• Հայ
  • Рус
  • Eng

Կլինիկական ախտորոշման ամբիոն

Պատմություն

Հիմնադրվել է 2011թ.-ին:

Ամբիոնը գործում է «Դիագնոստիկա» բժշկական միավորումում, որը նախկին ԽՍՀՄ-ում ախտորոշիչ առաջին կենտրոնն էր: Կենտրոնը ստեղծվել է պրոֆեսորՀայկ Արայի Նիկողոսյանի կողմից` ՀԽՍՀ առողջապահության նախարար, ակադեմիկոս Էմիլ Սամսոնի Գաբրիելյանի նախաձեռնությամբ և բազմակողմանի աջակցությամբ:
70-ական թվականների վերջերին և 80-ական թվականների սկզբներին առողջապահության համակարգում, հատկապես՝ ամբուլատոր ծառայության մեջ, բժշկական ախտորոշիչ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտություն է զգացվում: Այդ տեսանկյունից «Դիագնոստիկայի» ստեղծումը ոչ միայն կարևոր, այլև խիստ արդիական ու տրամաբանական իրադարձություն էր: Նոր սարքավորումները հնարավորություն ընձեռեցին միավորումում ախտորոշիչ ավելի քան 200 հետազոտությունների ժամանակակից մեթոդներ ներդնել: 

Պատմություն

Հիմնադրվել է 2011թ.-ին:

Ամբիոնը գործում է «Դիագնոստիկա» բժշկական միավորումում, որը նախկին ԽՍՀՄ-ում ախտորոշիչ առաջին կենտրոնն էր: Կենտրոնը ստեղծվել է պրոֆեսորՀայկ Արայի Նիկողոսյանի կողմից` ՀԽՍՀ առողջապահության նախարար, ակադեմիկոս Էմիլ Սամսոնի Գաբրիելյանի նախաձեռնությամբ և բազմակողմանի աջակցությամբ:
70-ական թվականների վերջերին և 80-ական թվականների սկզբներին առողջապահության համակարգում, հատկապես՝ ամբուլատոր ծառայության մեջ, բժշկական ախտորոշիչ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտություն է զգացվում: Այդ տեսանկյունից «Դիագնոստիկայի» ստեղծումը ոչ միայն կարևոր, այլև խիստ արդիական ու տրամաբանական իրադարձություն էր: Նոր սարքավորումները հնարավորություն ընձեռեցին միավորումում ախտորոշիչ ավելի քան 200 հետազոտությունների ժամանակակից մեթոդներ ներդնել:
Հայաստանում ստեղծված ախտորոշիչ կենտրոնի փորձի հիման վրա 90-ական թվականների սկզբին ողջ հետխորհրդային տարածքում ստեղծվեցին մոտ 40 ախտորոշիչ կենտրոններ:
Այդ տարիներին «Դիագնոստիկա» բժշկական միավորման գործունեության հիմնական ուղղություններն էին`
• հանրապետության բժշկական պրակտիկայում բժշկական ախտորոշման նորագույն մեթոդների ներդրումը,
• բուժօգնության նախահիվանդանոցային օղակի արդյունավետության զգալի բարձրացումը,
• մասնագետների պատրաստումը և ախտորոշիչ ծառայությունների կազմավորումը հանրապետության բազմաթիվ բուժհիմնարկներում:

1992թ.-ին Ս.Ք. Ավդալբեկյանի անվան ազգային առողջապահության ինստիտուտում հիմնադրվել է ճառագայթային ախտորոշման առաջին ամբիոնը: Ամբիոնի հիմնադրման նախապայմանն է հանդիսացել կլինիկական ախտորոշման տարբեր ուղղությունների միավորման և առողջապահության համակարգում առանձին ոլորտի կազմավորման վերաբերյալ պրոֆեսոր Հայկ Արայի Նիկողոսյանի գաղափարը:
2001-2012թթ.-ին «Դիագնոստիկա» բժշկական միավորման տնօրենը եղել է Սարո Արամայիսի Ծատուրյանը:
2012թ.-ից միավորման տնօրենը Ռուզաննա Արայի Հակոբյանն է:
Մինչև 2007թ.-ը ամբիոնը ղեկավարել են պրոֆեսոր Հայկ Արայի Նիկողոսյանը, բժշկական գիտությունների դոկտորներ Գոհար Ջանիբեկի Վարդանյանը, Նաիրա Սիմոնի Չոբանյանը և Արմեն Կարպի Ղազարյանը:
Այսպիսով, ճառագայթային ախտորոշման ամբիոնը դարձել է հանրապետությունում բժիշկ-ճառագայթաբանների ուսուցման հիմնական կենտրոնը: Ամբիոնում աշխատող մասնագետների մեծ մասը նպաստել է Հայաստանում բժշկական նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը:

