• Հայ
  • Рус
  • Eng

Կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոն

Պատմություն

Հիմնադրվել է 2011թ.-ին (1976թ.):

Կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնը հիմնադրվել է 1976թ.-ին, ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս.Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում:

Ամբիոնի առաջին վարիչը` բժշկական գիտությունների թեկնածու Էդիտա Ռուբենի Փաշինյանը ղեկավարել է ամբիոնը 30 տարի (1976-2006թթ.):

Պատմություն

Հիմնադրվել է 2011թ.-ին (1976թ.):

Կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնը հիմնադրվել է 1976թ.-ին, ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս.Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում:

Ամբիոնի առաջին վարիչը` բժշկական գիտությունների թեկնածու Էդիտա Ռուբենի Փաշինյանը ղեկավարել է ամբիոնը 30 տարի (1976-2006թթ.): Այդ տարիների ընթացքում մեծ ջանքեր են գործադրվել բժիշկ-լաբորանտների պատրաստման դպրոցի ստեղծման գործում: Այստեղ իրենց մասնագիտական որակավորումն են ստացել նախկին ԽՍՀՄ-ի տարբեր հանրապետությունների բազմաթիվ բժիշկ-լաբորանտներ: Ամբիոնում նաև վերապատրաստվել և իրենց մասնագիտական որակավորումն են բարձրացրել կլինիկական լաբորատոր գործի տարբեր մասնագետներ՝ կլինիկական կենսաքիմիկներ, իմունոլոգներ, բջջաբաններ, արյունաբաններ: Հանրապետությունում գործող լաբորատոր բոլոր բժիշկները և միջին բուժանձնակազմն այս ամբիոնում պարտադիր անցնում են վերապատրաստման կամ մասնագիտացման որևէ կուրս:

Ամբիոնը միաժամանակ հանդիսացել է ախտորոշիչ լաբորատորիաների խորհրդակցական առաջատար կենտրոն:

2011թ.-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնը բացվեց` բուհում 2010թ.-ից գործող կլինիկական լաբորատոր կուրսի բազայի վրա:

Ամբիոնի աշխատակազմը համալրվել է Առողջապահության ազգային ինստիտուտի կազմում գործող կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի բազմափորձ և հմուտ դասախոսներով:

Ամբիոնի ուսումնական բազաներն են.

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրը (լաբորատորիաներ և կլինիկաներ),
«Մուրացան» հիվանդանոցային համալիրը (լաբորատորիաներ և կլինիկաներ),
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը,
«Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ-ը:
Բոլոր բազաները հագեցած են լաբորատոր ժամանակակից սարքավորումներով, համակարգիչներով և բինօկուլյար մանրադիտակներով:

Ամբիոնի աշխատակիցները մասնակցում են կլինիկական բազաներում կատարվող գիտական աշխատանքներին և անցկացնում մասնագիտական խորհրդատվություններ:

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցում

2010-2015թթ.-ին ուսուցումն իրականացվում էր ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողների համար` հնգօրյա ցիկլային պարապմունքների տեսքով (30 ժամ): Պարապմունքների ընթացքում ուսանողները ծանոթանում են լաբորատոր ժամանակակից սարքավորումներին, ախտորոշիչ մեթոդներին, լաբորատոր գործի սկզբունքներին և հիմնական մոտեցումներին, լաբորատոր տվյալներին` ախտաբանական տարբեր վիճակների ժամանակ:

Հետդիպլոմային ուսուցումն ամբիոնում ներկայացված է 1, 1,5 և 2 տարի տևողությամբ կլինիկական օրդինատուրայով և բժիշկ-լաբորանտների վերապատրաստման ցիկլային պարապմունքներով:

Կլինիկական օրդինատորներին ուսուցանվում են կլինիկական լաբորատոր ախտորոշման հետևյալ բաժինները և հետազոտման մեթոդները`

  • կլինիկական ընդհանուր հետազոտություններ,
  • կլինիկական կենսաքիմիական հետազոտություններ,
  • կլինիկական արյունաբանական հետազոտություններ,
  • կլինիկական բջջաբանական հետազոտություններ,
  • իմունաբանական հետազոտություններ,
  • բժշկագենետիկական հետազոտություններ:

Ամբիոնում անցկացվում են նաև 3 ամիս տևողությամբ մասնագիտացման և 5 շաբաթ տևողությամբ վերապատրաստման դասընթացներ` միջին բուժանձնակազմի համար: Յուրաքանչյուր տարի բժիշկ-լաբորանտների վերապատրաստումն իրականացվում է մասնագիտության բոլոր բաժիններով՝ 26 ցիկլ՝ տարբեր տևողությամբ (7 շաբաթ, 4 շաբաթ, 3 շաբաթ և 2 շաբաթ):

Յուրաքանչյուր տարի ամբիոնում կլինիկական օրդինատուրա է անցնում 45 և ավելի օրդինատոր, վերապատրաստվում է 250 լաբորատոր բժիշկ և միջին բուժանձնակազմ:

Ուսուցումն իրականացվում է դասախոսությունների, սեմինարների, գործնական աշխատանքների, ամբիոնի բազաներ այցելությունների տեսքով:

Դասախոսության կուրսն ընդգրկում է հիվանդությունների էթիոպաթոգենեզը, կլինիկան, լաբորատոր ախտորոշումը:

Սեմինարներն անցնում են սովորողների հետ ակտիվ երկխոսությունների ձևով, համատեղ քննարկվում և վերլուծվում են ախտորոշիչ ու անալիտիկ հարցեր, թեստային և իրավիճակային խնդիրներ, հիվանդությունների պատմություններ:

Գործնական պարապմունքների հիմքում ընկած է լաբորատոր հետազոտման մեթոդների յուրացումը: Պարապմունքների ընթացքում կիրառվում են ժամանակակից բազմաթիվ սարքավորումներ, մանրադիտակներով:

Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնում կատարվել և կատարվում են գիտահետազոտական աշխատատանքներ հետևյալ ուղղություններով.

թոքերի քրոնիկական ոչ սպեցիֆիկ հիվանդությունների և թոքերի թարախային հիվանդությունների ժամանակ մետաբոլիկ շեղումների մասին, հետազոտվել է արյան ռեոլոգիական, մակարդելիության հատկությունները, սպիտակուցային, ճարպային, ածխաջրային, էլեկտրոլիտային և այլ փոփոխությունների շեղումները, օքսիդավերականգնողական պրոցեսների խանգարումները, երիկամների ֆունկցիայի փոփոխությունները, որոշ կենսաբանական ակտիվ նյութերի մակարդակի փոփոխությունները և այլն, գնահատվել է մետաբոլիկ գործընթացների դերը նշված ախտաբանության էթիոպաթոգենեզում, բուժման արդյունավետությանը,
վերջին տարիներին ամբիոնում հաստատվել է գիտական նախագիծ, և հետազոտվում է խիտազանի ածանցյալների սինթեզը, կենսաբանական դերը և ակտիվությունը, հակաբորբոքիչ, հակամանրէնային հատկությունները,
արյունաբանական հետազոտություններ՝ ծայրամասային արյան և ոսկրածուծի հետազոտությունները տարբեր վիճակների դեպքում:

Աշխատակազմ