• Հայ
  • Рус
  • Eng

Մանկաբուժության թիվ 2 կլինիկա

Հիմնադրվել է 2011թ.-ին (2008թ.):
Կլինիկայի ղեկավար` Նունե Գևորգի Բաղդասարյան, բ.գ.դ., դոցենտ

Հանրապետության մանկաբուժական առաջատար կլինիկաներից մեկն է, որտեղ աշխատում են բարձրակարգ մանկաբույժներ, նեֆրոլոգներ, կարդիոռևմատոլոգներ, գաստրոէնտերոլոգներ, նեոնատոլոգ, ալերգոլոգ, դիետոլոգ: Մասնագետների մի մասը տիրապետում է անգլերեն և ֆրանսերեն լեզուներին։ Այստեղ հետազոտվում և բուժվում են ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև օտարերկրյա քաղաքացիներ:


Հիմնադրվել է 2011թ.-ին (2008թ.):
Կլինիկայի ղեկավար` Նունե Գևորգի Բաղդասարյան, բ.գ.դ., դոցենտ

Հանրապետության մանկաբուժական առաջատար կլինիկաներից մեկն է, որտեղ աշխատում են բարձրակարգ մանկաբույժներ, նեֆրոլոգներ, կարդիոռևմատոլոգներ, գաստրոէնտերոլոգներ, նեոնատոլոգ, ալերգոլոգ, դիետոլոգ: Մասնագետների մի մասը տիրապետում է անգլերեն և ֆրանսերեն լեզուներին։ Այստեղ հետազոտվում և բուժվում են ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև օտարերկրյա քաղաքացիներ:
Հիվանդների հետազոտման և արդյունավետ բուժման նպատակով կլինիկայում կիրառվում են «Մուրացան» հիվանդանոցային համալիրի ախտորոշիչ և բուժական նորագույն հնարավորությունները: Հիվանդների վարումն իրականացվում է ըստ ժամանակակից ուղեցույցների:

Կարդալ ավելին
Փակել

Կլինիկայի գործունեության հիմնական ուղղություններն են`
• սուր և քրոնիկ հիվանդություններով տառապող վաղ և ավագ հասակի երեխաների ու դեռահասների բարձրակարգ մասնագիտացված բուժօգնություն (բացառությամբ` աղիքային, ինչպես նաև հատուկ վտանգավոր և յուրահատուկ վարակների)
• չճշտված ախտորոշումներով երեխաների հիվանդությունների ախտորոշում, վարում և բուժում
• բուժաշխատողների նախապատրաստում, վերապատրաստում և որակավորման բարձրացում,
• գիտաբժշկական գործունեություն

Կլինիկան իրականացնում է հետևյալ հետազոտությունները`
• ընդհանուր կլինիկական,
• մետաբոլիկ,
• ֆունկցիոնալ,
• մանրէաբանական,
• իմունաբանական,
• վիզուալիզացիոն,
• պաթոմորֆոլոգիական,
• գենետիկական,
• մոլեկուլային:
Կլինիկան Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբուժության թիվ 1 ամբիոնի ուսումնական բազան է:

