրանով իսկ օգնելով բժշկին` ճիշտ կողմնորոշվել բուժման գործում: 

Լաբորատոր սարքավորումները կարող են ուսումնասիրել ոչ միայն արյունը, այլև կենսաբանական այլ հեղուկներ:

2014թ-ին բիոքիմիական լաբորատորիան հագեցել է նաև Stago ֆիրմայի  STArt 4 կոագուլոմետրով, որի հիմքում ընկած է վիսկոզիմետրիկ մեթոդը, որը համարվում է ոսկե ստանդարտ` մակարդելիության թեստերի համար:

Լաբորատորիան համալրվել է նաև սրտային մարկերների որոշման էքսպրես վերլուծիչով` Cobas h232, որն ապահովում է Տրոպոնին Տ, պրո-ԲՆՊ, Միոգլոբինի, Դ-Դիմերի հետազոտումը էքսպրես եղանակով:


Ընդհանուր կլինիկական լաբորատորիան հագեցված է Sysmex 4000i, Urysis 1000i սարքավորումներով և կատարում է հետևյալ հետազոտությունները`

  • Արյան ընդհանուր քննություն
  • CBC + DIF
  • CBC+DIF+Ret
  • Ողնուղեղային հեղուկի քննություն
  • Տարբեր կենսաբանական հեղուկների բջջաբանական հետազոտություն (ցիտոլոգիա)
  • Պարազիտների ախտորոշում
  • Մեզի ընդհանուր քննություն
  • Երիկամային ֆունկցիան գնահատող մի շարք թեստեր՝ (Նիչեպորենկո, Ադդիս-Կակովսկի մեթոդները, Զիմնիցկու փորձը)

Sysmex 4000i անալիզատորը, որը միակն է տարածաշրջանում, թույլ է տալիս հաշված րոպեների ընթացքում ունենալ արյան ընդհանուր քննության պատկերը: Պատկերացում է տալիս լեյկոցիտների տարբերակման մասին, հաշվում է ռետիկուլոցիտների քանակը:

Շճաբանական լաբորատորիան կատարում է արյան իզոսեռոլոգիական և շճաբանական հետազոտություններ`

  • Արյան խմբի որոշում խաչաձև եղանակով
  • Արյան Ռեզուս պատկանելիության որոշում
  • Հեպատիտներ
  • Բռուցելոզի ռեակցիա՝ տիտր
  • Ռայտ-Խեդելսոնի ռեակցիա
  • Ներարգանդային ինֆեկցիաներ

 

21-րդ դարում դժվար է պատկերացնել որևէ լիարժեք ախտորոշում առանց ՊՇՌ լաբորատորիայի: Ուլտրաախտորոշման լաբորատորիան հագեցված է MagnaPure, Light Cycler 480 II անալիզատորներով, որոնցից առաջինը կենսաբանական հեղուկներից ավտոմատ եղանակով անջատում է ԴՆԹ-ն կամ ՌՆԹ-ն, իսկ երկրորդը ֆլյուորեսցենցիայի մեթոդով ապահովում է RT-PCRը: Հնարավորություններն են՝

  • Absolute quantification
  • Gene Scanning
  • Melting
  • Genotyping

Կատարվող հետազոտություններն են՝

  • Ներարգանդային ինֆեկցիաներ
  • Հեպատիտներ
  • Հերպես
  • Տուբերկուլյոզ
  • ՄԻԱՎ

Մանրէաբանական լաբորատորիայում փորձառու մասնագետների կողմից կատարվում են հետևյալ հետազոտությունները՝

  • Արյան ստերիլության որոշում
  • Դիսբակտերիոզ
  • Ստաֆիլակոկակրության որոշում
  • Արտազատուկների բակ քննություն
  • Քերուկների բակ. քննություն
  • Ռոտո-Ադենո վիրուս
  • Ստրեպտոկոկ «Ա»

Էքսպրես լաբորատորիան համալրված է Reflatron, Cobas 121, անալիզատորներով, որոնք հնարավորություն են տալիս կարճ ժամանակահատվածում պատկերացում կազմել

  • արյան թթվահիմնային հավասարակշռության,
  • գազային,
  • էլեկտրոլիտային բալանսի մասին։

Հաշված րոպեներ են պահանջվում կենսականորեն անհրաժեշտ պարամետրերի (հեմոգլոբին, կրեատինին, միզանյութ, բիլիռուբին, գլյուկոզա և այլն) ստացման համար:

Լաբորատորիան աշխատում է 24 ժամ, առանց հանգստյան օրերի:

Համագործակցությունը

Լաբորատորիան համագործակցում է ԵՊԲՀ-ի մի շարք ամբիոնների և կլինիկաների, ինչպես նաև Synevo եվրոպական լաբորատոր ցանցի հետ:

 

Կարդալ ավելին
Փակել

Անձնակազմ

Պետրոսյան Գայանե Սերյոժայի

լաբորատորիայի ղեկավար

Քամալյան Նաիրա Վոլոդյայի

ավագ լաբորանտ

Հայրապետյան Արմինե Վաչագանի

ավագ լաբորանտ

Լալայան Աստղիկ Հովհաննեսի

ավագ լաբորանտ

Հակոբյան Աննա Սեյրանի

ավագ լաբորանտ

Իոանիսյան Երմոնիա Վլադիմիրի

ավագ լաբորանտ

Կրիկյան Լուսինե Ռուբենի

ավագ լաբորանտ

Հովհաննիսյան Ռիմա Վիկտորի

ավագ լաբորանտ

Էլոյան Նաիրա Վարդանի

ավագ լաբորանտ

Ամարյան Կարինե Պավելի

ավագ լաբորանտ

Ղարիբյան Լաուրա Զաքարի

ավագ լաբորանտ

Հարությունյան Հասմիկ Շահենի

ավագ լաբորանտ

Սարգսյան Լիանա Ստեփանի

լաբորանտ

Ալթունյան Զինա Սանթրոյի

լաբորանտ

Գրիգորյան Անահիտ Հենրիկի

լաբորանտ

Դուրգալյան Մարգարիտ Սարգսի

լաբորանտ

Գալստյան Հասմիկ Սաշայի

լաբորանտ

Թորոսյան Մերի Արայի

լաբորանտ

Աթաշյան Մայրամ Մխիթարի

լաբորանտ

Մանուկյան Լուսինե Գագիկի

լաբորանտ

Խաչատրյան Դիանա Վլադիկի

լաբորանտ

Թութունջյան Մարիցա Գրիգորի

լաբորանտ

Համբարյան Նարինե Արամի

լաբորանտ

Հարությունյան Հեղինե Մանուկի

լաբորանտ

Գևորգյան Մարիա Ալբերտի

լաբորանտ