• Հայ
  • Рус
  • Eng

Մանկաբուժական նեղ մասնագիտությունների կուրս

Պատմություն

Հիմնադրվել է 2011թ.-ին (1960թ.):

Մանկաբուժության հետբուհական կրթությունը սկիզբ է առել Բժիշկների կատարելագործման ինստիտուտում (հետագայում՝ ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս.Ք. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ) «Արաբկիր» մանկական հիվանդանոցի բազայի վրա։

Պատմություն

Հիմնադրվել է 2011թ.-ին (1960թ.):

Մանկաբուժության հետբուհական կրթությունը սկիզբ է առել Բժիշկների կատարելագործման ինստիտուտում (հետագայում՝ ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս.Ք. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ) «Արաբկիր» մանկական հիվանդանոցի բազայի վրա։
Տարիների ընթացքում ամբիոնը ղեկավարել են՝
• Սլկունի Սիրանուշ Գերասիմի,
• Աստվածատրյան Վիլեն Արմենի,
• Գալստյան Ալբերտ Արամայիսի,
• Տեր-Ոսկանյան Կոնստանտին Յակովի,
• Սարգսյան Աշոտ Ալեքսանդրի:
2011թ.-ից ամբիոնը գործել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի կազմում:
2013թ.-ին ստեղծվել է Մանկաբուժական նեղ մասնագիտությունների կուրսը, որը գործում է հետևյալ բուժհաստատությոններում.
• «Նորք-Մարաշ» ԲԿ-ում,
• «Արաբկիր» ԲՀ-ի «ԱրԲես» առողջապահական կենտրոնում:

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցում

Հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի մանկաբուժական նեղ մասնագիտությունների կուրսը կլինիկական օրդինատուրայի շրջանակներում պատրաստում է մանկական սրտաբաններ և վերականգնողաբաններ: Կլինիկական օրդինատուրայի ուսուցման տևողությունը կազմում է 3 տարի՝ մանկական սրտաբանության և 2 տարի վերականգնողական բժշկության համար։
Մանկական սրտաբանության դասընթացներ են անցկացվում մանկաբուժության ամբիոնի կլինօրդինատորների համար:
Ամբիոնում իրականացվում է նաև գործող մանկաբուժների, սրտաբանների և վերականգնողաբանների մասնագիտական վերապատրաստում։

Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնի գիտահետազոտական գործունեության հիմնական նպատակն է սրտի բնածին արատներով երեխաների բուժման կատարելագործումը և ժամանակաից եղանակների ներդրումը։
Ամբիոնի աշխատակիցները պարբերաբար մասնակցում են տեղական և միջազգային գիտաժողովների, որոնց ընթացքում ներկայացնում են ամբիոնի գիտական գործունեության արդյունքները:
Ամբիոնի կողմից հրատարակվել են բազմաթիվ ուսումնամեթոդական ձեռնարկներ և գիտական հոդվածներ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ամսագրերում:

Համագործակցություն

Ամբիոնը համագործակցում է հետևյալ կենտրոնների հետ.
• Albert Starr Academic Center, Պորտլենդ (ԱՄՆ),
• Sacred Heart Medical Center, Սպոկեն (ԱՄՆ):

Ամբիոնի աշխատակազմ

Զոհրաբյան Հովհաննես Գևորգի կուրսի վարիչի պաշտոն., բ.գ.թ., դոցենտ
Զաքարյան Գայանե Գավրիլի դասախոս