• Հայ
  • Рус
  • Eng

Մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոն

Պատմություն

Հիմնադրվել է 2011թ.-ին։

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնը կազմավորվել է 2011թ.-ին` ՀՀ ԱՆ Ս.Ավդալբեկյանի անվ. Առողջապահության ազգային ինստիտուտի համանուն ամբիոնի բազայի հիման վրա և գործում է Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի» և «Շենգավիթ» բժշկական կենտրոններում:

 

Պատմություն

Հիմնադրվել է 2011թ.-ին։

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնը կազմավորվել է 2011թ.-ին` ՀՀ ԱՆ Ս.Ավդալբեկյանի անվ. Առողջապահության ազգային ինստիտուտի համանուն ամբիոնի բազայի հիման վրա և գործում է Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի» և «Շենգավիթ» բժշկական կենտրոններում:

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցում
Ամբիոնի ուսումնական գործունեության հիմնական խնդիրներն են`

  • բժիշկների պատրաստումը հետդիպլոմային ուսուցման շրջանակներում «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» մասնագիտությամբ,
  • բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգների կատարելագործումը մանկաբարձոիւթյան և գինեկոլոգիայի արդի հարցերում,
  • մանկաբարձուհիների և բուժքույրերի վերապատրաստում
  • մանկաբարձուհիների պատրաստում:

«Մանկաբարություն և գինեկոլոգիա» մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրայի և ասպիրանտուրայի ընդունելությունն իրականացվում է ԵՊԲՀ ընդհանուր կանոնների և ժամկետների համաձայն:

Կլինիկական օրդինատուրայի ուսումնական ծրագիրը ենթադրում է դասախոսությունների և գործնական պարապմունքների, թեմատիկ սեմինարների իրականացում, ինչպես նաև մասնակցություն հիվանդների ախտորոշման և բուժման ընթացքի վերլուծությանը, ստացիոնար և ամբուլատոր հիվանդների վարում` ամբիոնի վարիչի կամ կլինիկական օրդինատուրայի ղեկավարի հսկողությամբ, ասիստենտություն պլանային վիրահատություններին, ծանոթացում հարակից մասնագիտությունների մասնավոր բաժիններին, մասնակցություն հետազոտական աշխատանքներին, գործնական հմտությունների տիրապետում` ըստ նախատեսված ծրագրի, աշխատանք մասնագիտական գրականությամբ, օրդինատորների քննական և/կամ ատեստացիոն թեստավորում:

Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնի աշխատակիցների գիտահետազոտական աշխատանքներ նվիրված են

  • մանկաբաձությունում և գինեկոլոգիայում իմունոլոգիական ասպեկտների ուսումնասիրությանը
  • հղիության կրելախախտի խնդիրներին,
  • մանկաբարձա-գինեկոլոգիական պրակտիկայում ֆունկցիոնալ ախտորոշման մեթոդների կատարելագործմանը
  • անպտղության ժամանակակից խնդիրները և օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների /ԱՄԲ/ ներդրումը,
  • Հղիների հիպերտենզիվ վիճակների ժամանակաախրոշմանը:
  • Վիրաբուժական և բնական դաշտանադադարով կանանց մոտ օստեոպորոզի վաղ ախտորոշման եվ կանխարգելման օպտիմալացմանը:

Ամբիոնի աշխատակիցներն ավելի քան 700 գիտական աշխատանքների հեղինակ են, մշտապես մասնակցում են ակնաբուժական գիտական միջազգային համաժողովներին, գիտաժողովներին, սեմինարներին:

Աշխատակազմ