2007-2012 թթ.-ին «Դիագնոստիկա» բժշկական միավորումը ժամանակավորապես դադարել է ճառագայթային ամբիոնի ախտորոշման բազա լինելուց:
2012թ.-ից այն կլինիկական ախտորոշման ամբիոնի բազան է:
Ամբիոնի աշխատակիցների մեծ մասը «Դիագնոստիկա» բժշկական միավորման աշխատակիցներ են, ովքեր վերապատրաստվել են ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջատար բժշկական հիմնարկներում:
Կլինիկական ախտորոշման ամբիոնի բազաներն են`
• «Դիագնոստիկա» բժշկական միավորումը,
• Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը,
• Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը,
• «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը:

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցում

Ամբիոնը ճառագայթային ախտորոշման մասնագետներ է պատրաստում կլինիկական բժշկության հիմքերի և ախտորոշման ալգորիթմների դասավանդման միջոցով: Կլինիկական ախտորոշման ամբիոնում դասավանդում են գերձայնային ախտորոշման, համակարգչային շերտագրման, ռենտգենաբանության, ճառագայթային և ֆունկցիոնալ այլ հետազոտությունների մի շարք առաջատար մասնագետներ, ինչպես նաև կլինիցիստներ:

Ամբիոնում կլինիկական օրդինատուրա են անցնում «Ճառագայթային ախտորոշում» մասնագիտությամբ (2 տարի տևողությամբ): Այստեղ կատարելագործվում և մասնագիտանում են տարբեր պրոֆիլների բժիշկներ: Այլ բժիշկ-մասնագետների համար ամբիոնի կողմից կազմակերպվում են մասնագիտացման դասընթացներ` ճառագայթային ախտորոշման նեղ ուղղություններով («Գերձայնային ախտորոշում» և այլն):
Բժիշկ-ճառագայթաբանների համար կազմակերպվող կատարելագործման դասընթացներն ուղղված են գերձայնային ախտորոշման, գինեկոլոգիայի, հոդաբանության և համակարգչային շերտագրման բնագավառներում ճառագայթային ախտորոշման արդի խնդիրների պարզաբանմանը:
Ամբիոնում վերապատրաստում է իրականացվում նաև ֆունկցիոնալ ախտորոշման այնպիսի մեթոդներով, ինչպիսիք են`
• դոպլերոգրաֆիան,
• դուպլեքս սկանավորումը,
• էխոկարդիոգրաֆիան,
• էլեկտրաէնցեֆալոգրաֆիան,
• էլեկտրանեյրոմիոգրաֆիան:

Գիտահետազոտական աշխատանքներ

Ներկայումս ամբիոնում հաստատվել և կատարվում են թեկնածուական երկու ատենախոսություն հետևյալ թեմաներով`
• «Որովայնի խոռոչի պարենխիմատոզ օրգանների փոփոխությունների առանձնահատկությունները պարբերական հիվանդության ժամանակ` ըստ գերձայնային հետազոտության տվյալների»,
• «Վահանաձև գեղձի փոփոխությունները ռեպրոդուկտիվ հասակի կանանց մոտ` ըստ գերձայնային հետազոտության տվյալների» :
Պաշտպանվել և հաստատվել են 3 թեկնածուական ատենախոսություններ՝
1. «Հիպերնեֆրոմայի և երիկամի ուռուցքանման գոյացությունների տարբերակիչ ախտորոշումը համակարգչային շերտագրման միջոցով, բոլյուս կոնտրաստավորման մեթոդի օգտագործմամբ»,
2. «Համակարգչային շերտագրման չափորոշիչների համալիր գնահատումը բիլիոպանկրեատոդուոդենալ գոտու նորագոյացությունների տարբերակիչ ախտորոշման օպտիմալացման համար»,
3. «Ճառագայթային մեթոդների համեմատական ինֆորմատիվությունը լյարդի առավել տարածված օջախային գոյացությունների տարբերակիչ ախտորոշման գործընթացում և նրանց պատկերավորման առանձնահատկությունները լյարդի ճարպային դիստրոֆիայի ֆոնի վրա»:

Համագործակցություն

1992թ.-ին «Դիագնոստիկա» բժշկական միավորումը դարձավ ԱՊՀ-ի ախտորոշիչ կենտրոնների միության հիմնադիրներից մեկը, իսկ 1997թ.-ին ամբիոնի աշխատակիցների ակտիվ մասնակցությամբ ստեղծվեց Հայաստանում բժշկական ախտորոշիչ առաջին միությունը:
Ամբիոնը հաջողությամբ համագործակցում է Ռուսաստանի Դաշնության ախտորոշիչ կենտրոնների միության հետ:

Աշխատակազմ