• Հայ
  • Рус
  • Eng

ԼՕՌ հիվանդությունների ամբիոն

Պատմություն

Հիմնադրվել է 1939թ. -ին:

Հայկական օտոլարինգոլոգիական մասնագիտացված գիտական դպրոցը ստեղծվել է 1939թ.-ին՝ պրոֆեսոր Հմայակ Ավագի Հարությունյանի կողմից, ով իր ունեցած գիտելիքների հսկայական ներուժը նվիրաբերել է Հայաստանում օտոլարինգոլոգիական լայն ցանցի զարգացման անհրաժեշտ ու կարևոր գործին:

Պատմություն

Հիմնադրվել է 1939թ. -ին:

Հայկական օտոլարինգոլոգիական մասնագիտացված գիտական դպրոցը ստեղծվել է 1939թ.-ին՝ պրոֆեսոր Հմայակ Ավագի Հարությունյանի կողմից, ով իր ունեցած գիտելիքների հսկայական ներուժը նվիրաբերել է Հայաստանում օտոլարինգոլոգիական լայն ցանցի զարգացման անհրաժեշտ ու կարևոր գործին: Նրա աշակերտների մի ամբողջ խումբ` պրոֆեսորներ Ն.Ա. Նաջարյանը, Կ.Հ. Շուքուրյանը, Ա.Ա. Գյուլխասյանը, Ս.Մ. Ավագյանը, դոցենտներ Ի.Բ. Ազիզյանը, Գ.Ա. Բաբայանը, երկար տարիներ շարունակել են անմնացորդ նվիրվել Հայաստանում օտոլարինգոլոգիայի զարգացման գործին:

1939-ին հիմնադրվել է նաև ԼՕՌ հիվանդությունների ամբիոնը, որը 20 տարի անընդմեջ ղեկավարել է պրոֆեսոր Հմայակ Ավագի Հարությունյանը:

1959-1961թթ.-ին ամբիոնը ղեկավարել է պրոֆեսոր Նիկոլայ Արսենի Նաջարյանը, իսկ 1961-1990թթ.-ին՝ Կիմ Հայկի Շուքուրյանը:

1962-ին դոցենտ Իլյա Բաբկենի Ազիզյանը հիմնադրել է մանկական ԼՕՌ ծառայությունը, որը ղեկավարել է մինչև 2001թ.-ը:

1990-2008թթ.-ին ԼՕՌ հիվանդությունների ամբիոնի վարիչն է եղել պրոֆեսոր Ռաֆայել Մինասի Խանամիրյանը:

2008-ից ամբիոնը ղեկավարում է պրոֆեսոր Արթուր Շուքուրյանը, ով միաժամանակ «Էրեբունի» ԲԿ-ի ԼՕՌ բաժանմունքի վարիչն է:

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցում 

Ամբիոնում առարկայի ուսուցումն անցկացվում է ընդհանուր բժշկության և ստոմատոլոգիական ֆակուլտետների 4-րդ կուրսի ուսանողների համար, հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով՝ 10-օրյա ցիկլային պարապմունքների տեսքով: Ցիկլային պարապմունքների ընթացքում ուսանողները ծանոթանում են ԼՕՌ հիվանդությունների բուժման կազմակերպման հիմնական մոտեցումներին և սկզբունքներին:

Ծրագրով նախատեսված թեմատիկ նյութն ուսանողներին մատուցվում է դասախոսությունների և գործնական պարապմունքների տեսքով: Դասախոսություներն ավելի հետաքրքիր ու ակնառու դարձնելու նպատակով օգտագործվում են ժամանակակից տեխնիկական միջոցներ՝ տեսապրոյեկտոր, գոդոսկոպ, սլայդասկոպ և այլն:

Գործնական պարապմունքների ժամանակ ուսանողներն ակտիվորեն մասնակցում են հիվանդների բուժական գործին, ծանոթանում ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդներին, կիրառվում են ուսուցման ժամանակակից, ինտերակտիվ մեթոդներ:

Վերջին 5 տարիների ընթացքում ամբիոնի աշխատակիցների կողմից կազմվել են առարկայի տարբեր թեմաներին նվիրված ուսումնամեթոդական ձեռնարկներ` հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով:

