• Հայ
  • Рус
  • Eng

Մանկաբուժության թիվ 1 կլինիկա

Կլինիկայի ղեկավար` Կարինե Հրանտի Սիմոնյան, ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դոցենտ, բ.գ.դ.

Թիվ 1 մանկաբուժական կլինիկան սպասարկում է նորածիններին, վաղ հասակի երեխաներին: Այստեղ են բուժվում նաև մուկովիսցիդոզով հիվանդ 0-18 տարեկան երեխաները, քանի որ կլինիկան միաժամանակ Մուկովիսցիդոզի Հանրապետական կենտրոնի բազան է:
Թիվ 1 մանկաբուժական կլինիկայում աշխատում են ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի երեք դոցենտ, երկու ասիստենտ, փորձառու նեոնաթոլոգներ, մանկաբույժներ, բարձր որակավորում ունեցող միջին բուժանձնակազմ: Կլինիկայի անձնակազմի կողմից իրականցվում է ոչ միայն հիվանդությունների ախտորոշում և բուժում, այլև շատ ցածր քաշով նորածինների խնամք, վիրաբուժական միջամտության կարիք ունեցող հիվանդների նախավիրահատական բուժօգնություն:
Բժշկագիտության զարգացման արագ տեմպերը և նրա աճող առաջընթացը պահանջում են կլինիկական աշխատանքում ախտորոշման, բուժման նորանոր, բարձրտեխնոլոգիական մեթոդների ներդրում և կիրառում, բուժանձնակազմի մասնագիտական որակավորման շարունակական բարձրացում: Այդ պահանջից ելնելով` մանկաբուժական կլինիկայում մշակվում են վաղ մանկական հասակի տարբեր հիվանդությունների վարման ժամանակակից պրոտոկոլներ։

Կլինիկայի ղեկավար` Կարինե Հրանտի Սիմոնյան, ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դոցենտ, բ.գ.դ.

Թիվ 1 մանկաբուժական կլինիկան սպասարկում է նորածիններին, վաղ հասակի երեխաներին: Այստեղ են բուժվում նաև մուկովիսցիդոզով հիվանդ 0-18 տարեկան երեխաները, քանի որ կլինիկան միաժամանակ Մուկովիսցիդոզի Հանրապետական կենտրոնի բազան է:
Թիվ 1 մանկաբուժական կլինիկայում աշխատում են ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի երեք դոցենտ, երկու ասիստենտ, փորձառու նեոնաթոլոգներ, մանկաբույժներ, բարձր որակավորում ունեցող միջին բուժանձնակազմ: Կլինիկայի անձնակազմի կողմից իրականցվում է ոչ միայն հիվանդությունների ախտորոշում և բուժում, այլև շատ ցածր քաշով նորածինների խնամք, վիրաբուժական միջամտության կարիք ունեցող հիվանդների նախավիրահատական բուժօգնություն:
Բժշկագիտության զարգացման արագ տեմպերը և նրա աճող առաջընթացը պահանջում են կլինիկական աշխատանքում ախտորոշման, բուժման նորանոր, բարձրտեխնոլոգիական մեթոդների ներդրում և կիրառում, բուժանձնակազմի մասնագիտական որակավորման շարունակական բարձրացում: Այդ պահանջից ելնելով` մանկաբուժական կլինիկայում մշակվում են վաղ մանկական հասակի տարբեր հիվանդությունների վարման ժամանակակից պրոտոկոլներ։ Հատուկ ուշադրության են արժանի բնածին ինֆեկցիաների վարման պրոտոկոլները, որոնց կիրառումը զգալի նպաստում է վաղ մանկական մահացության իջեցմանը:

 

Կարդալ ավելին
Փակել

Կլինիկական մասնագիտացում
Նորածինների ախտաբանություն
• նորածինների թարախասեպտիկ հիվանդություններ (ախտորոշման ժամանակակից մեթոդների կիրառում)
• նորածինների բնածին ինֆեկցիաներ
• հիպերբիլիրուբինեմիաներ


