• Հայ
  • Рус
  • Eng

Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկա

Ղեկավար` Հրանտ Զավենի Կալենտերյան, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նեոնատոլոգ

ԵՊԲՀ-ի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկան բացվել է 1997 թվականին` արգենտինահայ համայնքի հովանավորությամբ: Հովանավորների թվում են նաև «Կարագոզյան», «Կամրջակ», ՀՕՖ հիմնադրամները, «Արմենթել» և «Վիվասել» ընկերությունները, Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիան:
Այստեղ աշխատում է բարձր պատրաստվածությամբ բուժանձնակազմ։ Մասնագետների մեծ մասը վերապատրաստվել է ԱՄՆ-ի, Գերմանիայի Դաշնության, Շվեյցարիայի, Հունաստանի, Նորվեգիայի առաջնակարգ կլինիկաներում:
Կլինիկան ԵՊԲՀ-ի նեոնատոլոգիայի ամբիոնի ուսումնական բազան է:
Կլինիկայի 25 մահճակալներից 18-ը նորածնային են:

Այստեղ տարեկան բուժվում են ինտենսիվ թերապիայի կարիք ունեցող 700-ից ավելի նորածիններ և երեխաներ:

Կարդալ ավելին
Փակել

Կլինիկան մի շարք նորամուծությունների ներդնողն է Հայաստանում`
• պերիտոնեալ դիալիզ նորածինների մոտ
• ֆեմորալ երակների կաթետերիզացիա երեխաների մոտ
• աքսիլյար երակների կաթետերիզացիա երեխաների մոտ
• պարզեցված CPAP գեներատորների օգտագործում
• սուրֆակտանտի օգտագործում
• գլխուղեղի փորոքների դրենավորում
• պլևրալ խոռոչի դրենավորում նեոնատոլոգների կողմից
• ամբողջական պարէնտերալ սնուցում

Կենտրոնում կիրառվում են հետևյալ հետազոտությունները`
• արյան ընդհանուր հետազոտություն
• արյան բիոքիմիական և սեռոլոգիական հետազոտություններ
• ռենտգեն հետազոտություններ
• ուլտրաձայնային հետազոտություններ
• ՄՌՏ (մագնիսառեզոնանսային տոմոգրաֆ) և ՀՏ (համակարգչային տոմոգրաֆ)

Համագործակցություն
• ԱՄՆ-ի Սպոքեն քաղաքի SAECRET HEART HOSPITAL-ի նորածնային վերակենդանացման բաժանմունք
• Բրիտանական Արքայական Մանկաբուժական Քոլեջ

Անձնակազմ

Կալենտերյան Հրանտ Զավենի

կլինիկայի ղեկավար

Նիկողոսյան Քնարիկ Վարդանի

բժիշկ-օրդինատոր

Նալչաջյան Իգոր Բենգուրի

բժիշկ-օրդինատոր

Լոռենց Դավիթ Վարուժանի

բժիշկ-օրդինատոր

Ստեփանյան Հրանտ Միքայելի

բժիշկ-օրդինատոր

Հովակիմյան Մարինե Սերգեյի

բժիշկ-օրդինատոր

Ստեփանյան Էսմիրալդա Արկադիի

բժիշկ-օրդինատոր

Կոծինյան Սուսաննա Վարազդատի

բժիշկ-օրդինատոր

Բազեյան Աննա Ալբերտի

բժիշկ-օրդինատոր

Գևորգյան Շահանե Բորիսի

բժիշկ-օրդինատոր

Մարգարյան Հրանուշ Ռաֆիկի

բժիշկ-օրդինատոր

Աթյան Թերեզա Նորայրի

բժիշկ-օրդինատոր

Սարգիս Վրեժ Արշակի

բժիշկ-օրդինատոր