Կլինիկայում իրականացվում են հետևյալ հիվանդությունների ախտորոշում և բուժում`
1. Վաղ և ավագ հասակի երեխաների ու դեռահասների ախտաբանություն
2. Միզային համակարգի հիվանդություններ`
• միզային համակարգի վարակներ (ցիստիտ, պիելոնեֆրիտ, ուրոսեպսիս)
• նեֆրոտիկ համախտանիշ
• գլոմերուլոպաթիաներ
• տուբուլոինտերստիցիալ հիվանդություններ
• միզաքարային հիվանդություն
• քրոնիկ երիկամային հիվանդություն և դրա բարդությունները
• ջրաէլեկտրոլիտային և թթվահիմնային հավասարակշռության շեղումներ
• ստորին միզուղիների դիսֆունկցիա, անմիզապահություն, էնուրեզ
• նեոնատալ նեֆրոլոգիա
• երիկամային և ռենովասկուլյար հիպերտենզիա
• ոսկրերի մետաբոլիկ հիվանդություններ (ռախիտ/օստեոմալացիա, օստեոպորոզ, անավարտ օստեոգենեզ, օստեոպետրոզ, հիպոֆոսֆատազիա և այլն)
• ֆոսֆոր-կալցիումական փոխանակության խանգարումներ
• էզոֆագոգաստրոդուոդենալ հատվածի հիվանդություններ
• հեպատոբիլիար համակարգի հիվանդություններ
• ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ
• աղիների բորբոքային հիվանդություններ
• մալաբսորբցիայի համախտանիշ
• քրոնիկական փորկապություն
• Վիլսոնի հիվանդություն
• կուտակային հիվանդություններ (գլիկոգենոզ)
• սուր ռևմատիկ տենդ,
• ինֆեկցիոն էնդոկարդիտ
• պատանեկան ռևմատոիդ արթրիտ
• պատանեկան սպոնդիլոարթրիտ
• համակարգային կարմիր գայլախտ,
• համակարգային սկլերոդերմիա
• պատանեկան դերմատոմիոզիտ
• համակարգային վասկուլիտներ
• ռեակտիվ արթրիտներ
• բրոնխիալ ասթմա
• ալերգիկ ռինիտ և կոնյուկտիվիտ
• ատոպիկ դերմատիտ
• սուր և քրոնիկ եղնջացան
• դեղորայքային ալերգիա
• միջատներով պայմանավորված ալերգիա
• Սթիվենս-Ջոնսոնի համախտանիշ
3. Ոսկրային և հանքային փոխանակության խանգարումներ
4. Մարսողական խանգարումներ
5. Կարդիոռևմատոլոգիական հիվանդություններ
6. Ալերգոլոգիական հիվանդություններ
Կլինիկայի աշխատակիցները զգալի օգնություն են ցուցաբերում գործնական առողջապահությանը` ակտիվորեն մասնակցում են ինչպես բժիշկների կատարելագործման դասընթացներին, այնպես էլ մասնագիտական բաց դռների օրերին ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում:

Կլինիկայի գիտական գործունեության ուղղություններն են`
• մոլեկուլյար բժշկության հիմունքները մանկաբուժությունում
• երեխաների աճի և զարգացման խանգարումները
• մանկական գիրության զարգացման հիմնական ռիսկի գործոնները
• շարակցական հյուսվածքի դիսպլազիա
• լյարդի և ենթաստամոքսային գեղձի ֆունկցիոնալ խանգարումները տարբեր սոմատիկ ախտահարումների ժամանակ
• մուկովիսցիդոզի թոքային սրացումների վաղ մարկերների հետազոտություն երեխաների մոտ

Համագործակցություն
• Երեխաների առողջության գիտական կենտրոն (Ռուսաստան, Մոսկվա)
• Մանհայմի համալսարանական հիվանդանոցի մանկաբուժական կլինիկա (Գերմանիա)
• Յոնչոպինգ քաղաքի հիվանդանոց (Շվեդիա)
• Իտալիայի ազգային առողջապահության ինստիտուտի հազվադեպ հիվանդությունների կենտրոն

Անձնակազմ

Բաղդասարյան Նունե Գևորգի

կլինիկայի ղեկավար, բ.գ.դ., դոցենտ

Այվազյան Գոհար Սերյոժայի

բժիշկ-օրդինատոր, բ.գ.թ., դոցենտ

Հարությունյան Սուսաննա Ալբերտի

բժիշկ-օրդինատոր

Ամիրխանյան Սիրինե Սուրենի

բժիշկ-օրդինատոր

Վարդանյան Նարինե Կառլենի

բժիշկ-օրդինատոր

Սարգսյան Աննա Ռոբերտի

բժիշկ-օրդինատոր

Կիրակոսյան Հեղինե Բադալի

բժիշկ-օրդինատոր

Նալբանդյան Միլանա Միքայելի

բժիշկ-օրդինատոր

Ջոթյան Գայանե Ֆրունզեի

բժիշկ-օրդինատոր

Վերմիշյան Նունե Էդուարդի

բժիշկ-օրդինատոր

Նալչաջյան Լիլիա Բենհուրի

բժիշկ-օրդինատոր

Աթաբեկյան Ռաֆայել Խալաթի

բժիշկ-օրդինատոր

Հովհաննիսյան Նունե Ռուբենի

բժիշկ-օրդինատոր

Ասատրյան Օլյա Արթուրի

բժիշկ-օրդինատոր