Վաղ հասակի երեխաների ախտաբանություն
• բրոնխաթոքային ախտաբանություն, տարբերակիչ ախտորոշում
• վաղ հասակի երեխաների դեֆիցիտային վիճակներ (անեմիա, հիպոտրոֆիա, ռախիտ)
• կարդիոլոգիական հիվանդություններ
• ստամոքսաղիքային համակարգի հիվանդություններ
• հեպատոբիլիար համակարգի հիվանդություններ
• աղիների հիվանդություններ
• գենետիկ և ժառանգական հիվանդություններ


Ախտորոշման մեթոդներ, որոնք կիրառվում են կլինիկայում`
• կլինիկական բիոքիմիա
• գենետիկական բիոքիմիա
• կոագուլոմետրիա
• շճաբանական ախտորոշում (նաև ցիտոկինների որոշում, պրոկալցիտոնինի որոշում)
• ցիտոքիմիա
• հանքային նյութերի որոշում
• բակտերիոլոգիա
• վիրուսոլոգիա
• իմունոլոգիա
• իմունոֆլյուորեսցենցիայի մեթոդ
• ռենտգեն ախտորոշում
• ԷԿԳ
• էխոկարդիոգրաֆիա
• նեյրոսոնոգրաֆիա
• գաստրոսկոպիա
• կոլոնոսկոպիա
• իմունոռեակտիվ տրիպսինի որոշում
• քրտինքում քլորիդների որոշում

Գիտական ուղղվածությունը
• վաղ հասակի երեխաների բրոնխաթոքային ախտաբանություն
• նորածինների թարախասեպտիկ հիվանդություններ
• մուկովիսցիդոզով հիվանդ երեխաների ախտորոշման և բուժման բարելավում
• մուկովիսցիդոզով հիվանդ երեխաների բուժական պրոտոկոլների մշակում

Համագործակցություն
• Ռուսաստանի Դաշնության Հետդիպլոմային կրթության ակադեմիա
• Շվեդիայի Ռիհոբ Հիվանդանոց
• Ռուսաստանի Դաշնության Բժշկական գենետիկայի Մուկովիսցիդոզի կենտրոն
• Եվրոպայի հազվադեպ հիվանդությունների կազմակերպություն
• Անգլիայի մուկովիսցիդոզի կենտրոն
• Վրաստանի Մուկովիսցիդոզի հանրապետական կենտրոն

Անձնակազմ

Սիմոնյան Կարինե Հրանտի

կլինիկայի ղեկավար, բ.գ.դ.

Հարությունյան Սաթենիկ Արթուրի

բժիշկ-օրդինատոր

Բաղդասարյան Վաչագան Սիսակի

բժիշկ-օրդինատոր, բ.գ.թ.

Քրիստոսդուրյան Անահիտ Տիգրանի

բժիշկ-օրդինատոր, բ.գ.թ.

Դավթյան Աստղիկ Ժանի

բժիշկ-օրդինատոր

Մելքոնյան Արուսյակ Զավենի

բժիշկ-օրդինատոր

Խաչատրյան Մարինե Յուրիկի

բժիշկ-օրդինատոր

Հախվերդյան Ասյա Արտավազդի

բժիշկ-օրդինատոր

Մարգարյան Ռուզաննա Խուրշուդի

բժիշկ-օրդինատոր

Մարգարյան Ռուզաննա Էդուարդի

բժիշկ-օրդինատոր

Պողոսյան Նունե Լևոնի

բժիշկ-օրդինատոր

Կիշինևսկայա Իննա Լեոնիդի

բժիշկ-օրդինատոր

Առուստամյան Մարինե Արեգի

բժիշկ-օրդինատոր

Մելքոնյան Քրիստինե Պավելի

բժիշկ-օրդինատոր