Հետդիպլոմային ուսուցումն ամբիոնում ներկայացված է կլինիկական օրդինատուրայով և ասպիրանտուրայով՝ 3-ական տարի տևողությամբ: Ամբիոնի տարբեր բազաներում սովորում է 28 կլինիկական օրդինատոր և 1 ասպիրանտ:

Ամբիոնի կլինիկական բազաներն են՝

  • ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրը,
  • ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրը,
  • «Էրեբունի» ԲԿ-ը,
  • «Արմենիա» ՀԲԿ-ի ԼՕՌ կլինիկան,
  • «Նաիրի» ԲԿ-ը,
  • «Աստղիկ» ԲԿ-ը,
  • «Արաբկիր» ԲԿ-ը, որտեղ առարկայի ուսուցման համար ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները: 

 Գիտահետազոտական աշխատանքներ 

Ամբիոնում իրականացվում է «Արտաքին, միջին և ներքին ականջի ախտահարումների ժամանակ առաջացող լսողության խանգարման կլինիկա-մորֆոլոգիական ասպեկտները» վերնագրով գիտական թեման (ղեկավար՝ պրոֆեսոր Ա.Կ.Շուքուրյան):

2015-2016թթ.-ին գիտաժողովների շրջանակներում ամբիոնի աշխատակիցների կողմից տպագրվել է 25 հոդված, որից 18-ը՝ արտերկրում:

2015թ.-ին ամբիոնում պաշտպանվել և հաստատվել է թեկնածուական 3, իսկ 2016-ին՝ 1 ատենախոսություն:


 Միջազգային գիտաժողովներ

Ամբիոնի աշխատակիցները 2015-16թթ.-ին մասնակցել են և ելույթներ են ունեցել հետևյալ գիտաժողովներին.

2015թ.-ին`

  • Shukuryan A.K. - Ouer experience of cochlear implantation in Armenia «Current Issues of Medical Scienes» conference 12th -15th October, 2015, Yerevan, Armenia,
  • Khandanyan G.L. – THE ROLE OF THE ANTERIOR ACTIVE RHINOMANOMETRY DURING THE TREATMENT OF THE PATIENTS WITH THE NASAL BREATHING DISORDER Current issues of Medicale Science conference 12th -15thOctober, 2015, Yerevan, Armenia,
  • Sargsyan G.V. - Pneumocephalus and meningititis as acomplication of acute otitis media . Current issues of Medicale Science conference 12th -15th October, 2015, Yerevan, Armenia,
  • Sargsyan S.A. TREACHER - COLLINS SYNDROM-A CASE REPORT Current issues of Medicale Science conference 12th-15th October, 2015, Yerevan, Armenia,

2016թ.-ին`

  • Շուքուրյան Ա.Կ. - «Ալերգիայի մոլեկուլյար ախտորոշման հիմունքներ» միջազգային դպրոց-սեմինար, սեպտեմբերի 29, 2016թ., Երևան,
  • Justification, Indication and Effectiveness Evaluation of Implant System for Different Types of Hearing Loss. Entrepreneurship & Innovation Conference , June 3, Yerevan,
  • N.R. Nahapetyan - The results of mastoid obliteration in canal wall up and wall down tympanomastoidektomy in patients with acquired middle ear cholesteatoma- 103 Congresso Nazale SIO_ROMA, 25-28 May, 2016,
  • Գ.Լ. Խանդանյան – «Վերին շնչառական ուղիների օբստրուկցիայի ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումներ», 4-րդ գիտաժողով՝ նվիրված ԸԲԱՄ 10-ամյակին , հոկտեմբերի 7-8, 2016թ., Երևան,
  • H.B. Mesropyan - Peculiarities of hearing loss in acquired middle ear cholesteatoma -103 Congresso Nazale SIO_ROMA, 25-28 Ma, 2016: 

 Համագործակցություն

Ամբիոնը համագործակցում է՝

  • ԵՊԲՀ-ի կենսաքիմիայի, ընտանեկան բժշկության, հոգեբուժության ամբիոնների,
  • Լոս Անջելեսի Կալիֆորնիական համալսարանի ԼՕՌ կլինիկայի (ԱՄՆ),
  • Տրուսոյի ԼՕՌ կլինիկայի (Փարիզ, Ֆրանսիա) հետ:

Աշխատակազմ